Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, January 31, 2015

ԽՈՍՐՈ ԳՈԼԵՍՈՌԽԻ/ երեք բանաստեղծություն

***
ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել
ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր
արմատն ի՞նչ կանեք

ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին
թռիչքն արգելում եք
բնում նստած ճտերին ի՞նչ կանեք

ենթադրենք սպանում եք
ենթադրենք կտրում եք
ենթադրենք խփում եք
անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք

Ինչպե՞ս նկատողություն անել երեխային` առանց ազդելու նրա ինքնագնահատականի վրա

Ինչպես գրել եմ իմ «Ինչու է երեխաների մի մասը պայքարում՝ հասնելու իր ուզածին, իսկ մյուս մասը՝ հանձնվում» հոդվածում, լավագույն գովեստը  ջանասիրության համար արվածն է, այլ ոչ երեխայի ունակությունների:
Նույնը կարելի է ասել նաև նկատողություն անելու դեպքում:
Friday, January 30, 2015

Փարիզում ձերբակալվել է մի ութամյա տղա

Փարիզ. Ոստիկանությունը Ֆրանսիայի հարավից ձերբակալել և հարցաքննել է  ութամյա մի տղայի, ով հայտարարել է, որ աջակցել է երգիծական Charlie Hebdo ամասգրի վրա հարձակված ահաբեկիչներին:
Ահաբկիչներին պաշտպանելու համար տասնյակ մարդիկ են ձերբակալվել, որոնց  դատական արագացված քննության ընթացքում սպասվում է երկար տարիների բանտային կյանք:
Thursday, January 29, 2015

Ինչո՞ւ սպասել հնարավորության։ Ինքդ ստեղծիր հնարավորություն

Մարդիկ հաճախ սպասում են հնարավորությունների, բայց արդյո՞ք արժե սպասել դրանց: Ոչ, պետք չէ: Առաջին հերթին՝ դու չես կարող կախված լինել բախտից. երբեք չգիտես՝ կարժանանա՞ս մեծ հնարավորության, թե ոչ: Ուրեմն՝ ինչո՞ւ ես ուզում կախված լինել բախտից: Փոխարենը դու կարող ես կախված լինել ինքդ քեզանից: Սա միակ ձևն է իմանալու, որ կարժանանաս հնարավորության:
Wednesday, January 28, 2015

Բրազիլիայում մարիխուանայի օրինականացում չի լինի

Բրազիլիայում մարիխուանայի օրինականացում չի լինի,-հայտնել է Բրազիլիայի Արդարադատության նախարարը
Ըստ Ժոզե Էդուարդո Կարդոսոյի, բանտերի լցվելու խնդիրը պետք է լուծել ոչ թե մարիխուանան օրինականացնելով, այլ նոր բանտեր կառուցելով:
Tuesday, January 27, 2015

Օբաման Ռուսաստանին. Մեծ երկրները կռիվ չեն գցում ավելի փոքր երկրների միջև

«Ռազմական տարբերակը բացառված է»,-կիրակի ասել է նախագահ Բարաք Օբաման,-«Բայց ԱՄՆ-ն կդիտարկի Ուկրաինայի առիթով Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու մյուս բոլոր տարբերակները»:
«Մենք շահագրգռված չենք տեսնելու Ռուսաստանին թույլ վիճակում կամ քայքայված տնտեսությամբ:
Monday, January 26, 2015

Ցուկերբերգին խենթություն է թվում այն գաղափարը, թե ինքն է ստեղծել Ֆեյսբուքը

Բոլորը ճանաչում են Մարկ Ցուկերբերգին՝ որպես Ֆեյսբուքի հիմնադիր: Հարվարդի համալսարանի հանրակացարաններից մեկում մի երեխայի գործարկած ինտերնետային կայքը փոխեց ողջ աշխարհը:
Բայց այդ ռոմանտիկ պատկերացումը, թե մեկ հայտնագործողը միայնակ աշխատել է դրա վրա, ընդհանուր առմամբ, առասպել է համարվում տեխնիկայի պատմության մեջ:
Sunday, January 25, 2015

Որդի ուղեղով ռոբոտը

Գիտնականները տեղադրել են որդի ուղեղը լեգոյից պատրաստած ռոբոտի մեջ:
Կլոր որդի ուղեղը մրցում է արհեստական ինտելեկտի հետ՝ ապացուցելով, որ մի օր հնարավոր կլինի համակրգիչներում օգտագործել մարդու ուղեղը:

Microsoft-ը բացում է Windows 10-ի վարագույրները

Անցած շաբաթ Microsoft-ը ներկայացրեց, թե ինչպես է նոր օպերացիոն համակարգը աշխատելու համակարգիչների, նոթբուքների, պլանշետների և սմարթֆոնների վրա: Windows 10-ի հիմնական նորամուծությունն այն է, որ այն կաշխատի նաև հոլոգրաֆիկ համակարգով և հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն համակարգչի էկրանը, այլ նաև էկրանից դուրս այլ հոլոգրաֆիկ համակարգեր:
Saturday, January 24, 2015

Facebook-ը թողարկում է կորած երեխաներին որոնելու նոր ծառայություն

ԱՄՆ-ի Facebook սոցիալական ցանցի օգտատերերը  կստանան Amber Alert ազդանշանը սմարթֆոնի վրա, երբ գտնվեն այն նահանգում, որտեղ երեխա է առևանգվել:
Մոսկվա, հունվարի 13- РИА Новости

Հրավառություն հենց մայրուղում

Չինաստանի մայրուղիներից մեկում վարորդները ականատես են եղել մի հանպատրաստից հրավառության, երբ հրավառությունների պայթուցիկներով լի բեռնատարը պայթել է. ենթադրվում է, որ այն պատահել է վարորդների ծխախոտի պատճառով:
Friday, January 23, 2015

Ալեխանդրա Պիսարնիկ. Դիաննայի ծառը

1
Թռիչք եմ կատարել  ինձնից դեպի լուսաբաց:
Թողել եմ մարմինս լույսի կողքին
և ամեն ծնվածի տխրությունն եմ երգել:
2
Սրանք են մեզ առաջադրվող տարբերակները.
մի անցք և մի պատ, որ դողում է:

Thursday, January 22, 2015

Արդյո՞ք մեքենագիր ստորագրությունը պարտավորեցնող է

Հեռուստատեսային խոհարար Գորդոն Ռամսեյը մեքենայական «Կեղծ հեղինակի» շուրջ  դատը տանուլ է տվել։ Ի՞նչ պետք է օրենքն ասի մեքենայով արված ստորագրության մասին,- հարցնում է Ջասթին Պարկինսոնը։

Վլադիմիր Պոզները՝ հայերի մասին

Վերջերս խանութներում և համացանցում հայտնվել է հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» ինքնակենսագրական գիրքը: Այնտեղ հեղինակը պատմում է իր կյանքի, ստեղծագործական ճանապարհի մասին, վերլուծում է ներկայի և անցյալի դասերը, մտորում է ապագայի մասին: Գրքի գլուխներից մեկը նվիրված է հայաստանյան հիշողություններին:
Wednesday, January 21, 2015

Հարավային Կորեան նախատեսում է զարգացնել էլեկտրամագնիտային և լազերային զենքերը

Կորեայի Հանրապետության  պաշտպանության նախարար Խան Վին Գուի ծրագիրը ներառում է զինված ուժերի նոր հայեցակարգ՝ այնպիսի նոր տեխնոլոգիաներ օգտագործելու միջոցով, ինչպիսիք են համակարգչային ցանցի ֆիզիկական օբյեկտներիիրերի համացանց»), «Մեծ տվյալների» տեխնոլոգիայի թվային ցանցը։
Tuesday, January 20, 2015

Ցանցին միացված հեծանիվները կնվազեցնեն գողությունների քանակը

Միացյալ Նահանգներում տարեկան ութ հարյուր հազարից մինչև երկու միլիոն հեծանիվ են գողանում: Եթե դուք գողության զոհ եք, ապա ծանոթ կլինեք՝ ինչքան դառն է հեծանիվ կորցնելը: Հեծանիվների մեծ մասը ավտոմեքենաների պես գրանցված չեն, այնպես որ, եթե ձեր հեծանիվը անհետանում է, ապա ձերը բախտ չբերեց:

Յուլիա Լատինինա. «Կրեմլը ոտքերը սրբեց հայ ժողովրդի վրա»

(Տեքստը վերցված է ադրբեջանական ռուսալեզու կայքից)

Քաղաքական մեկնաբան և Ռուսաստանի հայտնի  լրագրող Յուլիա Լատինինան «Эхо Москвы» ռադիոկայանի «Код доступа»  («Հասանելիության ծածկագիրը») հաղորդման եթերում մեկնաբանել է Գյումրիում հակառուսական ցույցերը։ Լատինինայի ելույթը հասարակական լայն արձագանք է գտել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, քանի որ հայտնի լրագրողը Հայաստանն անվանել է «պոչ, որ հետևում է Ռուսաստանին, ինչպես շան պոչը՝ շանը», և նշել է, որ Ռուսաստանը որոշել է ոտքերը սրբել հայ ժողովրդի վրա։
Ընթերցողին ենք ներկայացնում Յուլիա Լատինինայի՝ աղմուկ հանած ելույթի մի մասի սղագիրը։
Monday, January 19, 2015

Ի հայտ են գալիս տերաբայթային հեռախոսներ

Սմարթֆոնների գրավչություններից մեկն այն է, որ  դրանցում շատ տեղեկություն պահելու հնարավորություն կա՝ նկարներ, տեսանյութեր, երաժշտություն, խաղեր և այլն:
Սակայն դրանց հիշողությունը այսօր չի գերազանցում 64 գբ-ը և երբեմն նյութերը պահելու համար օգտագործվում են համացանցային պահուստներ՝ այսպես կոչված «ամպեր» (cloud): Սակայն նյութերը պահպանելու այս տարբերակն էլ Wi-Fi է պահանջում:
Saturday, January 17, 2015

Խորխե Լուիս Բորխես. Մյուսը

Դեպքը 1969-ի փետրվարին պատահեց, Բոստոնի հյուսիսում, Քեմբրիջում: Անմիջապես գրի չառա, որովհետև առաջին մտադրությունս այն մոռանալն էր, որպեսզի խելքս չթռցնեմ: Այժմ՝ 1972-ին, մտածում եմ, որ եթե գրի առնեմ, մյուսներն այն կկարդան որպես պատմվածք, և տարիների հետ գուցե ինձ համար էլ պատմվածք դառնա:

Ինչպես օգտագործել ենթագիտակցությունը՝ կյանքը փոխելու համար

«Երբեք մի քնեք առանց ձեր ենթագիտակցությանը խնդիր տալու»:- Թոմաս Էդիսոն
Ձեր ենթագիտակցությունը սիրում է աշխատել, երբ ձեր մարմինը զբաղված է ուրիշ՝ հեշտ գործերով: Ես սա կարող եմ հեշտորեն ապացուցել, երբ հարցնեմ ձեզ, թե ինչքան լավ մտահղացումներ եք ունեցել մեքենա վարելու կամ ցնցուղ ընդունելու ժամանակ: Երբ դուք հանգիստ եք, դեռ մի փոքր էլ ցրված, ձեր միտքը ամենալավ վիճակում է: