«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Thursday, November 25, 2021
Էլզան հայելու առջեւ ․ Լուի Արագոն
Մեր ողբերգության բուռն շրջանն էր․
Ողջ օրը հայելու առջև նստած՝
Սանրում էր նա իր վարսերը ոսկե,
Ձեռքերով իր հնազանդ մարելով կրակը բոցավառ։
Ողջ օրը հայելու առջև նստած՝
Սանրում էր նա իր վարսերը ոսկեգույն,
Ասես ՝ տավիղ էր նվագում
Մեր ողբերգության բուռն շրջանում՝ բնավ չհավատալով դրան։
Ողջ օրն իր հայելու առջև նստած՝
Սանրում էր նա իր վարսերը ոսկեգույն,
Ասես իր իսկ հիշողությունն էր տանջում
Ողջ օրը հայելու առջև նստած ՝ կյանք էր տալիս կրակի չվերջացող ծաղիկներին՝
Չասելով այն, ինչ մեկ ուրիշը կասեր հաստատ իր փոխարեն։
Author:
INTEREST
Label:
Անահիտ Ասատրյան,
Կարինե Թևոսյան
Wednesday, November 17, 2021
Երկու գեղեցիկ աչքերին․ Թեոֆիլ Գոթիե
Դուք եզակի ու հմայիչ հայացք ունեք
Ինչպես լուսինը, որն արտացոլվում է լճի մեջ․
Ձեր ակնաբիբը, ուր փայլում է խոնավ ոսկե վազեհատիկը, թույլ
Սահում է Ձեր աչքերում․ Ձեր աչքերը,
Որոնք ասես ադամանդից են իրենց փայլը վերցրել
Էլ ավելի գեղեցիկ են, քան ջրային կատարյալ մարգարիտը,
Իսկ ձեր թարթիչները՝ երկար ու քնքուշ, իրենց անհանգիստ թևիկներով
Ձեր աչքերի փայլի միայն մի փոքրիկ մասն են սքողում։
Author:
INTEREST
Label:
Լիանա Օսիպյան,
Կարինե Թևոսյան
Thursday, November 11, 2021
Ընտանեկան երազ․ Պոլ Վեռլեն
Միշտ տեսնում եմ այս երազը՝ տարօրինակ ու խորաթափանց,
Անծանոթ մի կին, որ ինձ է սիրում,և ում ես եմ սիրում
Եվ որն ամեն անգամ բոլորովին այլ է, բնավ նույնը չէ,
Սիրում ու հասկանում է ինձ,
Քանի որ հասկանում է, թափանցիկ սիրտս, ավաղ, դադարում է մութ առեղծված լինելուց միայն ու միայն նրա համար․
Ու հենց նա գիտի, թե ինչպես թարմացնի գունատ ճակատիս խոնավությունը սեփական արցունքներով․
Արդյոք նա թխահեր է, շիկահեր թե՞ կարմրահեր՝
Պատկերացում անգամ չունեմ․
Իսկ նրա անու՞նը։
Հիշում եմ, որ այն քնքուշ է ու հնչեղ,
Ինչպես այն սիրեցիալներինը, որոնց կյանքն աքսորել է․․․
Նրա հայացքը նման է արձանների հայացքին,
Իսկ հեռավոր, խաղաղ ու լուրջ ձայնը լռեցրել է սիրելի ձայները առհավետ։
Թարգմանությունը՝ Անի Ապրոյանի
Խորհրդատու՝ Կարինե Թեւոսյան
Խորհրդատու՝ Կարինե Թեւոսյան
Author:
INTEREST
Label:
Անի Ապրոյան,
Կարինե Թևոսյան
Ռուսական նախկին ղեկավարների նոր կիսանդրիները
Ռուսաստանում՝ Մոսկվայում, բացել են անցյալի խորհրդային առաջնորդների՝ Իոսիֆ Ստալինի և Վլադիմիր Լենինի կիսանդրիները։ Նրանք նպաստել են ԽՍՀՄ-ի ստեղծմանը։ Այս կիսանդրիները դրվել են Ռուսաստանի մյուս նախկին առաջնորդների՝ Միխայիլ Գորբաչովի և Նիկոլայ II ցարի կողքին։
Author:
INTEREST
Label:
ինչ կա-չկա,
Իրինա Ապոյան,
Մարիաննա Մանուկյան
Friday, November 5, 2021
Dia de los Muertos (մեռյալների հիշատակի օրը)
Մեքիկացիները Dia de los Muertos- ից առաջ պատրաստում են զոհասեղաններ․ դա մեքսիկական մի ավանդույթ է ՝ մահացածներին հիշատակելու համար: Նրանք զարդարում են սեղանները իրենց ընտանիքի մահացած անդամների նկարներով և նրանց օգտագործած իրերով:Մեքսիկացիները սնունդ և խմիչք են թողնում իրենց հեռացած սիրելիների համար, և շատերը կարծում են, որ մահացածները տարին մեկ անգամ իրենց այցի են գալիս: Որոշ ընտանիքներ հաճույքով պահպանում են ավանդույթը, շարունակում են օգտագործել մեռյալների իրերը, վառ են պահում հիշողությունները և
Author:
INTEREST
Label:
Դավիթ Արտենյան,
ինչ կա-չկա,
Իրինա Ապոյան
Աշխարհի ամենամեծ «Սատանայի անիվը»
Հինգշաբթի օրը Դուբայը պաշտոնապես բացեց աշխարհի ամենամեծ և ամենաբարձր «Սատանայի անիվը», քանի որ քաղաքը փորձում է զարգացնել և պահպանել իր կարգավիճակը զբոսաշրջության առաջատարի դերում:
Author:
INTEREST
Label:
ինչ կա-չկա,
Իրինա Ապոյան,
Լուիզա Առտենյան
Tuesday, November 2, 2021
Ռեստորան ջրի վրա
Գետափնյա ռեստորանի հիմնադիր Թիթիփորն Ջուտիմանոնը, համոզված էր, որ Թաիլանդի ջրհեղեղը կարող է վերջ դնել իր բիզնեսին, որն արդեն պայքարում է համաճարակի դեմ:
Ինչևէ, Չաո Փրայա գետի մակընթացության հետ այս շաբաթ եկավ մի անսպասելի հնարավորություն։
Չաո Փրայա Անտիք սրճարանը տեղակայված է Բանգկոկից հյուսիս գտնվող Չաո Փրայա գետի ափին, Ջուտիմանոնի ռեստորանը Թաիլանդի մարդկանց զարմացրեց՝ բաց մնալով։
Author:
INTEREST
Label:
Անահիտ Հովսեփյան,
ինչ կա-չկա,
Իրինա Ապոյան
Ֆեյսբուքի խելացի ակնոցը
Ֆեյսբուքը հինգշաբթի օրը ներկայացրեց իր առաջին խելացի ակնոցը՝ որպես քայլ դեպի իրենց իրականության միջավայրը ընդլայնող ակնոցները առաջարկելու նպատակը։
Author:
INTEREST
Label:
ինչ կա-չկա,
Իրինա Ապոյան,
Վիգեն Հովակիմյան
ֆիլմ տիեզերքում
Ռուսաստանը մի դերասան և ռեժիսոր է ուղարկել Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ)՝ Ուղեծրում առաջին ֆիլմը նկարահանելու ծրագրերի շրջանակում։