Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, January 21, 2017

Հարյուր հոգի/ Հովիկ Կեուչկերյան

Սանդուղքի վրա, որ տանում է երկինք, կա մի շրջադարձ դեպի դժոխք,
հետո ևս մեկը, ու էլի մեկը:
Սանդուղքին, որ իջնում է դեպի դժոխք, կա մի շրջադարձ դեպի երկինք,
հետո ևս մեկը, ու էլի մեկը:
Արանքներում կա մի հարթակ՝ սալարկված հարյուր հոգիներով.
Հարյուր:
Saturday, January 14, 2017

Գաստոնը/ Վիլիյամ Սարոյան

Վիլյամ Սարոյան
«Օտարագիր հայեր» նախագծի շրջանակներում

Ինչպես որոշել էին, դեղձ էին ուտելու աղջնակի ցերեկային նինջից հետո։ Եվ հիմա նա նստած է այն տղամարդու դիմաց, որ միանգամայն օտար կլիներ իրեն, եթե իր հայրը չլիներ։ Նրանք արդեն մի հարյուր տարի ի վեր, թե՞ անցյալ օրվանից նորից միասին էին (չնայած աղջնակը չէր հիշում՝ առաջ երբ են միասին եղել)։ Ինչևէ, նրանք նորից միասին էին, և տղամարդը մի տեսակ զվարճալի տեսք ուներ։ Նախ՝ ուներ աղջնակի՝ երբևէ որևէ մեկի դեմքին տեսած ամենամեծ բեղերը։ Ըստ նրա՝ դա նույնիսկ բեղ էլ չէր, այլ գորշ ու կարմիր մազերի մի փունջ՝ քթի տակ ու բերանի անկյունների շուրջը։ Հետո՝ կապույտ-սպիտակ շերտերով բլուզ էր հագել վերնաշապիկի ու փողկապի փոխարեն ու վերարկու չուներ։ Թևերը ծածկված էին նույն մազերով, բայց մի քիչ բարակ ու ավելի բաց գույնի։ Կապույտ, լայն տաբատով էր ու առանց գուլպա-կոշիկների։ Ոտաբոբիկ էր։
Friday, January 13, 2017

Ալինա/ Հովիկ Կեուչկերյան



Հովիկ Կեուչկերյան
Մինչև իմանալը, թե ինչ բան է կյանքը,
լողալով մարդկային գիպսակարտոնի միջով,
կճաշակես, կհոտոտես, կդիպչես, կլսես, կտեսնես
Այդ ժամանակ ավելի քան երբևէ մոտ կլինես կյանքը հասկանալուն:
Կտեսնես քո աչքերով` գոհարներ դարձած, ցավի գոհարներ,
հաճույքի գոհարներ, դյուրազգացության գոհարներ:
Կտեսնես ցավ` սև գոհարների, ու բերկրանք` լույսե գոհարների տեսքով:
Պատկերները կհսկեն քո քունը և այն կգուրգուրեն:
Կփակես աչքերդ, որպեսզի չտեսնես ու կտեսնես ավելի, քան երբևէ:
Աչքերդ կբացես, որ փնտրես ու կգտնես ստվերներ,
ու քո ստվերների մեջ քեզ կգտնես, որպեսզի կարողանաս այդուհետ
նայել ինքդ քո դեմքին:
Wednesday, January 11, 2017

Շառլ Ազնավուր/ «Օտարագիր հայեր» նախագիծ

Կենսագրությունը

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ-ի մայիսի 22-ին Փարիզում։ Նա ֆրանսահայ նշանավոր շանսոնիե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։
Tuesday, January 10, 2017

Հովիկ Կեուչկերյան/Բղավում եմ հուշեր

Հովիկ Կեուչկերյանը իսպանացի ժամանակակից գրող է, բանաստեղծ, կոմիկ դերասան և նախկին բոքսյոր։ Նրա հայրը հայ է, մայրը՝ իսպանուհի։ Ծնվել է 1972 թվականին՝ Բեյրութում, բայց 1975-ին՝ Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա և հաստատվել Ալպեդրետե ոչ մեծ քաղաքում։ Այստեղ է անցել Հովիկ Կեուչկերյանի մանկությունն ու պատանեկությունը։ 20 տարեկանում տեղափոխվել է Մադրիդ, որտեղ էլ 22 տարեկանում բացել է իր սեփական մարզասրահը, որը գործում է մինչև օրս։ Չնայած ճանաչված մարզիկ լինելուն, հակվում է բեմական գործունեության և ստեղծագործելուն։

Նարինե Բարսեղյանի՝ իսպաներենից թարգմանությամբ «Օտարագիր հայեր» նախագծի շրջանակներում ներկայացնում ենք նրա բանաստեղծություններից մեկը.