Մեր օրերում շատ կարևոր է սովորել մեկ կամ ավելի
օտար լեզու, քանզի այսօր միայն անգլերենը այլևս տարբերություն
չի ստեղծում, և մի շարք
բարձրակարգ դպրոցներում, ուսումնական կենտրոններում պահանջվում է իմանալ մի քանի օտար
լեզու։
Օտար լեզուների կարևորությունը քննարկման կարիք
չունի։ Դրանք հնարավորություն են տալիս բացահայտելու նոր մշակույթներ և բացում են դեպի այլ երկրներ տանող դռները։ Լեզուները թույլ են տալիս նաև ավելի
լավ ըմբռնելու մեր սեփական մշակութային ինքնությունը և գիտակցել ազգերի միջև եղած տարբերությունները։
Նրանք նպաստում են միջազգային փոխհարաբերություններին։ Դրանք նաև նպաստում են որոշակի
աշխատանքային դիրքի հասնելուն։ Ի վերջո, մեկ կամ ավելի լեզուների իմացումը բավարարվածություն է և անձի հարստացման աղբյուր։