«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Friday, February 26, 2021
Ինչպես խոսել, որ մարդիկ լսեն քեզ
Նախորդ հատվածը
Ես կցանկանայի առաջարկել չորս հզոր սյուներ, որոնց վրա մենք կարող ենք հենվել, եթե ցանկանում ենք, որ մեր խոսքը լինի հզոր և փոփոխություն կատարի աշխարհում: Բարեբախտաբար, այդսյուները մի հապավման մեջ են: Այդ բառը «ԱՎԱՍ»-ն է, և այն ունի հիանալի սահմանում: Ես չեմ խոսում այն իրերի մասին, որոնք ընկնում են երկնքից և խփում գլխիդ: Ես խոսում եմ այս սահմանման մասին՝ ողջունել կամ գովել խանդավառությամբ, որը, իմ կարծիքով, մեր խոսքը կընդունի, եթե մենք հենվենք այս չորս սյուներին: Եվ այսպես, ի՞նչ սյուներ են սրանք: Տեսնենք, եթե դուք կարող եք գուշակել:
Author:
INTEREST
Label:
Ժաննա Շահինյան,
Իրինա Ապոյան,
հանրային ելույթներ,
Հասմիկ Վարդանյան,
ճառեր,
Մելինե Ժամկոչյան,
քերակ.
Tuesday, February 16, 2021
Ինչպես խոսել, որ մարդիկ լսեն քեզ, Ջուլիան Թրեժեր
Առաջին մաս
Մարդկային ձայն։ Դա այն գործիքն է, որ բոլորս նվագում ենք։ Այն, հավանաբար, աշխարհի ամենահզոր ձայնն է։ Միակն է, որ կարող է պատերազմ սկսել կամ ասել «Ես քեզ սիրում եմ»։ Եվ դեռ շատերը զգացողություն ունեն, որ երբ իրենք խոսում են, մարդիկ չեն լսում իրենց։ Ինչու՞ է այդպես։ Ինչպե՞ս կարող ենք ազդեցիկ խոսել՝ աշխարհում փոփոխություն կատարելու համար։ Իմ առաջարկն է՝ հեռու մնանք մի շարք սովորություններից։ Ես ձեզ համար հավաքել եմ խոսելու յոթ չափազանց մեծ սխալները։ Չեմ ձևացնում, թե սա սպառիչ ցանկ է, բայց այս յոթը, կարծում եմ, բավականին լուրջ սովորություններ են, որոնց մեջ կարող ենք հայտնվել։
Author:
INTEREST
Label:
Ժաննա Շահինյան,
Իրինա Ապոյան,
հանրային ելույթներ,
Հասմիկ Վարդանյան,
ճառեր,
Մելինե Ժամկոչյան,
քերակ.
Sunday, February 14, 2021
Մտածողության վեց գլխարկները
Ինչպես է այն կազմված, կամ տարբեր շերտերի մտածողությունը վեց գույների մեջ
«Վեց գլխարկի» հիմքում ընկած է զուգահեռ մտածողության գաղափարը։ Ավանդական մտածողությունը հիմնված է բանավեճի, քննարկման և կարծիքների բախման վրա: Սակայն նման մոտեցման դեպքում հաճախ շահում է ոչ թե լավագույն լուծումը, այլ այն, որն ավելի հաջող էր առաջ գնում բանավեճի ընթացքում:
Friday, February 12, 2021
Մի դեռատի աղջկա, Վիկտոր Հյուգո
Ինչու՞ ես թախծում, քնքուշ աղջիկ, մի՞թե օրերը
քո չեն պատկանում վաղ երիտասարդության։
Դայնա Լիտվական
Դու՛, որ չգիտես, թե պատանությունն ինչքան չքնաղ է,
Փոքրի՛կս, մի՛ նախանձիր վշտի մեր ժամանակներին.
Այնտեղ մեր սրտերը մեկ ստրուկ, մեկ տեսար՝ ըմբոստ են,
Այնտեղ մեր ծիծաղը տխուր է քո լացից ավելի։
Author:
INTEREST
Label:
Կարինե Թևոսյան,
Միլենա Մայիլյան,
Վիկտոր Հյուգո,
ֆրանսերեն