Առաջին մաս
Մարդկային ձայն։ Դա այն գործիքն է, որ բոլորս նվագում ենք։ Այն, հավանաբար, աշխարհի ամենահզոր ձայնն է։ Միակն է, որ կարող է պատերազմ սկսել կամ ասել «Ես քեզ սիրում եմ»։ Եվ դեռ շատերը զգացողություն ունեն, որ երբ իրենք խոսում են, մարդիկ չեն լսում իրենց։ Ինչու՞ է այդպես։ Ինչպե՞ս կարող ենք ազդեցիկ խոսել՝ աշխարհում փոփոխություն կատարելու համար։ Իմ առաջարկն է՝ հեռու մնանք մի շարք սովորություններից։ Ես ձեզ համար հավաքել եմ խոսելու յոթ չափազանց մեծ սխալները։ Չեմ ձևացնում, թե սա սպառիչ ցանկ է, բայց այս յոթը, կարծում եմ, բավականին լուրջ սովորություններ են, որոնց մեջ կարող ենք հայտնվել։Առաջինը՝ բամբասանք։ Վատը խոսել ինչ֊որ մեկի մասին, ով ներկա չէ։ Լավ սովորություն չէ, և շատ լավ գիտենք, որ բամբասող մարդը հինգ րոպե հետո բամբասելու է մեր մասին։
Երկրորդը՝ քննադատելը։ Մենք գիտենք մարդկանց, ովքեր այսպիսին են խոսակցություններում, և դժվար է լսել ինչ-որ մեկին, եթե գիտեք, որ քննադատվում եք, բայց միաժամանակ այն եք, ինչ պետք է։
Երրորդը՝ հոռետեսությունը։ Դուք կարող եք հայտնվել սրա մեջ։ Իմ մայրն իր կյանքի վերջին տարիներին շատ հոռետես էր դարձել, և դժվար էր նրան լսել։ Հիշում եմ, մի օր ես ասացի. «Այսօր հոկտեմբերի մեկն է», իսկ նա ասաց. «Գիտեմ, սարսափելի է, չէ՞»։ Դժվար է լսել, երբ ուրիշ մեկն է այդ հոռետեսը։
Եվ հոռետեսության մեկ այլ ձև կա. բողոքելը։ Այն Միացյալ Թագավորության ազգային արվեստն է։ Այն մեր ազգային սպորտն է։ Մենք բողոքում ենք եղանակից, սպորտից, քաղաքականությունից, ամեն ինչից, բայց, իրականում, բողոքելը վիրուսային դժբախտություն է։ Այն արև ու լուսավորություն չի տարածում աշխարհում։ Արդարացումներ։ Մենք բոլորս հանդիպել ենք այս մարդուն, միգուցե բոլորս եղել ենք այս մարդը։
Որոշ մարդիկ մեղադրող են։ Նրանք պարզապես մեղքը գցում են ուրիշների վրա և պատասխանատվություն չեն կրում իրենց գործողությունների համար, և նորից դժվար է լսել մեկին, ով այդպիսին է։
Նախավերջինը` վեցերորդը յոթից, ծաղկեցնելը, չափազանցնելը։ Իրականում այն երբեմն նվաստացնում է մեր լեզուն։ Օրինակ՝ երբ ես տեսնում եմ մի բան, որն իսկապես հիանալի է, ինչպե՞ս եմ ես այն անվանում։ Իսկ հետո, իհարկե այս չափազանցումը վերածվում է ստի, իսկ մենք չենք ցանկանում լսել մարդկանց, ովքեր խաբում են մեզ։
Եվ վերջապես՝ դոգմատիզմ։ Փաստերի շփոթելը կարծիքների հետ։ Երբ այս երկու բաները խառնվում են, դուք փորձում եք լռեցնել ձեր մտքերը՝ ձեզանից դուրս գտնվող մարդկանց կամ իրերին ուշադրություն դարձնելու համար։ Գիտեք, երբ ինչ-որ մեկն իր կարծիքով այնպես է ռմբակոծում ձեզ, ասես ճիշտ է, դժվար է դա լսել։ Ահա դրանք՝ խոսելու չափազանց մեծ յոթ սխալները։ Սրանք բաներ են, որոնցից պետք է խուսափել։ Բայց կա՞ արդյոք սրա մասին մտածելու դրական ճանապարհ։ Այո, կա։ Ենթադրում եմ, որ կան չորս իսկապես հզոր հիմնաքարեր, հիմքեր, որոնց վրա կարող ենք հենվել, եթե ուզում ենք՝ մեր խոսքը լինի ազդեցիկ և փոփոխություն կատարի աշխարհում։

Շարունակելի
Թարգմանությունը՝ Հասմիկ Վարդանյանի, Մելինե Ժամկոչյանի և Ժաննա Շահինյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment