Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, May 12, 2024

Ինչու են երկմտանքը, տխրությունն ու թախիծը «դեռևս» այստեղ


Դուք ձեզ հարց տալի՞ս եք, թե ինչու այսքան տարիներ անց դեռ չեք վերականգնվել, արթնացել, կերպարանափոխվել։ Ինչո՞ւ են ցավը, շփոթությունը, կասկածը, տխրությունը, կարոտը դեռևս այստեղ։

Դուք ասում եք. «Ես ներկա պահին պետք է բոլոր հարցերի պատասխանները գտած լինեի: Ներկա պահին իմ տխրությունը պետք է անցած լիներ։ Ես ներկա պահին պետք է ավելի հանգիստ զգամ ինձ: Եվ ուրախությունը պետք է լիներ իմ բնական վիճակը: Ներկա պահին…»

Ստվերը ուժի շտեմարանն է

նկարի աղբյուրը

Ստվերի ամենավառ դրսևորումներից մեկն այն սուր ջղայինությունն է, որ ոմանք առաջացնում են մեր մեջ։ Երբ մենք  ուրիշ մարդու մեջ նկատում ենք այն հատկությունները, որոնք ժամանակին ինքներս մեզ արգելել ենք, մեր ներսում բորբոքվում է չարդարացված զայրույթ, որը զգում ենք մեր հանդեպ։ Հիշեք ցանկացած մարդու, ով ձեզ վրդովեցնում է. ուշադիր նայեք և կտեսնեք նրա մեջ ձեր աղավաղված արտացոլանքը: Բայց երբ հաշտվեք ինքներդ ձեզ հետ, այլևս գրգռվածություն չի լինի: Ընդունելով ինքներս մեզ՝ մենք ինքնաբերաբար սովորում ենք ընդունել ողջ աշխարհն այնպիսին, ինչպիսին կա:
Saturday, May 11, 2024

Նրանք, ում մենք սիրում ենք, և նրանք, ում ատում ենք, մեր հայելիներն են


Մարդկային հարաբերությունները իրազեկված լինելու ամենաարդյունավետ մեթոդներից են: Հարաբերությունների հայելու միջոցով՝ բոլոր հարաբերությունների՝ առանց բացառության, մենք կարող ենք մտնել գիտակցության ընդլայնված վիճակ: Մենք արտացոլում ենք միմյանց և պետք է սովորենք մեզ տեսնել ուրիշների մեջ: Սա կոչվում է հարաբերությունների հայելի: Այդպիսի հայելու մեջ ես կարող եմ զանազանել իմ հոգևոր էությունը։ Նայելով շուրջս՝ տեսնում եմ իմ արտացոլանքը:

Ջուդիթ Բաթլեր-Կատաղության և վշտի մասին խոսելիս

 


Կատաղության մասին խոսելը ոչ միշտ է թույլ տալիս տեսնել, թե որքան վիշտ է կատաղությունն իր մեջ պարունակում, և թե ինչպես է թաքցնում այն։ Այսպիսով, ես չեմ կարող դա լավ անել, համենայն դեպս՝ ոչ այս երեկո։ Որքա՞ն հաճախ է վիշտը արդյունավետ լռեցված կատաղությամբ։ Ինչպե՞ս է պատահում, որ վիշտը կարողանում է առաջացնել կատաղության պոռթկում։ Կա՞ արդյոք ոչբռնության աղբյուրներից որոշակի վշտի իշխանության մասին սովորելու մի բան, որը
Saturday, May 4, 2024

Նոր տարվա ծրագրերի մասին


Բացում ես նոթատետրը և «Եկող տարվա ծրագրեր» էջում հանկարծ չես գրում «ինքնակատարելագործում», «անձնական ինքնաբավության զարգացում» և նման բաներ։

Այլ գրում ես (ուրախ ձեռագրով, մանուշակագույն գրիչով, երբեմն ցատկելով նոթատետրի գծավոր տախտակներից)

Ծիծաղել, երբ ուզում եմ:

Հաղթահարել զայրույթը:
Tuesday, March 26, 2024

Անհարմարավետության մեջ հարմարավետ զգացեք ձեզ


Ձեր հարմարավետության գոտուց դուրս գալը բարելավում է ձեր կյանքը
 
Մարդիկ անհարմարություն զգալուն մարտահրավեր նետելու էվոլյուցիոն կարիք ունեն։ 
Սա լրագրող Մայքլ Իսթերի « Հարմարավետության ճգնաժամ» գրքի հիմնական բացահայտումն է, որը վերաբերում է անհարմարությունը ընդունելուն՝ «վերագտնելուն ձեր վայրի, երջանիկ, առողջ ես-ը»: 
Իր հետազոտության միջոցով Իսթերը բացահայտում է, որ մեր հարմարավետության գոտուց դուրս ապրելը լավ է մեզ համար. կտրուկ բարելավվում է և՛ մեր առողջությունը, և՛ երջանկությունը:  
Մենք կարող ենք չվայելել այն անհարմարությունը, որին մենք ենթարկվում ենք այս պահին, լինի դա ֆիզիկական, մտավոր թե հոգևոր դժվարություն, իսկ այդպես անելը անձնական աճի և նույնիսկ պարզ գոհունակության բանալին է: 
Sunday, March 24, 2024

Ժամանակը մեզ ավելի գեղեցիկ է դարձնում


Կանացի գեղեցկության մասին մտածելիս միշտ հիշում եմ այն ​​խոսքը, որ կան վաղ ծաղիկներ և կան ուշ ծաղիկներ: Ոմանք արդեն ծնվել են  շիկահեր այնպիսի գեղեցկուհիներ, որ անմիջապես պարզ է դառնում՝ նրան վիճակված է աստղ դառնալ։ Կան ուրիշներ էլ, որոնց գեղեցկությունը չի բացահայտվում անմիջապես և ոչ էլ շուտ, հաճախ ավելի մոտ 30-ին՝ սիրո և ծննդաբերության, դեպի ինքդ քեզ տանող երկար ճանապարհի և հոգու խաղաղության միջոցով:
Sunday, March 17, 2024

Հանգիստ թողեք ինքներդ ձեզ



Ռենե Մագրիտ․ Թերապեւտը

Հանգիստ թողեք բոլորին, նույնիսկ ինքներդ ձեզ, և դուք կունենաք ամեն ինչ…

Թույլ տվեք շնչել…
Թույլ տվեք սեփական կյանքը աչքի անցկացնել…
Եվ թույլ տվեք ապրել այդ կյանքը …

Բան դուրս չի գալիս, երբ փորձում ենք բոլորին տեղավորել մեր սեփական կանոնների և ակնկալիքների մեջ…
Մենք միշտ ուզում ենք բոլորից ինչ-որ բան ստանալ…
Մենք ուզում ենք բոլորին ինչ-որ բան ապացուցել…

Մենք իրարանցման մեջ ենք, համեմատում ենք, անհանգստանում ուրիշների ձեռքբերումներով, վախենում ենք հետ մնալուց, մրցում…
Եվ մենք քշված ուտիճների պես սուրում ենք կյանքի միջով՝ մեր եռուզեռով վախեցնելով բոլորին և չկարողանալով մեզ համար տեղ գտնել…

Բայց չէ՞ որ իրականում ամեն ինչ պարզ է ու ազնիվ…

Մեզ տալիս են այնքան, ինչքան կարող են և ուզում են… և պետք չէ դա վիճարկել, քանի որ մենք էլ տալիս ենք ճիշտ այնքան, որքան կարող ենք և ուզում ենք…
Եվ հիմարություն է մտածել, որ եթե մարդը կարող է ավելին տալ, ապա մենք պետք է ստիպենք նրան դա անել…
Friday, February 16, 2024

Արվեստն ինքն իրեն արարում է


Դիպակ Չոբրա․ «Գաղտնիքների գրքից»

Ի վերջո, եթե մենք դատարկենք ուղեղը մտքերից (ինչպես մեդիտացիայի վիճակում), մեր գիտակցությունը չի պասիվանա և չի լցվի դատարկությամբ կամ վակուումով։ Միայն և միայն մեկ գործընթաց կարող է զարգանալ ժամանակից և տարածությունից դուրս: Արվեստն ինքն իրեն ստեղծում է՝ որպես նյութ օգտագործելով գիտակցությունը: Գիտակցությունը վերածվում է օբյեկտիվ աշխարհի նյութական իրերի և սուբյեկտիվ աշխարհի ընկալման։ Բաժանիր ցանկացած զգացողություն տարրերի, որոնցից բաղկացած է, և դուք կկարողանաք լսել քվանտային դաշտի անտեսանելի ալիքների աղմուկը:
Thursday, February 15, 2024

Ֆրանց Կաֆկայի նամակը Միլենային


 Հարգելի՛ ֆրաու Միլենա
Երկու օր և մեկ գիշեր շարունակվող անձրևը հենց հիմա դադարել է, իհարկե, երևի միայն ժամանակավոր, բայց այնուամենայնիվ իրադարձություն, որը 
տոնելու արժանի է, ինչը ես անում եմ՝ քեզ գրելով։ Ի դեպ, անձրևն ինքնին տանելի էր. չէ՞ որ այստեղ օտար երկիր է, ճիշտ է, թեթևակի օտար երկիր է, բայց լավ է։ Եթե տպավորությունս ճիշտ էր (ակնհայտ է, որ մեկ հանդիպման հիշողությունը, կարճ և կիսալուռ, չի սպառվի), դու նույնպես վայելում էիր Վիեննան որպես օտար քաղաք, թեև հետագա հանգամանքները կարող էին նվազեցնել այս հաճույքը։ Բայց արդյո՞ք դու վայելում ես օտարությունը հանուն օտարության։ (Ի դեպ, կարող է վատ նշան լինել, որովհետև նման հաճույք չպետք է լինի)։
Wednesday, February 14, 2024

Պանկերի շարժումը


1970-ականները քաղաքական և հասարակական ցնցումների ժամանակաշրջան էր, բնութագրվում էր հաճախակի հեղաշրջումներով, պետական սկանդալներով, քաղաքական կոնֆլիկտներով և սառը պատերազմի պատճառով տարբեր միջազգային խմբավորումների միջև լարվածությամբ։ Երիտասարդության մասնակցությունը քաղաքականության մեջ մեծացել էր, քանի որ երիտասարդ ակտիվիստները սկսել էին հակապատերազմական, բնապահպանական, կանանց և ԼԳԲՏՔ+ իրավունքների ուղղություններ։ Մյուս կողմից էլ 70-ականները նշեցին «Ես սերունդ»-ի սկիզբը, որը բնութագրվում էր անհատականությամբ, անձնական ազատությունների և ինքնօգնության իրավունքի պաշտպանությամբ:
Tuesday, January 16, 2024

Պոլ Սեզան

Իմացեք, թե ինչպես Պոլ Սեզանը փոխեց արվեստի աշխարհը խնձորով


Ո՞վ է Պոլ Սեզանը

Պոլ Սեզանը (1839-1906) նկարիչ էր, որ ունի ավելի քան 1300 նկար:
Sunday, January 14, 2024

Հիլմա Աֆ Քլինթ


Հիլմա ԱՖ Քլինթ (1862-1944) իր ստուդիայում, մոտ 1895 թ. © Գիտության, պատմության պատկերներ / ֆոնդային լուսանկար Ալամի
Advertisement



Դիմավորեք միստիկ շվեդ նկարիչ Հիլմա ԱՖ Քլինթին և նրա ձևերի և գույների պտտվող աշխարհը:
Saturday, January 13, 2024

Օպ արվեստ


Այս նկարը ձեր աչքերը չի՞ խտղտացնում: Մի անհանգստացեք․ դա ձեզնից չէ, դա օպ արվեստն է:

Օպ արվեստը «օպտիկական արվեստ» բառի կրճատ ձեւն է: Օպտիկական բառն օգտագործվում է՝ նկարագրել այն, ինչ վերաբերում է մեր տեսածին: Նախկինում տեսե՞լ եք օպտիկական պատրանք: Նույն կերպ է աշխատում օպ արվեստը: Նկարիչները հատուկ ձևերով օգտագործում են ձևերը, գույները և նախշերը՝ պատկերներ ստեղծելու համար, որոնք կարծես շարժվող կամ լղոզված լինեն: Օպ արվեստը սկիզբ է առել 1960-ականներին, իսկ վերևում գտնվող նկարը Բրիջիթ Ռայլիին է, որ գլխավոր օպ ավեստագետներից մեկն է:
Thursday, January 4, 2024

Բհաջան Հունջան

Բհաջան Հունջանի լուսանկարը իր «Գունավոր երկխոսություններ» ինստալյացիայով © Bhajan Hunjan

Ի՞նչն է ոգեշնչել Բհաջանին դառնալու արվեստագետ


Բհաջան Հունջանը մեծացել է Քենիայի Նանյուկի քաղաքում: Նա շրջապատված էր այնպիսի մարդկանցով, որոնք իրենց շրջապատի իրերը օգտագործում էին ստեղծագործաբար։ Մայրն ու տատիկներն իրենց ժամանան անցկացնում էին կարի, ասեղնագործության և այգեգործության մեջ: Նրա հայրը շինանյութի խանութ ուներ՝ լի տարբեր գործիքներով։ Բհաջանը հաճախ իր ընտանիքի հետ ստեղծում էր իրեր՝ շարունակելով օգտագործել իր մանկության նյութերը նույնիսկ չափահաս տարիքում.դնրանք հիշեցնում էին նրան իր տան մասին:

Սալվադոր Դալի

Բարի գալուստ Սալվադոր Դալիի տարօրինակ և հիասքանչ աշխարհ



Salvador Dalí  Mountain Lake (1938)
Tate 
© Salvador Dali, Gala-Salvador Dali Foundation/DACS, London 2023


Սալվադոր Դալին նկարներ, քանդակներ և ֆիլմեր է նկարել իր տեսած երազների մասին։ Նա նկարել է հալչող ժամացույցներ և լողացող աչքեր, ամպեր, որոնք նման են դեմքերի և ժայռեր, որոնք նման են մարմինների: 
Տարօրինակ է հնչում, չէ՞։ Մտածեք, թե ինչ տեսք կունենային ձեր նկարները, եթե նկարեիք ձեր երազները: Ենթադրում եմ, որ նրանք նույնպես բավականին տարօրինակ կլինեին:
Դալին ներծծված էր սյուրռեալիզմով։ Սա արվեստի շարժում էր, որտեղ նկարիչները երազի նման տեսարաններ էին ստեղծում և ցույց տալիս այնպիսի իրավիճակներ, որոնք տարօրինակ կամ անհնարին կլինեին իրական կյանքում: Նայեք վերևում գտնվող այս նկարին. լիճը ձկան տեսք չունի՞։

Իմպրեսիոնիզմ

Ինչու է կոչվում իմպրեսիոնիզմ

Բանն այն է, որ իմպրեսիոնիստ արվեստագետները փորձում էին նկարել ոչ թե իրական կյանքի արտացոլանքը, այլ այն տպավորությունը, որը նրանք ստանում էին այդ մարդուն, լույսին, առարկային նայելիս։ Այդ պատճառով նրանք կչվում են իմպրեսիոնիստներ (impression-տպավորություն․ Մ․Տ․)։ Նրանք փորձում էին ֆիքսել իրենց տեսածի շարժումն ու կյանքը և ցույց տալ մեզ այնպես, կարծես դա տեղի է ունենում մեր աչքի առաջ։