Մտերիմները (ամուսին, կին, երեխա, հայր, մայր, մտերիմ ընկեր և այլն)
մեր կյանքում նրա համար չեն, որ մեզ երջանիկ դարձնեն և բավարարեն մեր
ակնկալիքները։
Եթե դուք այլ կեպ եք մտածում՝ որ ինչ-որ մեկը պետք է ձեզ սիրի,
հոգ տանի ձեր մասին, լինի հավատարիմ, ուշադիր, հասկացող, ապա տառապանքները
անխուսափելի են։
Ենթադրենք, որ դուք մի քանի անգամ հայտնվում եք նույն
իրավիճակում․ մտերիմը, որին այդքան վստահում էիք,
հանկարծ հարվածում է (կրկին) ամենացավոտ տեղին։ Իսկ նա իրականում օգնում է
հասկանալ՝ երջանկությունը չի գալիս դրսից։ Այն ինչ-որ մեկի հոգատարության,
ըմբռնման կամ հավատարմության մեջ չէ։