Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, November 30, 2016

Հայտնի մարդկանց ասույթներից


Բարությունը այն լեզուն է , որ խուլերը կարող են լսել, իսկ կույրերը՝ տեսնել: - Մարկ Տվեն

Քեզ ուրախացնելու լավագույն միջոցը փորձելն է ուրիշ մեկին էլ ուրախացնել:
Tuesday, November 29, 2016

Անգլիական թանգարանի եգիպտական արձանիկը շարժվում է ինքնիրեն



Հին եգիպտական արձանը՝ 25սմ բարձրությամբ և մ.թ.ա. 1800 թվականով թվագրված Նեբ-Սենուն, որ հիմա գտնվում է Անգլիայում՝ Մանչեստերի թանգարանում (ձեռք է բերվել 1993թ.), սկսել է ինքն իրեն շարժվել՝ ի մեծ զարմանս թանգարանի գիտնականների և աշխատակազմի։
Monday, November 28, 2016

Գնահատեք այն, ինչ ունեք

Մի օր, մի շատ հարուստ ընտանիքի հայր իր որդուն տանում է գյուղ, որպեսզի նրան ցույց տա՝ ինչպես են ապրում աղքատ մարդիկ: Նրանք մի քանի օր անց են կացնում մի ընտանիքում, որը շատ բան չուներ: Վերադարձին հայը որդուն հարցնում է.
-Քեզ դուր եկա՞վ մեր այցելությունը:
-Հիանալի էր, հայրի՛կ:
-Տեսա՞ր՝ ինչպես են ապրում աղքատ մարդիկ,- հարցրեց հայրը:
Saturday, November 26, 2016

Տատյանա Չերնիգովսկայան՝ ուղեղի մասին


Կենսաբանության և բանասիրության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի համալսարանի ՝ Ճանաչողության լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Տատյանա Չերնիգովսկայան հետաքրքիր և օգտակար դասախոություններ է կարդում ուղեղի, գիտակցության և արտագիտակցության, հոգեկան կառուցվածքի, արհեստական ինտելեկտի, մտածողության և այլնի մասին։ Երբեմն դրանցում հանդիպում են մեր ամենահզոր համակարգչի անըմբռնելի գաղտնիքների և անակնկալների մասին իսկապես սենսացիոն-վախեցնող հայտարարություններ։ Այստեղ հավաքված են ամենաանսպասելիները։
Friday, November 25, 2016

Լողացող տունը՝ Ուտոպիա

Բրիտանական BMT Nigel Gee ընկերությունը ստեղծել է մի կառույց, որը կլողա ջրի վրա։ Ընկերության աշխատակիցները կարծում են, որ կյանքի ապագան ծովի վրա է: Լողացող կառույց նախագիծն անվանվեց «Ուտոպիա»: Այն բաղկացած է կեցությանը հարմարեցված 11 տախտակամածներից։ Կառույցից կարող ես շրջապատը դիտել 360 աստճանով, և այն 4 ուղղաթիռի վայրէջքի տեղ ունի:
Wednesday, November 23, 2016

Խելքից դուրս ճիշտ հոդված, որը թափանցում է մինչև հոգուդ խորքը

Երբ 70-80-ականների հանրահայտ սրախոս ու սատիրիկ Ջորջ Կարլինի կինը մահացավ, նա գրեց այս չափազանց արտահայտիչ հոդվածը, որ տեղին է նաև այսօր։
Tuesday, November 22, 2016

Երկու առակ

Ջրհորն  ընկածը

Օրերից մի օր մի անհաջողակ մարդ քայլում էր անտառով և հանկարծ ընկնում է մամռակալած, չորացած ջրհորը: Չնայած իր բազբաթիվ փորձերին՝ նա ոչ մի կերպ չի կարողանում այդտեղից դուրս գալ:
Thursday, November 17, 2016

Գրենլանդիայի շնաձուկը կարող է ապրել 400 տարի

Մենք գիտեինք, որ որոշ կենդանիներ, ինչպիսիք են գալապագոսյան հսկա կրիան և կետը, ապրում են 200 տարի, սակայն պարզվում է, որ  Գրենլանդիայի շնաձուկը կարող  է ապրել մինչև 4 դար:
Sunday, November 13, 2016

Երկու նորություն

Չինացի երեխաների վտանգավոր ճանապարհը 

Չինաստանի գյուղերի մեկում մի խումբ երեխաներ առնչվում են վտանգավոր երթի  դպրոցից տուն դառնալու ճանապարհին:  Եթե նրանք ցանկանում են տուն հասնել, ստիպված են մագլցելու մի մեծ լեռ:
Wednesday, November 9, 2016

Երկու կյանք/ Ընկերությունը շարունակվում է

Ջորջ Մասս

Գլուխ երկրորդ

Մեգանը  պառկած էր  գետի ափին՝ խոտերի վրաձեռքերը գլխի տակ։ Նայում էր երկնքին ու մեղմորեն երգում:
-Կարո՞ղ ես չշարժվել,- ասաց Հյուն՝ հենված ծառի բնին,-փորձում եմ նկարել քեզ:
Մեգանը պառկել ու վայելում էր տաք երեկոն: Երբեմն նա չէր իմանում՝ ինչ ասի Հյուին: Այն ժամանակվանից, երբ Հյուն սկսել էր աշխատել, նրանց կյանքը այլևս առաջվանը չէր, և Մեգանը գիտեր, որ Հյուն երջանիկ չէ ներքևում՝ հանքահորում: Բայց այս երեկո, նա զգում էր, որ իր կյանքում ամենալավ մարդը Հյուն է:
Monday, November 7, 2016

Տեղիցդ վեր կաց. ինքդ քեզ մոտիվացնելու 13 եղանակ, երբ ճգնաժամի մեջ ես

Երբեմն մենք այնպիսի ճգնաժամի մեջ ենք ընկնում, որ նույնիսկ դրական փոփոխություններ անելու մասին մտածելը շատ դժվար է թվումԲայց մի հուսահատվիր. շատ փոքր քայլերով կկարողանաս սկսել դրական փոփոխությունների ճանապարհըԳիտեմ, գիտեմ, երբեմն անհնար է թվումզգում ես, որ ոչինչ չես անում: Ես  զգացել եմ  և ժամանակ առ ժամանակ զգում եմ դա: Մենակ դու չես։ Բայց ես մի քանի եղանակ եմ գտել՝ ճգնաժամից դուրս գալու համար:
Sunday, November 6, 2016

Խաղողի հատիկից էլ փոքր կրիա


Աշխարհի ամենափոքր կրիայի անունը Թիմ է, և փոքրության պահճառով նրա տերը հաճախ նույնիսկ չի կարողանում գտնել նրան։ Այսպիսի կրիաները ծագումով Եգիպտոսից և Լիբանանից են և կարող են ապրել մինչև տասը տարի: Հավանաբար շատ մարդիկ չեն էլ լսել այնպիսի կրիայի մասին, որը ավելի փոքր է, քան խաղողի հատիկները:
Saturday, November 5, 2016

«Գտա՜»-պահերը և «Էվրիկան». արժե՞ արդյոք վստահել հանկարծ ծագած պայծառացումներին

Հոգեբանության և մտավոր առողջության հարցերում մասնագիտացող գիտական լրագրող Ռոննի Յակոբսոնը պատմում է, թե ինչպես է մեր ուղեղն ստեղծում «Գտա՜»-պահերը և արժե արդյոք վստահել հանկարծ ծագած պայծառացումներին:
«Գտա՜»-պահերը մեզ հաճույք են պատճառում, որովհետև դրանք թվում են միանգամայն իրական. մեզ թվում է, թե գլուխկոտրուկի բոլոր բաղկացուցիչներն ընկնում են իրենց տեղերը՝ որոշ չափով գիտակցված ջանքերով: Սակայն կարելի՞ է արդյոք վստահել այդպիսի հանկարծակի լուծումներին: Ըստ Thinking & Reasoning-ում հրատարակված վերջին հետազոտության՝ այո՛: Ստացված արդյունքները հաստատում են պայմանական այդ տեսակետը, որ այդ տեսակի ինտուիցիան կարող է դժվար հարցերին ճիշտ պատասխաններ տալ:
Tuesday, November 1, 2016

Կարո՞ղ է արդոք դատարկ խոսակցությունը մեզ դարձնել ավելի երջանիկ

«The Atlantic» պարբերականի խմբագրի օգնական Ստեֆանի Խայեսը շփումների ժամանակակից հետազոտությունների վերլուծություն է կատարում և պատմում է, թե ինչու ըստ վարկանիշային աղյուսակի թիկնապահի, բեռնատար մեքենաների վարորդի և վաճառողի աշխատանքները միշտ ընկնում են ամենաթշվառ մասնագիտությունների շարքը, ինչ դեր է մեր կյանքում խաղում դատարկ զրույցը,  և ինչպես են թեթև ասեկոսեները, որոնք մենք այնպես արհամարհում ենք, օգնում մեզ դառնալու ավելի երջանիկ և մտերմանալու մարդկանց հետ: