Երբ պանդոկպանը ավարտեց բոլորին անհանգստացնող
լուրը կարդալը (մի տղա ինքնասպանություն էր գործել ՝ խփելով իր աջ քունքին) , անհայտ թափառաշրջիկը, որ նոր էր ավարտում իր խղճուկ
ընթրիքը ձկնորսական պանդոկի մի անկյունում,
ասաց.
-Ես գիտեմ այդ տղայի պատմությունը:
Նա արտասանեց տղա բառը շատ հատուկ ձևով: Այնպես,
որ շնապս խմող չորս հոգին, ալբարինիո (իսպանական սպիտակ գինի) խմող հինգ հոգին և պանդոկպանը լռեցին՝ անհանգիստ և ուշադիր լսելով:
-Ես գիտեմ այդ տղայի պատմությունը, - կրկնեց
թափառաշրջիկը: Եվ փոքրիկ դադարից հետո սկսեց.
«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Friday, August 14, 2020
Ինքնասպան տղան. Ռաֆայել Դիեստե
Թարգմանում են դասավանդողները
Author:
INTEREST
Label:
Գեղարվեստական,
Ընթերցարան,
թարգմանում են դասավանդողները,
Իսպանալեզու գրականություն,
Ռուզան Սարգսյան
Thursday, August 13, 2020
Երաժշտության ընծան. Շերոն Լի
Նրա հարցին պետք էր պատասխանել, չնայած՝ պետք էր նաև զգուշանալ:
-Ես ոչինչ չեմ կարող շտկել, — ասաց Էնդին և զգաց դառը ճշմարտությունն իր որովայնում:
-Ոչ դուք…. գուցե, — ասաց աղջիկը, այժմ արագ խոսելով։ Նրա խոսքերը կարծես շնիկների նման ցատկոտում էին միմյանց վրայով:
-Կիթառը…. երաժշտությունը…. հենց դա, այդպես չէ՞: Ես դա զգում էի, դեռ այնտեղ… բարում: Ես զգում էի, թե ինչպես էր երաժշտությունը հոսում իմ ամբողջ մարմնով:
Նրա ծիծաղը նույնիսկ ավելի շատ էր դողում, քան ձայնը:
-Երաժշտությունը գերեց ինձ, հենց այդպես, երեխայի խաղի նման:
-Լսեք, օրիո՛րդ,- ասաց տղան,- այն, ինչ դուք ցանկանում եք…
-Ես ցանկանում եմ, որ դո՛ւք…. երաժշտությունը․․․. ես ․․․. ուզում եմ շտկվել։ Երաժշտությունը... կարող է դա անել, չէ՞։

Մարգարիտա Գրիգորյան,
Սիլվա Հարությունյան
Wednesday, August 12, 2020
«Մեջբերումների խճանկար». ինչ բան է ինտերտեքստուալությունը, և դա ինչպես է օգնում մեկնաբանելու տեքստերը
Մենք ապրում ենք տեքստերի տարածության մեջ՝ ավանդական գեղարվեստականից մինչև քաղաքագետների ասույթներ կամ հաղորդագրություններ, որ տեղավորված են ցանկացած մեդիանյութի մեջ (երաժշտություն, տեսանյութ, ֆիլմ)։ Ընդ որում լեզվաբանությունը վաղուց է գործ բռնում տեքստերի հետ և մշակում է դրանց վերլուծության տարբեր մեթոդներ։ Ելենա Դավիդովայի հետ պարզենք, թե ինչ մոտեցումներ կան գեղարվեստական տեքստ վերլուծելու համար, ինչ բան է տեքստի ինտերտեքստայնությունը և երկխոսայնությունը, ինչու է մեր ցանկացած խոսք ելնում ուրիշի խոսքից, և ինչպես է սա հասկանալը օգնում վերլուծել տեքստերը, որոնցով շրջապատված ենք։
Author:
INTEREST
Label:
թարգմանում են դասավանդողները,
մոնոկլեր
Tuesday, August 4, 2020
Առավոտյան սուրճը Րաֆֆի Կրիկորյանի հետ Քաղաքականությունն ու արանքում ուրիշ բաներ
Թարգմանում են ուսուցիչները
Անկախ նրանից՝ ղեկավարել է Թվիթերի թիմը, առաջնորդել Ուբերում ինքնագնաց
մեքենաների համար պայքարը, թե առավելագույնի հասցրել Դեմոկրատական ազգային
հանձնաժողովի քաղաքական հասանելիությունը, Րաֆֆի Կրիկորյանը իր կարիերան համատեղել
է երկու անձնական կրքերի՝ տեխնոլոգիայի և աշխարհն ավելի լավ տեղ դարձնելու
ցանկության հետ:
Նյու Յորքում ծնված և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ավարտած Րաֆֆի
Կրիկորյանը անցյալ հոկտեմբերին Հայստանում էր և պատրաստվում էր Տեխնոլոգիական
ամսին: Անձրևային մի առավոտ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի և
FAST հիմնադրամի գագաթնաժողովի ընթացքում նա հանդիպեց «Հետք»-ի լրագրողի հետ՝
քննարկելու Հայաստանում տեխնոլոգիաների զարգացումը, պատմեց իր վերելքի մասին այդ
բնագավարում, խոսեց «Էմերսոն» ընկերության գործադիր տնօրենի իր ներկայիս պաշտոնի
մասին:
Author:
INTEREST
Label:
թարգմանում են դասավանդողները,
Իրինա Ապոյան,
Մանե Գևորգյան,
Րաֆֆի Կրիկորյան