«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Tuesday, June 1, 2021
Ադամի ժառանգությունը. ինչպես են տեսնում գայթակղությունը երեխաները և մեծերը
Գայթակղության ուժը՝ բարոյական խնդի՞ր, մեր կյանքի անբաժանելի մա՞ս, թե՞ մարտահրավեր, որը մեզ է նետում ճակատագիրը: Ի՞նչ է ասում բարոյական փիլիսոփոյությունը նրա մասին, թե ինչպիսին կարող են լինել իսկապես բարոյական արարքները, և ինչով են տարբերվում մեծերի և երեխաների հայացքները այս հարցին: Վերջիվերջո, ո՞վ է նա՝ իսկապես լավ մարդը. նա՞, ում մտքերը բյուրեղային են, թե՞ նա, որ կարողանում է հաղթահարել հրապուրանքը, որպեսզի ճիշտ վարվի: Քրիստինա Սթարմանսը՝ Ելի համալսարանի հոգեբանության ասպիրանտուրայի ուսանող, այդ մասին անդրադարձել է Aeon-ի էջերում, իսկ մենք պատրաստել ենք թարգմանությունը:
Author:
INTEREST
Label:
Մելինե Ժամկոչյան,
մոնոկլեր,
ռուսերեն,
քերակ.
Sunday, December 6, 2020
Ինչպես է «թափառող» միտքը խթանում ստեղծագործականությունը
![]() |
| «Կարմիր փուչիկը», Պաուլ Կլեե |
«Անգործությունը»՝ հետաձգումը, մտորումները, մեդիտացիան, ինքնախարազանումը, արթմնի զառացանքները …. բոլորիս ծանոթ են մտքի «թափառումների» տարբեր ձևեր: Դրանցից որոշները սահմանափակում են մեր աճն ու զարգացումը, իսկ մյուսները բարելավում են ոչ միայն մտավոր, այլև ստեղծագործական ունակությունները: Նեյրոէսթետիկայի ոլորտի մասնագետները, որ ուսումնասիրում են մեր ուղեղի տարբեր ռեժիմների կենսաբանական գործընթացները, պնդում են, որ մտքի թափառելու ամենաարդյունավետ ձևերից մեկը կարող է լինել արվեստի հետ փոխգործակցությունը: Եկեք հասկանանք, թե ինչպես և ինչու է դա տեղի ունենում:
Wednesday, August 12, 2020
«Մեջբերումների խճանկար». ինչ բան է ինտերտեքստուալությունը, և դա ինչպես է օգնում մեկնաբանելու տեքստերը
Մենք ապրում ենք տեքստերի տարածության մեջ՝ ավանդական գեղարվեստականից մինչև քաղաքագետների ասույթներ կամ հաղորդագրություններ, որ տեղավորված են ցանկացած մեդիանյութի մեջ (երաժշտություն, տեսանյութ, ֆիլմ)։ Ընդ որում լեզվաբանությունը վաղուց է գործ բռնում տեքստերի հետ և մշակում է դրանց վերլուծության տարբեր մեթոդներ։ Ելենա Դավիդովայի հետ պարզենք, թե ինչ մոտեցումներ կան գեղարվեստական տեքստ վերլուծելու համար, ինչ բան է տեքստի ինտերտեքստայնությունը և երկխոսայնությունը, ինչու է մեր ցանկացած խոսք ելնում ուրիշի խոսքից, և ինչպես է սա հասկանալը օգնում վերլուծել տեքստերը, որոնցով շրջապատված ենք։
Author:
INTEREST
Label:
թարգմանում են դասավանդողները,
մոնոկլեր
Monday, June 22, 2020
Լինես ի՞նքդ, թե լինես քո ֆոնին
![]() |
| Flickr / torbakhopper |
Գործողությունների ավտոմատացումը, բազմաթիվ խնդիրներ միաժամանակ լուծելու ունակությունը, հիշողության օգտագործումը երեք ճանաչողական հատկություններն են, որոնք մի կողմից մեր առավելությունն են որպես տեսակ, իսկ մյուս կողմից մեզ դուրս են մղում ներկա պահից և քողարկում են մեզնից
իրականությունը: Եկեք ուսումնասիրենք «Ինքդ քեզ նման եղիր» գիրքը (МИФ հրատարակչությունից) և պարզենք, թե ինչու է մեզ համար այդքան դժվար կենտրոնացնել ուշադրությունը մեկ առարկայի վրա, ինչպես է մեր՝ միաժամանակ ուշադրությունը թե՛ մտքերի, թե՛զգացումների
վրա պահել չկարողանալը օգնում մեզ, և ինչ կարող են մեզ տալ
գիտակցականության փորձառույթունները։
Author:
INTEREST
Label:
Անի Մելիքյան,
հոգեբանություն,
մոնոկլեր
Tuesday, April 28, 2020
Կարլ Գուստավ Յունգ «Որքան մեծ է բազմությունը, այնքան աննշան է անհատը»
![]() |
| Կառլ Գուստավ Յունգ |
Հրապարակում ենք հատված շվեյցարացի հոգեբուժ Կարլ Յունգի ՝ «Չբացահայտված ինքնություն» գրքից:
Ի՞նչ է կատարվում հիմա մեր աշխարհում: Ի՞նչ է կատարվում մեր երկրում: Ի՞նչ է կատարվում մարդկանց հոգիներում: Բավական է մեկ անգամ դիտել նորությունները սարսափելու համար պետական քաղաքականությունից, պաշտոնյաների անտեղյակությունից, մարդկանց լուռ համաձայնությունից (սակայն ամենինչ սովորկանի պես է ՝ «մարդիկ լուռ են» ):
Author:
INTEREST
Label:
հոգեբանություն,
Մարինե Գալստյան,
մոնոկլեր,
սոցիոլոգիա
Tuesday, April 21, 2020
Շա՞տ եք շեղվում. ի՞նչ է ասում երազկոտությունը ձեր ինտելեկտի մասին
Մեզանից ո՞վ չի սիրում սավառնել երկնքում, բաց թողնել ուղեղը և հանձնվել երազանքներին։ Բայց արդյո՞ք հեշտ է վերադառնալ այդ իրավիճակից և անցնել երազանքներից դեպի իրական խնդիրների լուծում։ Ֆիլլիպ Պերրին, հիմնվելով Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտության արդյունքների վրա, պատմում է, թե ինչու երազկոտների ուղեղը ավելի արդյունավետ է աշխատում, քան թե նրանց, ում խորթ է երազկոտությունը, և որն է դրա բացասական կողմը։
Author:
INTEREST
Label:
հեռավար-առցանց,
մոնոկլեր,
Նարեկ Խաչատրյան
Sunday, April 12, 2020
Երջանկություն. կյանքի տևողությամբ ձգվող հետազոտություն
Ի՞նչն է մեզ երջանիկ դարձնում: Փո՞ղը, աշխատա՞նքը, հայտնի լինե՞լը: Հրապարակում ենք հոգեբույժ Ռոբերտ Վալդինգերի հայտնի ելույթը TED- ում (technology, entertainment, design), որտեղ նա խոսում է մարդկանց և նրանց՝ կյանքից բավարարվածության շուրջ 75 տարի ձգված յուրահատուկ ուսումնասիրության արդյունքներից, ինչը ցույց է տվել, որ մեզ և մեր բարեկեցության համար կարևոր նշանակություն ունեն ոչ թե նվաճումներն ու ձեռքբերումները, այլ մարդկանց հետ կապը, փոխըմբռնումը և հարաբերությունների որակը:
Author:
INTEREST
Label:
երջանկություն,
հեռավար-առցանց,
Մելինե Ժամկոչյան,
մոնոկլեր
Saturday, March 28, 2020
Դերասանությունը փոխում է գիտակցությունը. ինչպես են դերասանները կորցնում իրենք իրենց դերում
Եթե խոսենք դերասանական
մասնագիտության առավելությունների մասին, ապա ամենահետաքրքիրն այն է, որ արտիստները
կարող են ապրել տասնյակ այլ մարդկանց կյանքեր։ Խոստումնալից է, չէ՞։ Բայց ցանկացած
մեդալ ունի հակառակ կողմը. այլ մարդու մաշկի մեջ ընկնելով՝ դերասանները (և սովորական
մարդիկ, որոնք կիրառում են ռեինկառնացիա) ռիսկի են դիմում: Այսպիսի խաղի ոչ այնքան
ուրախ հետևանքները կարող են ավարտվել սեփական «ես»-ի կորստով. «Aeon» առցանց հրատարակության
ավագ խմբագիր, «Հոգեբանության կոշտ ուղեցույց» (2011) և «Ուղեղի մեծ առասպելները»
Author:
INTEREST
Label:
մոնոկլեր,
Վիկտորյա Սուքիասյան
Thursday, April 20, 2017
Պասկալի խաղադրույքը: Մեծ բլեֆ, թե՞ ճանապարհ դեպի ռացիոնալ ընտրություն
Եթե Աստված գոյություն ունի, ու դուք խաղադրույք եք արել դրա վրա, ուրեմն դուք ամբողջը կշահեք. եթե նա չկա, բայց դուք հավատում եք նրա գոյությանը, ոչինչ չեք կորցնում: Այս սիլլոգիզմը՝ հայտնի որպես «Պասկալի խաղադրույք», ամբողջ աշխարհում հայտնի է ավելի քան երեք հարյուր տարի: Բայց ի՞նչ է դա. երկաթե տրամաբանություն, թե՞ ազարտ խաղամոլի՝ ռուլետկայի վերածած խաղ: Ո՞րն է առաջին անգամ աստծո գույություն չունենալը հնարավոր համարող այդ խաղադրույքի նշանակությունը։ Արդյո՞ք պետք է մեզ հավատքի ռացիոնալացման մեխանիզմը: Գրականագետ, համալսարանի ասպիրանտ Լիխայ Էդ Սայմոնը պատմում է Պասկալի խաղադրույքի պատմության և առաջացման նախադրյալների մասին, դրա նշանակության, դրա շուրջ կասկածների և մեր ժամանակների հետ կապի մասին:
Author:
INTEREST
Label:
խաղադրույք,
Հետաքրքիր,
մոնոկլեր,
Պասկալ,
ռացիոնալականացում,
Սաբինա Դավթյան
Tuesday, November 1, 2016
Կարո՞ղ է արդոք դատարկ խոսակցությունը մեզ դարձնել ավելի երջանիկ
«The Atlantic» պարբերականի խմբագրի օգնական Ստեֆանի Խայեսը շփումների ժամանակակից հետազոտությունների վերլուծություն է կատարում և պատմում է, թե ինչու ըստ վարկանիշային աղյուսակի թիկնապահի, բեռնատար մեքենաների վարորդի և վաճառողի
աշխատանքները միշտ ընկնում են ամենաթշվառ մասնագիտությունների շարքը, ինչ դեր է մեր կյանքում խաղում դատարկ զրույցը, և ինչպես են թեթև ասեկոսեները, որոնք մենք այնպես արհամարհում ենք, օգնում մեզ դառնալու ավելի երջանիկ և մտերմանալու մարդկանց հետ:
Author:
INTEREST
Label:
Անի ջանոյան,
բամբասանք,
Հետաքրքիր նյութեր,
մոնոկլեր









