Flickr / torbakhopper |
Գործողությունների ավտոմատացումը, բազմաթիվ խնդիրներ միաժամանակ լուծելու ունակությունը, հիշողության օգտագործումը երեք ճանաչողական հատկություններն են, որոնք մի կողմից մեր առավելությունն են որպես տեսակ, իսկ մյուս կողմից մեզ դուրս են մղում ներկա պահից և քողարկում են մեզնից
իրականությունը: Եկեք ուսումնասիրենք «Ինքդ քեզ նման եղիր» գիրքը (МИФ հրատարակչությունից) և պարզենք, թե ինչու է մեզ համար այդքան դժվար կենտրոնացնել ուշադրությունը մեկ առարկայի վրա, ինչպես է մեր՝ միաժամանակ ուշադրությունը թե՛ մտքերի, թե՛զգացումների
վրա պահել չկարողանալը օգնում մեզ, և ինչ կարող են մեզ տալ
գիտակցականության փորձառույթունները։
Ուղեղի ամենաօգտակար հատկություններից մեկը իրարից առանձին գործողությունները
մի շղթայի մեջ հավաքելու ունակություն է, ինչը թույլ է տալիս մեխանիկորեն կատարելու առօրյա շատ գործեր: Դա շատ հարմար է։ Կոշիկի թելերը կապելիս կամ կոճակները կոճկելիս չես մտածում, թե ինչպես է դա արվում։ Ատամներ մաքրելը նույնպես չի ենթադրում յուրաքանչյուր
շարժման իմաստավորում: Հակառակ դեպքում հավանական է՝ ընդհանրապես տանից դուրս չգաս:
Ներկա պահից դուրս
Բնականաբար, այս լուսինը նույնպես ունի իր հակառակ կողմը։ Էներգա խնայելով՝ ուղեղը միացնում է «նավարկության կառավարումը» այնքան հաճախ, որ կյանքը վերածվում է մեծ և փոքր սովորությունների հաջորդականության։ Եվ մարդը դուրս է գալիս գործընթացից։ Ավելին, գտնվելով ինքնակառավարվող վիճակում, դուք նույնիսկ չեք հասկանա, որ այդ վիճակում եք:
Մարդու մյուս առավելությունը միաժամանակ բազմաթիվ գործողություններ կատարելու ունակություն է։ Ոչ մի ուրիշ կաթնասուն( ընդհանրապես կենդանի արարած) չեն կարող դրանով պարծենալ։ Դժվար թե երբևէ տեսած լինեք այնպիսի մի այծքաղի, որը երաժշտություն է լսում, հաղորդագրություններ ուղարկում սոցիալական ցանցերում և սուրճ խմում միաժամանակ։ Միևնույն ժամանակ գնում է արձակուրդ և մտածում աշխատանքի մասին: Իսկ մարդը կարող է։ Եվ նույնիսկ հպարտանում է նրանով, թե քանի գործ ինքը կարող է միավորել ժամանակի մեջ։ Բայց հենց նա՝ ինքը, որտե՞ղ է այդ վայրկյանին:
Երրորդ մտրակը, որ մեզ դուրս է մղում ներկայից, մտքերն են անցյալի և ապագայի մասին։ Հիշողությունների թակարդ է. մենք անհանգստանում ենք, հավաքում ենք մտքում երևակայական կամ վաղուց պատահած տհաճ բաները, բայց դրանք որևէ ֆիզիկական վտանգ չեն ներկայացնում այստեղ և հիմա։ Ուրեմն մեր ինչի՞ն է պետք այս մտավոր մաստակը սթրեսի համով:
Ինչպե՞ս լինել այն, ինչ կաս
Դա երեք տեխնիկայի համակցում է, որ ապահովում է մարդու գոյատևումը (որպես տեսակ)։ Եվ դրանք էլ կարող են լինել որպես անհատներ «այդքան էլ երջանիկ չենք» -ի հիմնական պատճառը։ Ցանկալի է ոսկե միջինը։ Դրա փնտրտուքով է զբաղված Ռուբի Ուեկսը՝ Օքսֆորդի ճանաչողական հոգեթերապիայի մագիստրոսը։ Պարզ ասած՝ գիտակցականության մասնագետը։ Իր «Ինքդ քեզ նման եղիր» գրքում
նա գրում է.
«Դու չես կարող կանգնեցնել ալիքները, բայց կարող ես սերֆինգ անել սովորել»։
Հիանալի փոխաբերություն երազելի հավասարակշռության համար։
Գիտակցականությունը ուշադրություն դարձնելու ունակությունն է: Եկեք փորձենք. ուշադրություն դարձրեք ինչ-որ բանի վրա և փորձեք պահել այն: Հնարավոր է՝ կհաջողեք մի քանի վայրկյան։ Բայց հետո ուշադրությունը կփախչի ինչ-որ այլ բանի վրա, ինչպես գիշերային ցեցը՝ պայծառ լամպի լույսին:
Գիտակցականությունը ուշադրություն դարձնելու ունակությունն է: Եկեք փորձենք. ուշադրություն դարձրեք ինչ-որ բանի վրա և փորձեք պահել այն: Հնարավոր է՝ կհաջողեք մի քանի վայրկյան։ Բայց հետո ուշադրությունը կփախչի ինչ-որ այլ բանի վրա, ինչպես գիշերային ցեցը՝ պայծառ լամպի լույսին:
Ուշադրություն դարձրեք
Այստեղ է թաքնված գլխավոր գաղտնիքը։ Մեզ մանկուց ասում են «ուշադրություն դարձրեք», բայց չեն բացատրում՝ ինչպես դա անենք։ Բայց դա պարզ հմտություն է. մենք կենտրոնանում ենք արտաքինի վրա, այն դեպքում, որ պետք է կենտրոնանալ ներքինի վրա։ Այսինքն՝ մի քայլ հետ կանգնել և անցնել սեփական մտքերի դիտորդական ռեժիմին, նայել դրանց, այլ ոչ թե վերլուծել, մեկնաբանել կամ լավ-վատ գնահատական տալ: Գիտակցականության միջոցով ձեր ներքին դիտորդը (այսինքն՝ դուք) դառնում է ավելի ուժեղ, նա կարծես վերանայում է մտքի գործընթացները՝ գտնվելով դրանցից վեր։ Սա նման է նրան, երբ դուք տեսնում եք ձեզ երազում և միևնույն ժամանակ գիտեք, որ քնած եք։ Կարող եք անել ամեն ինչ, այնպես չէ՞:
Կատարվում են երկու կարևոր բաներ։ Առաջինը՝ գալիս է այն գիտակցումը, որ դուք ձեր մտքերը չեք։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարելի էր դիտել դրանք: Երկրորդ՝ ձեր մտքերը կորցնում են իշխանությունը ձեզ վրա։ Դուք մատչելիություն եք ստանում համապարփակ դատողությունների, հասկացությունների և բառերի նկատմամբ, որոնք այժմ գտնվում են ձեր գլխում։ Եվ մի խորացեք նրանց մեջ, ինչպես աղետի մեջ գտնվող նավը։
Ֆիզիկական զգացողություններ
Ուրեմն, եթե
հորիզոնում երևում
են ամպրոպային
ամպեր,
բացասական մտքեր,
կամ սթրեսի
փոթորկային ամպերը,
կենտրոնացեք ընկալման
օրգաններից մեկի
վրա (լսողություն,
շոշափելիք, հոտոտելիք, տեսողություն,
համ)։
Հենց որ
ուշադրության կենտրոնացումը հաստատվի
ֆիզիկական զգացողության վրա, գիտակցության
տագնապն ինքնաբերաբար կդառնա
ֆոնային աղմուկ:
Հնարավոր չէ միաժամանակ ուշադրությունը պահել
և՛
մտքերի,
և՛
զգացողությունների վրա,
մարդու ուղեղը
ֆիզիկապես
կարող է կատարել
դրանցից մեկը,
և նա
ստիպված կլինի
ընտրել: Զգացողությունների վրա
կենտրոնանալը օգնում
է պահպանել
հավասարակշռությունը, քանի դեռ ձեր
մտքերը վարգում են:
Հենց որ
դուք գործադրեք
այս ջանքերը՝ միտումնավորոր տեղափոխելով ուշադրությունը, անմիջապես
կհայտնվեք ներկա
պահում: Դուք չեք
կարող լսել
«վաղը» կամ
«երեկը». մենակ «այսօր»։ Եվ
երբ դուք
ներկա եք
տվյալ պահին,
չի կարող
լինել ոչ-մի քննադատական
միտք. միայն
զգացողություն։
Գիշատիչները և ուղեղը
Ուշադրության կենտրոնացման այս հմտությունը ամենակարևորն է գիտակցականության գործընթացում։ Դուք կզարմանաք,
բայց մարդը
չի կարող
անել դա
մեխանիկորեն։ Մենք կարող
ենք ինչ-որ բանի վրա
կենտրոնանալ միջինը
1.2 վայրկյան։
Մարդու ուղեղը
ստեղծված չէ
շարունակական
մտահայեցության
համար։ Այն
նախատեսված
է արագորեն
սկանավորելու միջավայրը
հնարավոր սպառնալիքները գտնելու համար: Դեռ քարանձավներում ապրող
մարդկանց ժամանակներից
ի վեր,
որոնք վաղուց
են անցել,
նա պահպանում
է մեզ
գիշատիչներից։
Գիտակցության ունակությունը՝ սեփական կամքով տեղափոխել ուշադրության կենտրոնը,
համարժեք
է ավելի
լավ, երջանիկ
և առողջ
կյանքին, քանի
որ դա
նշանակում է,
որ մարդը
վերջապես հսկողության տակ է
առել տրիլիոն բջիջներից բաղկացած
այս հոյակապ
և բարդ
համակարգը, այլ ոչ
թե գործում
է նրա ազդեցության
տակ:
Թարգմանությունը՝ Անի Մելիքյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment