Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, February 16, 2024

Արվեստն ինքն իրեն արարում է


Դիպակ Չոբրա․ «Գաղտնիքների գրքից»

Ի վերջո, եթե մենք դատարկենք ուղեղը մտքերից (ինչպես մեդիտացիայի վիճակում), մեր գիտակցությունը չի պասիվանա և չի լցվի դատարկությամբ կամ վակուումով։ Միայն և միայն մեկ գործընթաց կարող է զարգանալ ժամանակից և տարածությունից դուրս: Արվեստն ինքն իրեն ստեղծում է՝ որպես նյութ օգտագործելով գիտակցությունը: Գիտակցությունը վերածվում է օբյեկտիվ աշխարհի նյութական իրերի և սուբյեկտիվ աշխարհի ընկալման։ Բաժանիր ցանկացած զգացողություն տարրերի, որոնցից բաղկացած է, և դուք կկարողանաք լսել քվանտային դաշտի անտեսանելի ալիքների աղմուկը:
Thursday, February 15, 2024

Ֆրանց Կաֆկայի նամակը Միլենային


 Հարգելի՛ ֆրաու Միլենա
Երկու օր և մեկ գիշեր շարունակվող անձրևը հենց հիմա դադարել է, իհարկե, երևի միայն ժամանակավոր, բայց այնուամենայնիվ իրադարձություն, որը 
տոնելու արժանի է, ինչը ես անում եմ՝ քեզ գրելով։ Ի դեպ, անձրևն ինքնին տանելի էր. չէ՞ որ այստեղ օտար երկիր է, ճիշտ է, թեթևակի օտար երկիր է, բայց լավ է։ Եթե տպավորությունս ճիշտ էր (ակնհայտ է, որ մեկ հանդիպման հիշողությունը, կարճ և կիսալուռ, չի սպառվի), դու նույնպես վայելում էիր Վիեննան որպես օտար քաղաք, թեև հետագա հանգամանքները կարող էին նվազեցնել այս հաճույքը։ Բայց արդյո՞ք դու վայելում ես օտարությունը հանուն օտարության։ (Ի դեպ, կարող է վատ նշան լինել, որովհետև նման հաճույք չպետք է լինի)։
Wednesday, February 14, 2024

Պանկերի շարժումը


1970-ականները քաղաքական և հասարակական ցնցումների ժամանակաշրջան էր, բնութագրվում էր հաճախակի հեղաշրջումներով, պետական սկանդալներով, քաղաքական կոնֆլիկտներով և սառը պատերազմի պատճառով տարբեր միջազգային խմբավորումների միջև լարվածությամբ։ Երիտասարդության մասնակցությունը քաղաքականության մեջ մեծացել էր, քանի որ երիտասարդ ակտիվիստները սկսել էին հակապատերազմական, բնապահպանական, կանանց և ԼԳԲՏՔ+ իրավունքների ուղղություններ։ Մյուս կողմից էլ 70-ականները նշեցին «Ես սերունդ»-ի սկիզբը, որը բնութագրվում էր անհատականությամբ, անձնական ազատությունների և ինքնօգնության իրավունքի պաշտպանությամբ: