Երբ մենք դադարում ենք բարեհոգի լինել ինքներս մեր և ուրիշների նկատմամբ, մեր շրջապատի ամբոխն ավելի փոքր է darnwum, և մեր կյանքում ավելի շատ ազնվություն, բարություն և Սիրո ուժ է հայտնվում:
Մի անգամ կատակեցինք, թե ինչ ենք անելու ծերության ժամանակ։
Տոլյա. «Դե, եկեք հոգեբանական բանկ բացենք»:
«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Thursday, November 23, 2023
Չվատնենք միմյանց ուժերը. «Աստղեր ժողովողը»
Author:
INTEREST
Label:
աստղեր ժողովողը,
Գեւորգ Հարությունյան,
հոգեբանություն,
սեր
Monday, November 13, 2023
Փոլ Նեշ
Փոլ Նեշը 20-րդ դարի սկզբի բրիտանացի ամենահայտնի նկարիչներից մեկն է։ Ծանոթացեք։
Saturday, November 11, 2023
Աբու ալ-Ալա ալ-Մաարի․ ԼՈՒԶՈՒՄԻԱԹ
I
Գիշերվա սև թևերը հետապնդում են օրը
Գունավոր բլուրների միջով, ցուցադրում են
Հրաշալի աստղաքարեր, որոնք հրեղեն արևները
Ցրում են իրենց հրեղեն ճանապարհով:
II
Օ, իմ ընկեր, գիշերը բացառիկ գեղեցիկ է,
Ավելի գեղեցիկ, քան լուսաբացն ու մայրամուտը:
Այն գերազանցում է նույնիսկ խաբեության ոսկեզօծ օրերը,
Եվ նրա գրավիչ ոսկե ծուղակը:
III
Լսեք մինարեթներում գտնվող մուեզինների զանգը,
Երեկոյան ժամը, որ միջակայքում
Ահմեդին կարող է հիշվել,
Թող նրան հիշեն բոլորը այս մութ խավարի մեջ:
Author:
INTEREST
Label:
Աբու ալ-Ալա-ալ Մաարի,
արաբերեն,
Մարիա Տիշաքճեան
Thursday, November 9, 2023
Ցավի փոխակերպումը
Պատահում են մարդիկ, որոնցից հեշտ ու հաճելի է սովորել։ Բայց ամեն մարդ ունի ոսկորներիդ ամրությունն ստուգող դաժան ուսուցիչների կոհորտա։
Նա, ով սովորեցրել է, որ աշխարհը պարտավոր չէ արդարացնել քո սպասումները, ամենայն հավանականությամբ չի արդարացրել սպասումներղ: Որքան շուտ է դա տեղի ունեցել, այնքան ավելի բարդ է խնդիրը: Բայց ոչ թե նրա, այլ քո խնդիրը։
Նա, ով քեզ արթնացրել է խորը քնից, հնարավոր է, որ դա կտրուկ է արել: Ամենևին ոչ այնպես, ինչպես մայրիկն է արթնացնում՝ մանկապարտեզ գնալու համար: Եթե հանգիստ ձայն չես լսել, պետք է եղել շոկի մակարդակով բացատրել։ Միամտություն կորցնելը թանկ արժե, եթե դեռ կյանք ունես։
Author:
INTEREST
Label:
Աշոտ Հովեյան,
աստղեր ժողովողը,
հոգեբանություն
Tuesday, November 7, 2023
Կենդանիների առաջին հնգյակը
Ուրախ պինգվիններից մինչև ահեղ բևեռային արջ՝ տեսեք մեր ամենադաժան վայրի բնությունը:
1․Պինգվինների կուսակցություն
Էյլին Ագար, Լոնդոնի կենդանաբանական այգու Լուբեթկինի պինգվին լողավազանի լուսանկարը, [1940-1950-ականներ]
Արվեստի փաստ․ Էյլին Ագարը, որ արել է այս լուսանկարը Լոնդոնի կենդանաբանական այգում, արգենտինական ծագումով բրիտանացի նկարիչ է: Երբ նա երիտասարդ էր, Արգենտինայից Բրիտանիա մեկնեց՝ հետն ունենալով մի կով և նվագախումբ, քանի որ մայրը կարծում էր, որ երջանիկ կյանքի համար կաթ և լավ երաժշտություն է անհրաժեշտ: Նա առաջին կին սյուրռեալիստն էր և փորձարկեց արվեստ ստեղծելու նոր ձևեր և նոր նյութեր: