Մի անգամ կատակեցինք, թե ինչ ենք անելու ծերության ժամանակ։
Տոլյա. «Դե, եկեք հոգեբանական բանկ բացենք»:
Ես. «Այո, և մենք հոգեբանական վարկեր կտանք, օրինակ՝ «կարող ես գլուխ հանել, կհաջողվի, ամեն ինչ լավ կլինի»:
Մենք ծիծաղեցինք։ Եվ ես արդեն մի քանի ամիս է, ինչ ուսումնասիրում եմ՝ ե՞րբ ենք մենք տալիս այդ «վարկերը», և ինչպես ենք լավագույն նպատակներով մարդուն զրկում ուժից մեր այս «աջակցությամբ»…
Ցանկացած «վարկավորման» դեպքում մարդը մեզ պարտք է մնում։ Մենք նրան կապում ենք մեզ վրա: Մենք դրա համար մասնակի կամ ամբողջությամբ պատասխանատվություն ենք կրում: Եվ երբեմն մենք անգիտակցաբար փոխարինում ենք նրա հաջողությունները մեր հաջողություններով։
Ամանորյա տոներից առաջ ուսանողներին խնդրեցի դիտարկել, թե որքան հաճախ ենք մենք անգիտակցաբար «միջամտում» մեր սիրելիների շարժման, խոսքի և գործողությունների հոսքին: Ինչպես ենք մենք իրականում, ընդհանրապես առանց մտածելու, լիցքաթափում և արժեզրկում նրանց:
Նկատել՝ որքան հաճախ ենք մեզ թույլ տալիս ընդհատել միմյանց: Հատկապես ընկերական շրջապատում կինը որքան հաճախ է ընդհատում տղամարդուն, հրապարակավ ուղղում, խորհուրդներ տալիս. այս ամենն ի սկզբանե անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է։
Խոսքը էներգիա է. խոսքի հոսքը «ընդհատելը» ոչ միայն մտքի թելը կտրելն է. հաճախ դա հենարանը ոտքի տակից հանելն է։
Երբ կինարմատը (կինը) հրապարակայնորեն ուղղում, «բարելավում» կամ հեգնում է իր տղամարդուն, իջեցնում է նրա կարգավիճակը, արժեզրկում և անհարգալից վերաբերմունք ցուցաբերում։ Սրանք հարվածներ են նրա «սոցիալական նշանակությանը»։ Միևնույն ժամանակ, եթե վերլուծենք, ապա մեր «ներքին տղամարդն» է, որ ճակատ է տալիս մեր տղամարդ զուգընկերոջ հետ, ընդհատում, արժեզրկում և պայքարում իշխանության համար (իհարկե, ոչ գիտակցաբար): Եվ այս ամենը՝ ի վնաս երկու զուգընկերների ուժի և նրանց միջև մտերմության զգացողության։
Տղամարդը, ընդհատելով կնոջը, ցույց է տալիս ուժ։ Երբեմն փորձում է աջ կիսագնդից մտքերի ու հույզերի իր կարծիքով ոչ համակարգված հոսքը վեռակառուցել ձախի հստակության և հետևողականության մեջ։
Որքա՞ն հաճախ ենք մենք փոխում երեխայի շարժման հետագիծը: Օրինակ, փոքրիկ մարդը վազում է իր փոքրիկ գործով. դա ապահով է նրա համար, ժամանակին է, նա պարզապես զբաղված է իր գործերով: Ավելորդ զգացմունքներից ելնելով՝ մեծերը հաճախ թույլ են տալիս իրենց երեխային պահել իրենց գրկում, սեպ խրել շարժման հետագծի մեջ, տեղից տեղ տեղափոխել՝ չսպասելով, որ երեխան ինչ-որ բան ավարտի, նրան տեղափոխում են մի բանի, որն իրենց ավելի կարևոր է թվում հենց հիմա։
Երբ երեխան տարված է ինչ-որ խաղով կամ զգացմունքով, նա, ի տարբերություն մեծահասակների, ամբողջովին խորասուզվում է առաջադրանքի մեջ․ իր ամբողջ էությամբ։ Կարելի է պատկերացնել, որ նա «սուզվում է» ուղեղի աջ կիսագնդի խորքերը։ Այդ պատճառով նա հաճախ «չի լսում» մեծահասակներին, որ իրեն կանչում են տրամաբանական «ափից»՝ ձախ կիսագնդից։ Ժամանակը պետք է անցնի, որպեսզի տեղեկատվությունը հասնի: Կամ դա ուղղակի լղոզված տեղեկատվություն է: Երբ երեխային արագ «դուրս են բերում» խորքից, երեխան «գերբեռնվածություն» է զգում, ինչը հղի է հիստերիայով, հոգնածությամբ և շփումից խուսափումով:
Մարմնի հետ աշխատող հոգեբանները շատ են աշխատում թերի, ընդհատված շարժումների հետ։ Երբ մենք ինչ-ինչ պատճառներով ընդհատում ենք մարմնական գործողությունը, բլոկ է ձևավորվում բազմաթիվ մակարդակներում: Եվ դրանից «աճում» են տարբեր ախտանիշներ։
Երբ մենք հաճախ փոխում ենք երեխայի շարժման հետագիծը, մենք «գողանում» ենք նրա ուժը, հասկացնում ենք՝ մենք աստվածներ ենք, իսկ դու շատ բան չես կարող փոխել: Եվ երեխան դառնում է ավելի կաշկանդված կամ ավելի ագրեսիվ, կամակոր ու իմպուլսիվ։
Եվ նախաձեռնող չեն լինում:
Եվ այս ամենը՝ առանց գիտակցելու, որ անհարգալից վերաբերմունք ունենք փոքրիկ մարդու գործընթացների և դինամիկայի նկատմամբ, ինչը թողնում է «ես չեմ կարող որևէ բան փոխել» զգացողությունը։
— Երբ չափահասին առաջադրանքից առաջադրանք են քշում, երբ խրվում է գործողությունների կամ մտքերի մեջ, նույնն է, թե հարց տանք՝ ես բավականաչափ հարգո՞ւմ եմ իմ սիրելիների բանուգործը․ թող մարդը ավարտի այն, ինչ սկսել է, կամ պայմանավորվենք, թե ինչպես բոլորի համար ավելի ճիշտ բաշխենք առաջադրանքները բոլորի համար. հարաբերություններում առնվազն ավելի մեծ վստահություն կառաջանա:
—Երբ մենք միջամտում ենք մեր «խորաթափանցությամբ», գնահատականներով, պատրանքներով ու խորհուրդներով, չխնդրած օգնությամբ, երբ մարդու համար անում ենք այն, ինչ նա լիովին ունակ է անելու ինքնուրույն։ Երբ ծնողները, օրինակ, մեծահասակ երեխաներին այցելելիս, սկսում են «օգնել», դա օգնություն չէ, դա հաշմանդամացում է: Սա մարդուն զրկում է ուժից, փորձից ու ձեռքբերումներից։ Սա ուղերձ է ցանկացած տարիքի մարդուն՝ դու փոքր ես և թույլ, և առանց ինձ գլուխ չես հանի: Եվ սա սեր չէ, սա կաշառք է և ձեր կարևորությունը ինքներդ ձեզ ապացուցելու փորձ: Երեխայի համար Աստծո դերում լինելու կամ մնալու փորձ:
Հելլինգերի հրաշալի ասույթը՝ «…Խնդիր ունեցողը կարող է տանել այն, ընդ որում՝ միայն ինքը։ Եթե ուրիշ մեկն ուզում է տանել նրա փոխարեն, ուրեմն նա թուլանում է… Եթե ուրիշի մեջ ինչ-որ բան եմ տեսնում և անպայման ուզում եմ նրան ասել, բայց զսպում եմ և չեմ ասում, դա ինձ ուժ է արժենում: Այն ուժը, որն ինձ վրա արժենում է այս զսպվածությունը, նրա համար ուժ է դառնում։ Հանկարծ նրա մտքով անցնում է այն, ինչ ուզում էի ասել նրան։ Քանի որ այս միտքն ինքն իրեն է եկել, նա կարող է ընդունել այն։
Եթե չեմ դիմանում ու ուզում եմ նրան ինչ-որ բան ասել, թեթեւություն եմ զգում, որ ասել եմ: Բայց ես ուժը վերցրի նրանից։ Եթե նույնիսկ այն, ինչ ուզում էի ասել, ճիշտ է, նա չի կարող դա ընդունել, քանի որ դա գալիս է դրսից։ Ուրեմն այս տեսակ զսպվածությունը հարգանքի հիմքն է և սիրո հիմքը»։
Այս ամիս մի քանի անգամ ինքս ինձ հետեւելով՝ սովորեցի զսպել ցանկությունս ֆեյսբուքում ինչ-որ բան պատահելիս ընկերոջս զանգելու եւ ասելու․ «Հասկանո՞ւմ ես, թե հիմա ինչ ես գրում և անում»: Կանգ առա, որովհետև հանեցի իմ լուսապսակը և սրբեցի գուրուի կնիքը ճակատիցս: Եթե ես սկսում եմ միջամտել, ստանձնում եմ որոշակի դեր, որն ինձ ոչ ոք չի լիազորել խաղալ, և ես իսկապես զրկում եմ մարդուն «իր հետագծից»: Եվ իհարկե, դա չի վերաբերում այն դեպքերին, երբ անհրաժեշտ է արագ արձագանքել, և անհրաժեշտ է օգնություն և աջակցություն։
Երբ մենք ուրիշներին ասում ենք «ամեն ինչ լավ կլինի», երբ մենք որոշումներ ենք կայացնում ուրիշների փոխարեն, խորհուրդներ տալիս, դա ասում ենք Աստծո դիրքից, մենք մեր սիրելիներին զրկում ենք ինքնուրույն իրենց զգալու, իրենց ուժը, իրենց կարիքները զգալու հնարավորությունից։ Ի դեպ, հոգեբանն ընդհանրապես իրավունք չունի խորհուրդներ տալու՝ գնալ-չգնալ աշխատանքի, միանալ կամ բաժանվել եւ այլն։ Եթե այդպես անում է, ժամանակն է, որ ինքը գնա անձնական թերապիայի: Լուսապսակը սրբելու համար։
Վերջերս, երբ ինձ բավականին մտերիմ մարդկանցից մեկը սկսեց պատմել, թե ինչքան դժվար է իր համար, ինչքան խնդիր ու առաջադրանք կա, ես (որ սովորաբար ասում եմ՝ ասա ինչով օգնեմ), aսացի. «Ես տեսնում եմ, որ շատ խնդիրներ ունես։ Բայց նրանք այսքան են (ձեռքերով ցույց եմ տալիս չափը), իսկ դու՝ այ այսքան. ես վստահ եմ քո ուժերի և կարողությունների վրա։ Եթե պետք լինեմ, ես այստեղ եմ, բայց գիտեմ, որ դու կարող եք դա անել»:
Եվ այն, ինչ ես զգացի այս մարդու աչքերում, անսպասելի էր. դա ուրախություն էր և երախտագիտություն: Երևի առաջին անգամն էր, որ ես նրան չզրկեցի ուժից։
Երբ մենք դադարում ենք բարեհոգի լինել ինքներս մեր և ուրիշների նկատմամբ, մեր շրջապատի ամբոխն ավելի փոքր է դառնում, և մեր կյանքում ավելի շատ ազնվություն, բարություն և Սիրո ուժ է հայտնվում:

Սվետլանա Ռայզ
Թարգմանությունը՝ Գեւորգ Հարությունյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment