Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, December 12, 2023

Սթիվ Մակքվին




Սթիվը մրցանակակիր ռեժիսոր է


Սթիվը սիրում էր նկարել դպրոցում և հավատում էր, որ արվեստը կարող է փոխել մարդկանց կյանքը։ Երբ նա երիտասարդ էր, ուզում էր դառնալ նկարիչ։ Սակայն Գոլդսմիթսի արվեստի դպրոցում սկսեց զբաղվել լուսանկարչությամբ, այնուհետև ստացված նկարների վրա ֆիլմեր էր նկարում։ Նրա աշխատանքն ուսումնասիրում է մարդ լինելու էությունն ու նշանակությունը։

1999 թ․, երբ դեռ 30 տարեկան էր, նա արժանացավ Թըրնըրի մրցանակին։ Սա ամենաբարձր մրցանակն է, որը տրվում է բրիտանացի արտիստին։ Նա նաև արժանացել է Օսկարի իր «12-ամյա ստրկություն» (12 Years a Slave) ֆիլմի համար։ Այն հիմնված է իրական պատմության վրա, մի մարդու մասին, ով Ամերիկայում ստրուկ է եղել։
Սթիվ ՄաքՔուին

Նա ծնվել է Լոնդոնում
Սթիվ ՄաքՔուինը երրորդ դասարանում՝ դասընկերների և ուսուցչի հետ

Սթիվը մեծացել է Արևմտյան Լոնդոնում։ Դուք կարող եք տեսնել նրան վերևի նկարում, երբ նա դեռ սովորում էր Լիթլ Իլինգ հիմնական դպրոցի երրորդ դասարանում։ Առջևից հաշվելով՝ նա երրորդ շարքի ձախակողմյան հատվածից հինգերորդ երեխան է։
Advertisement



Սթիվը մտածում է, որ ամեն մի երեխա պետք է ունենա հնարավորություն՝ սովորելու արվեստ կամ այլ ստեղծագործական առարկաներ, ինչպիսիք են երաժշտությունն ու թատերական արվեստը։ Նա հավատում է, որ այս առարկաներն օգնում են քեզ օգտագործել քո երևակայությունը, և որոշ ժամանակ սրանք կարող են օգնել մեզ ստեղծել այնպիսի գաղափարներ, որոնք աշխարհն ավելի լավ վայր են դարձնում։

Մանուկ հասակում Սթիվը սիրում էր ֆուտբոլ և խաղում էր պարբերաբար։ Նրա սիրելի ակումբը Տոտենհեմն էր։ Իսկ դուք ունե՞ք արդյոք սիրելի ֆուտբոլային ակումբ։

Նա մի նոր արվեստի գործ է պատրաստել երրորդ դասարանցիների օգնությամբ



2018թ․ Սթիվը Լոնդոնի բոլոր հիմնական դպրոցներից հրավիրեց բոլոր երրորդ դասարանցիներին, որպեսզի իրենց լուսանկարներն ստանան «Թեյթի» լուսանկարչական թիմի կողմից։ Նա հավաքեց հազարավոր լուսանկարներ մի հսկայական արվեստի գործ պատրաստելու համար։ Նա մի ահռելի դիմանկար պատրաստեց բոլոր յոթ և ութ տարեկան երեխաների լուսանկարներից, որոնք մի քանի տարի հետո կդառնան իրենց ապրած քաղաքի ապագայի կրողը։

Իսկ ինչպե՞ս եք դու՛ք պատկերացնում ձեր քաղաքի ապագան։

0 մեկնաբանություն:

Post a Comment