Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, February 1, 2015

Գիտնականները հայտնաբերել են նախապատմական մարդու նոր տեսակ

Գիտնականները հայտնաբերել են նախապատմական մարդու նոր տեսակ, ում կոչեցին «մարդ Պենհու (penghu)»
Տոկիո, հնվ. 28 (ՏԱՍՍ-ի թղթակից Վյաչեսլավ Մակարով):
Ճապոնիայի, Թայվանի և Ավստրալիայի համարսարանի մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են նախապատմական մարդու նոր տեսակ, ով ապրել է Արևելյան Ասիայի տարածքում 490-10 հազար տարի առաջ: Այդ մասին տեղեկացրել են հունվարի 28-ին Ճապոնիայի ԶԼՄ-ները:

Նոր տեսակի հայտարարելու եզրակացությունը մասնագետներն արել են ուսումնասիրելուց հետո նախապատմական մարդու ծնոտի հատվածը, որը հայտնաբերվել էր Թայվանի արևմտյան ափին՝ Պենհու կղզում՝ ձկնորսական ցանցի մեջ։
Սկզբում գիտնականները կարծում էին, թե բրածոն պատկանում է պարզունակ մարդկանց մեկ այլ տեսակի, ովքեր ապրել  են Ասիայում` «պեկինական մորդուն»,  «ջավայական մարդուն» կամ «ֆլորեսկական մարդուն», այնուամենայնիվ ծնոտոսկրի և ատամների առանձնահատուկ կառուցվածքը մեզ թույլ է տալիս եզրակացնելու, որ խոսում ենք մարդու մի նոր տեսակի մասին, որին անվանում ենք «մարդ Պենհու»:
«Մարդ Պենհու»-ի առանձնահատկությունն այն է, որ սրանք ունեցել են բավականին մեծ ծնոտ (ատամներ), որը հատուկ է ավելի հին ներկայացուցիչների դասին: «Ենթադրում  ենք, որ նրանց անմիջական նախնիները պատկանել են Ասիայի բնակչության հնագույն դասին, կամ եկել են Աֆրիկայից ավելի ուշ շրջանում»,- ասում է  հետազոտությանը մասնակցող Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Յոսուկե Կաիուն:

Ինչպես պեկինական և ջավայական նախապատմական մարդը, այնպես էլ «մարդ Պենհու»-ն չի համարվում ժամանակակից մարդկանց անմիջական նախնին: Այնուամենայնիվ, մարդու արդեն չորրորդ անհետացած ենթատեսակի բացահայտումը Ասիայի տարածքում թույլատրում է գիտնականներին եզրակացնել, որ այս տարածաշրջանը ժամանակին եղել է մեր նախնիների տարբեր ներկայացուցիչների համար կատաղի մրցակցության թատերաբեմ

Թարգմանությունը՝ Հռիփսիմե Մելիքյանի
Աղբյուրը՝ www.itar-tass.com

0 մեկնաբանություն:

Post a Comment