Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, February 4, 2015

Նանոտեխնոլոգիաների շնորհիվ շուտով կկարողանանք վիրաբույժներ «կուլ տալ»

Պատկերացրեք միկրոսկոպիկ ռոբոտների մի ամբոխ, որոնք այնքան փոքր են, որ դրանցից միլիոններով կարող է տեղավորվել մի թեյի գդալում:
Դրանք կարող են ներարկվել մարդու մարմնի այնքան նուրբ հատվածներ, օրինակ սիրտ կամ ուղեղ և դեղորայք մատակարարել չափազանց զգուշությամբ և ճշգրտությամբ, ինչպես նանովիրաբույժների մի մեծ բանակ:

Շվեյցարայի Տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտի ինժեներ Բրեդ Նելսոնը և նրա թիմը արդեն մեկ տասնամյակ աշխատում են այս «նանոբոտների» վրա: «Մենք պատրաստում ենք միկրոսկոպիկ ռոբոտներ, որոնք կառավարվում են արտաքին մագնիսական դաշտերով՝ մարդու մարմնում օգտագործելու համար», ասում է ինժեները:
Այս նանոբոտները կարող են մեծ խմդիրների փոքր լուծումներ դառնալ:
Դեռ 1959 թվականին ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Ռիչարդ Ֆեյնմանը մի գաղափար առաջ քաշեց, որ մի օր հնարավոր կլինի «կուլ տալ վիրաբույժին» և այդ մեխանիկական վիրաբույժը մարդու արյունատար անոթի միջով կհասնի մարդու սիրտ, կգտնի արատը և կհեռացնի այն:
Նելսոնի միկրոռոբոտները, իհարկե, դանակ չունեն, սակայն այս ռոբոտները ստեղծելուն Նելսոնին ոգեշնչել են հասարակ E.coli բակտերիաները, որոնք շարժվում են՝ պտտելով իրենց մտրակ կոչվող  պոչերը:
«Այս բակտերիաներն ունեն պպտող շարժիչներ: Մենք այժմ չենք կարող նման շարժիչներ ստեղծել, սակայն կարող ենք մագնիսականացնել դրանք, ինչը թույլ կտա նրանց շարժվել», ասում է գիտնականը:
Նանոբոտները արդեն փորձարկվել են բնական պայմաններում՝ բավականին նուրբ միջավայրում՝ մարդու աչքի մեջ: Նրանք կարող են լող տալ թափանցիկ գելի մեջ, որով լցված է մեր աչքը և դեղորայք մատակարարել աչքի ցանցաթաղանթին՝ բուժելով տարիքային այնպիսի հիվանդություններ, որոնք կուրություն են առաջացնում:
Ռոբոտները պատրաստվում են ստերիլ պայմաններում: Նելսոնը նշում է, որ աչքի վրա արված փորձերը ոգեշնչել են իրենց օգտագործել այս մեխանիզմը սրտի հիվանդությունները բուժելու համար: Նանոբոտները կկառավարվեն 2-3 մմ տրամագծով կաթետերի միջոցով: Նույն մեխանիզմը կարող է կիրառվել նաև մարդու ուղեղում կամ այլ դժվար հասանելի օրգաններում: Այսօր նանոբոտների տեխնոլոգիան համարվում է ապագայի զենքը քաղցկեղի դեմ:
Նանոբոտներին օգտագործելու համար վիրաբույժները կվերապատրաստվեն, սակայն դրանք կկառավարվեն հատուկ վահանակներով: Ըստ Նելսոնի, արդեն այս տարի նշված տեխնոլոգիան  պատրաստ է փորձարկման մարդու վրա:
Բժշկությունից դուրս
Նանոբոտների օգտագործան ևս մեկ հետաքրքիր գաղափար է կանխատեսում թվային աշխարհի գիտակ Նիկոլաս Նեգրոպոնտը, որը հավատում է, որ շուտով մարդիկ տեղեկատվությունն ու գիտելիքները կստանան նանոբոտներից, որոնք կլողան դեպի մեր ուղեղը՝ արյան անոթների միջոցով: Տեսնեք՝ թե ինչ է մեզ սպասվում «ուսուցիչ կուլ տալուց» հետո:
Թարգմանությունը՝ Դավիթ Կիրակոսյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment