Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, February 21, 2015

Ֆեյսբուքն արդեն հասանելի է նաև այն աշխարհում

Այժմ ֆեյսբուքը նոր ծառայություն է մատուցում իր օգտատերերին. դուք կարող եք կտակել ձեր էջը որևէ ընկերոջ, ով ձեր մահվանից հետո ձեր անունից նյութեր կթողարկի, կկարդա ձեր ֆեյսբուքյան հաղորդագրությունները, կպատասխանի դրանց:  

Նախկինում Ֆեյսբուքն ուղղակի «հավերժացնում էր» մահացած մարդկանց էջերը: Պրոֆիլում անվան կողքին հայտնվում էր «հիշատակ» բառը, և ընկերները կարող էին պատմել տվյալ անձի հետ կապված իրենց հուշերը մահացողի «պատի» վրա:
Սակայն ֆեյսբուքը թույլ չէր տալիս որևէ բան փոխել այդ էջում: Մահացածի բարեկամները կարող էին միայն դիմել, որ էջը հեռացվի, սակայն դա երկարատև  գործընթաց էր:
Այժմ ֆեյսբուքյան էջում կա հատուկ բաժին, որի միջոցով հնարավոր է տվյալներ լրացնել և նշել այն մարդու անունը, ով հետագայում կդառնա մահացողի «ժառանգորդը» և կղեկավարի նրա էջը մահվանից հետո:  Նշված ընկերոջ հասցեին նամակ կգա, որտեղ նշված կլինի, որ տվյալ անձը իր մահից հետո իր էջը վստահում է տվյալ ընկերոջը, և եթե կան հարցեր, ապա կարող եք դրանք քննարկել իր հետ:
Ընտրված ընկերոջը հասանելի են տվյալ անձի լուսանկարները, թողարկված նյութերը, քոմենթները, անձնական տվյալները, ամեն ինչ՝ բացի նամակագրությունից:
Ի դեպ, ֆեյսբուքը միակը չէ, ով փորձում է հոգ տանել մահացած մարդկանց թվային տվյալների մասին: 2013 թվականից Google-ը թույլ է տալիս Google-ի հաշիվ ունեցողներին նշանակել շահառուներ, ովքեր կկառավարեն մահացողի հաշիվը: Եթե 3-18 ամսվա ընթացքում դուք մուտք չեք գործում Google-ի ձեր հաշիվը, ապա google-ից ձեզ նամակ է գալիս:
Եթե դուք չպատասխանեք այդ նամակին, ապա Google-ը կուղարկի ձեր տվյալները ձեր վստահված անձին:

Թարգմանությունը՝ Դավիթ Կիրակոսյանի
Աղբյուրը՝ www.cnn.com 

0 մեկնաբանություն:

Post a Comment