Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, February 4, 2015

Պահարանները մաքրելու ժամանակ Հնդկաստանի դպրոցներից մեկում հայտնաբերվել է ոսկու ձուլակտորներ և կանխիկ գումար:

Աշխատակիցները  գանձը գտան, երբ մաքրում էին կառավարության «Մաքուր Հնդկաստան» ակցիայի մասնակից Ահմեդաբադի դպրոցի կեղտոտ պահարանները,-հաղորդում է The Hindu կայքը:
Նրանք սենյակում գտան հինգ, ըստ երևույթին, չօգտագործվող պահարաններ, որոնց բանալիները չկային, ուստի աշխատակիցները կոտրեցին դռները:
Ներսում անսպասելի տեսարան էր՝ 10 միլիոն ռուփի(160 000 դոլար) մի պահարանում, և ավելի քան 2 կգ ոսկու ձուլակտոր մյուսներում: Ըստ ոստիկանության, պինդ վիճակում գտնվող ոսկին արժե 6 միլիոն ռուփի: Դպրոցը չունի որևէ արձանագրություն, թե ով է օգտագործել այդ պահարանները և ոչ ոք չի եկել ու պահանջել իր ունեցվածքը,-հաղորդում է NDTV կայքը:

Դպրոցի տնօրենն ասում է, որ վերջին երկու տարիների ընթացքում պահարանները ոչ ոքի անունով գրանցված չեն եղել, ոստիկանները նույնպես շփոթված են: «Մենք հարցաքննել ենք բազմաթիվ աշխատակիցների, ուսուցիչների, բայց այդ պայուսակները պահարանների մեջ դնողին գտնելու ուղուց շատ հեռու ենք»,-ասում է սպա ԿԿ. Դիսայը:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment