Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, February 10, 2015

Samsung-ը զգուշացնում է իր «լսող» հեռուստացույցների մասին

Samsung-ը զգուշացնում է իր հաճախորդներին չքննարկել անձնական հարցեր սմարթ հեռուստացույցի առջև:
Նախազգուշացումը վերաբերում է այն հեռուստադիտողներին, ովքեր ղեկավարում են իրենց Samsung Smart TV-ն ձայնային հրահանգներով:

Այդպիսի հեռուստացույցները «լսում են» ձեր ասածները և հնարավոր է, որ տարածեն տեղեկությունը երրորդ անձանց մոտ:
Գաղտնիության համար պատասխանատու աշխատակիցներն ասում են, որ տեխնոլոգիան նման է Ջորջ Օրուելի «1984»-ի հեռէկրաններին, որոնք լրտեսում էին քաղաքացիներին:
Տվյալների տարածում
Նախազգուշացումը ի հայտ եկավ Daily Beast առցանց ամսագրի նորությունների միջոցով, ուր հրապարակվել է Samsung-ի գաղտնիության վկայագրից մի հատված՝ կապված սմարթ հեռուստացույցների հետ:
Վկայագրում բացատրվում է, որ հեռուստացույցը լսում է նույն սենյակի մարդկանց, որպեսզի «որսա» հրահանգները, որոնք տրվում են ձայնային կառավարման միջոցով: Ասվում է. «Եթե ձեր խոսքերը պարունակում են անձնական տեղեկություններ, այդ տեղեկությունները վերցվում և փոխանցվում են մի երրորդ կողմի»:
Թվային աշխարհի՝ իրավունքների հարցերով զբաղվող Էլեկտրոնային սահմանափակումների հիմնադրամի (EFF) մտավոր սեփականության փաստաբան Քորին Մկ’Շերրին պատմեց Daily Beast-ին, որ երրորդ կողմը, թերևս, ընկերությունն է, որը Samsung-ին տրամադրում է «խոսքը՝ տեքստի» ֆունկցիան:
«Եթե ես հաճախորդ լինեի, կցանկանայի իմանալ՝ ով է այդ երրորդ կողմը, և ես նաև անպայման կուզեի իմանալ, թե արդյոք իմ խոսածները ավնտանգ ձևով են փոխանցվում նրանց»,-ավելացրել է նա:
Ի պատասխան տարածված անհանգստության՝ Samsung-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ հստակեցնելու, թե ինչպես է աշխատում ձայնային ճանաչման ֆունկցիան: Նա ընդգծել է, որ ձայնի ճանաչման հնարավորությունը ակտիվացվում է հեռուստացույցի հեռակառավարման վահանակի միջոցով:

Թարգմանությունը` Նարեկ Սահակյանի
Աղբյուրը` www.bbc.com

0 մեկնաբանություն:

Post a Comment