Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, May 26, 2015

Հայտերի ընդունումն ավարտվել է

Այսպիսով, ավարտվեց «Թարգմանի՛ր» բլոգի հայտարարած թարգմանությունների մրցույթի հայտերի ընդունումը: Արդյունքում ունեցանք 26 հայտ.
Գիտահանրամատչելի թարգմանություն-12 հայտ
Գեղարվեստական թարգմանություն-9 հայտ
Նորությունների շարք-2 հայտ
Ֆիլմի թարգմանություն-3 հայտ
Ֆեյսբուքյան էջի տարածումների շնորհիվ, ունենք ոչ կրթահամալիրյան 4 հայտ տարբեր հաստատություններից:
Friday, May 22, 2015

Փայտոջիլները սննդի նոր տեսակ են

Ամերիկացիները ակամա սովորել են փայտոջիլներ ուտել, այնինչ աշխարհում երկու միլիարդից ավելի է այն մարդկանց թիվը, որոնց համար փայտոջիլներն ու միջատները կազմում են դիետայի նորմալ մաս: Օրինակ` տապակած թրթուրը շատ տարածված է Տանզանիայում, շատ մարդիկ Մեքսիկայում վայելում են կծու մորեխներ, որոշ վայրերում էլ` ճռճռան ու ջրային հսկա փայտոջիլներ:
Wednesday, May 20, 2015

Ոչնչացնելով հայկական մշակույթը, նրանք սպանեցին Թուրքիայի մշակույթը. Ազնավուր

Թարգմանական մրցույթի մասնակից թարգմանություն
(Մրցույթային)

Ապրիլի 27-ին Շառլ Ազնավուրի՝ Paris Match-ին տված հարցազրույցից մի հատված.
 -Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուամյա տարելիցն էր. լինելով ցեղասպանությունը վերապրածի ժառանգ՝ ի՞նչ եք զգում:
Sunday, May 17, 2015

Թվիթերի օգտատերերը ծաղրում են ՆԱՏՕ-ի նախարարների երգչախումբը

Երգի բովանդակությունը կտրուկ հակադրվում էր դաշինքի քաղաքականությանը, իսկ նախարարների ձայնային տվյալները, ըստ սոցիալական ցանցի օգտատերերի, թույլ են տալիս միայն ցանկանալ լավագույնը:
ՄՈՍԿՎԱ, մայիսի 14– РИА Новости:
Թվիթերի օգտատերերը ծաղրել են  ՆԱՏՕ-ի նախարարների՝ Մայքլ Ջեքսոնի  We Are the World (Մենք ենք աշխարհը) կատարումը:
Ծաղրի հիմնական առարկան դաշինքի պաշտոնատար անձանց ձայնային տվյալներն էին, թեև երգի բովանդակության և քաղաքական միավորման հակասությունը հրավիրեց հեռուստադիտողների ուշադրությունը տեսանյութի վրա:
Thursday, May 7, 2015

Արդյոք պետք է քննությունների ժամանակ թույլ տալ օգտագործել Google

Միացյալ Թագավորության քննական կենտրոնի ղեկավարը ասել է, որ անխուսափելիորեն ուսանողներին մի օր թույլ կտրվի քննությունների ընթացքում ինտերնետ օգտագործել:
OCR-ի գործադիր տնօրեն, Միացյալ Թագավորությունում նախաքոլեջային տարիքի երեխաների որակավորման մասնագետ Մարկ Դեյվը BBC Radio 4 news-ի հաղորդման ժամանակ արեց իր նկատառումները:
Tuesday, May 5, 2015

Առատ էներգիա. երախտագիտության սուրբ օրենքը

«Աշխարհը հայելի է, այն յուրաքանչյուրին վերադարձնում է իր պատկերը»:
Արդյո՞ք մենք կարողանում ենք երախտապարտ լինել: Խոսքն ուղղակի «շնորհակալություն» ասելու մասին չէ, երբ մեզ լավություն են անում, չնայած ոմանց համար դա ևս կարող է առաջընթացի մի քայլ լինել։
Sunday, May 3, 2015

Ահա, թե ինչպիսին են թռչունները

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ որոշ թռչուններ ավելի խելացի են, քան մասնագետները կարծում էին: Գիտնականները ասում են, որ թռչունները ունեն մի շարք կարողություններ, այդ թվում՝ հաղորդակցական և ուրիշ կարգի հիշողություններ: Որոշ անսովոր դեպքերում նրանց կարողությունները նույնիսկ ավելի լավն են, քան մարդկանց նույն կարողությունը:
Tuesday, April 28, 2015

Էրիկսոնյան հիպնոս

Թարգմանական մրցույթի մասնակից թարգմանություն:
«Թարգմանիր» բլոգի խմբագրակազմը չի խմբագրում թարգմանական մրցույթի աշխատանքները:

Միլտոն Էրիկսոնը եղել է բժշկական գիտությունների թեկնածու, ամերիկյան հասարակական հիպնոսի կլինիկայի հիմնադիր և առաջին նախագահ, ՈՒեյն պետական համալսարանի դոցենտ, ամերիկյան հոգեբուժական ասոցացիայի անդամ, հոգեբույժ։ Նրա անունի հետ է կապված հասարակական կլինիկական հիպնոսի ուսումնասիրությունները և դասավանդումը։ Մ Էրկսոնը  ի ծնե զրկված էր  գույների տարբերակումից, ձայնային բարձրության տարբերակումից և չէր կարող  արտաբերել  որևէ երաժշտություն։
Monday, April 27, 2015

Ճապոնիան մտադիր է 2018-ին Լուսին այցելել

Ճապոնիայի տիեզերական գործակալությունը այս շաբաթ հայտարարել է, որ երկիրը 2018 թվականին լուսնի վրա կտեղադրի անօդաչու թռչող սարքեր՝ միանալով ազգերի այն էլիտար խմբին, որոնք ուսումնասիրել են Երկրի արբանյակը:
Ճապոնիայի Աերոտիեզերական հետազոտությունների գործակալությունը(JAXA) փորձագետների վահանակն է հրապարակել, որում ներառված են անդամներ Կրթության, Մշակույթի, Սպորտի, Գիտության և Տեխնոլոգիաների նախարարություններից:
Thursday, April 23, 2015

Ինչպես է աղմկում քնած ուղեղը

Մեր ուղեղը, հիշելով, թե ինչ է պատահել մեզ հետ անցյալում, աշխատում է, նույնիսկ երբ մենք քնում ենք: Չնայած, թե ինչպիսի դեր ունեն այդ պասիվ և անգիտակից հիշողությունները ուղեղի համար, մենք չենք կարող ասել:
Մարդու ուղեղի աշխատանքը կարելի է նկարագրել  «ցանցային» տերմինով. յուրաքանչյուր խնդրի համար` լինի դա մաթեմատիկական հավասրում թե աշխատանքային օրվա պլանավորում, գոյություն ունեն մի շարք նյարդային կլաստերներ (կուտակումներ), որոնք միավորվում են նեյրոնային լարերով:
Sunday, April 19, 2015

Երիտասարդ գյուտարարներին հրավիրվում են Պետական Դումա

Երիտասարդ տեխնիկներ և գյուտարարներր » տարեկան համաժողովը՝ նվիրված գյուտարարների և նորարարների օրվանտեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Պետդումայում.  հունիս 25-ին, 2015թ.
Tuesday, April 14, 2015

Իր տեսակի մեջ վերջինը

Որսորդների՝ իր ցեղաստեսակի կենդանիներին ոչնչացնելուց հետո Սուդան  ռնգեղջյուրը հայտնվել է վտանգավոր վիճակում. նա վերջին հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրն է մոլորակի վրա, որ որձ է:
Ըստ The Independent-ի՝ 40-ամյա ծեր կենդանին Քենիայի հատուկ հսկվող տարածքում, ուր նա ապրում է, 24-ժամյա ռազմական հսկողության տակ է առնվել: Հույս կա, որ Սուդանը (ռնգեղջյուրը) մի օր ի վիճակի կլինի ժառանգ տալու, և հնարավոր է, որ ոչնչացումից պաշտպանեն այդ տեսակը:
Sunday, April 12, 2015

Թուրքիան բարկացել է Ֆրանցիսկոս պապի վրա

Թուրքիան Վատիկանի դեսպանից բացատրություն է պահանջել այն բանի համար, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օգտագործել է «ցեղասպանություն» բառը՝ նկարագրելու Հայաստանում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած զանգվածային սպանությունները:
Monday, April 6, 2015

Արիստոտելի սերը: Վեց տեսակի սեր:

Ով ասես` չի փորձել հասկանալ և բացատրել խորհրդավոր զգացմունքի  բնույթը, որը մենք  կոչում ենք «սեր». քիմիկոսներ և փիլիսոփաներ, հոգեբաններ, բանաստեղծներ, երաժիշտներ և կենսաբաններ: Բայց քչերը գիտեն, որ առաջին և առավել տարածված դասակարգումը տվել է Արիստոտելը Ք.ա IV դարում:
Տասնյոթ տարեկան հասակում Արիստոտելը դարձավ փիլիսոփա Պլատոնի ակադեմիայի աշակերտ և մնաց այնտեղ քսան տարի՝ մինչև ուսուցչի մահը: Այնուհետև նորաթուխ փիլիսոփան տեղափոխվել է Ասսոս՝ իր ընկեր Հերմիասի մոտ, որտեղ, ըստ ժամանակակիցների հուշագրությունների, հաճախ էր մասնակցում տոնախմբությունների, իսկ կանանց բարձր չէր գնահատում, ինչպես շատ պլատոնականներ, համաձայնելով, ըստ երևույթին,  Դեմոկրիտոսի հետ, ով ասել է. «Թող կինը չտրամաբանի, նա սարսափելի է տրամաբանում»:
Friday, April 3, 2015

Բումերանգի օրենքը

«Երկրագունդը դդումի տեսք ունի» հրապարակումը, ինչպես որ սպասվում էր, շատ տարակուսած հարցերի տեղիք տվեց:
Հիշեցնեմ, որ խոսքը ինքդ  քո մեջ այնպես սուզվելու մասին է, որ սկսես տեսնել, որ այն ամենը, ինչ քեզ հետ կատարվում է, հենց դու ես կյանքի կոչում: Դա կարելի է անվանել բումերանգի օրենք։
Եթե քո ճակատին բումերանգ է դիպել, նշանակում է, դու ես դա վերջերս նետել:
Tuesday, March 31, 2015

Նիգերիայի ընտրություններում հաղթել է ընդդիմությունը

Նիգերիայի նախագահի ընտրություններում հաղթել է Մուհամմեդու Բուհարին, ով առաջին ընդդիմադիր հաղթողն է այս երկրում։
Նրա մրցակիցը՝ Գուդլաք Ջոնաթանը, ընդունել է իր պարտությունը և շնորհավորել Մուհամմեդու Բուհարիին ՝  հաղթանակի առթիվ: Ջեն Բուհարին առաջ է անցել Ջոնաթանից առնվազն երեք միլիոն քվեով:
Thursday, March 26, 2015

Մշակվել է աչքերի գույնը փոփոխող տեխնոլոգիա

Կալիֆորնիայի Stroma Medical ընկերությունը մշակել է լազերային տեխնոլոգիա, որը թույլ է տալիս աչքի ցանկացած գույն դարձնել կապույտ: Ակնկալվում է, որ այդ վիրահատության արժեքը կազմելու է  5000 դոլար:
Պրոցեսը հետևյալն է. բժիշկը լազերի միջոցով ազդում է աչքի ծիածանաթաղանթի վրա` ոչնչացնելով գորշ գունանյութերը:
Tuesday, March 24, 2015

Ռուսաստանի տնտեսությունը վերականգնվում է՝ հակառակ պատժամիջոցների

Երևան, մարտի 22.
Газета.ru-ն, հղում անելով Bloomberg-ին, գրում է, որ Ռուսաստանի էկոնոմիկան կայունանում է՝ հակառակ  Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների։  Գործակալության վերլուծաբանների ասելով՝ ռուբլին կայունանում է, 2015 թվականին նրա արժեքի տատանումները ավելի պակաս են դարձել, քան 30 ամենագործածական արժույթների ցուցակից ցանկացածինը։
Sunday, March 22, 2015

Ահա, թե ինչու լուսնոտները չեն բախվում պատերին

Հայտնի է դարձել, թե ինչն է օգնում լուսնոտներին չբախվելու պատերին:
Նյու Յորքի համալսարանի գիտնականները պատասխանել են այն հարցին, թե ինչու են լուսնոտությամբ տառապող մարդիկ նույնիսկ անգիտակից վիճակում տիրապետում գերազանց կորդինացման և հազվադեպ են իրենց վնասում:
Friday, March 20, 2015

Վեց ամենահայտնի համաժամանակյա թարգմանիչները

Համաժամանակյա թարգմանիչները շատ կարևոր դեր ունեն միջազգային հարաբերություններից մինչև ժամանցի ոլորտները: Սա հաշվի առնելով՝ զարմանալի չէ, որ շատ թարգմանիչներ աշխարհահռչակ են դարձել: Ստորև կծանոթանաք բոլոր ժամանակների ամենաճանաչված և կարևորագույն թարգմանիչների հետ:
1.Սակագավեա- Լուիսի և Քլարկի արշավախմբի թարգմանիչը
Սակագավեան չափազանց հայտնի թարգմանիչ է եղել, նա կարևոր դեր է խաղացել ԱՄՆ պատմության մեջ: