Ամերիկացի գիտնականները պարզել են, որ որոշ թռչուններ ավելի խելացի են, քան մասնագետները կարծում էին: Գիտնականները ասում են, որ թռչունները ունեն մի շարք կարողություններ, այդ թվում՝ հաղորդակցական և ուրիշ կարգի հիշողություններ: Որոշ անսովոր դեպքերում նրանց կարողությունները նույնիսկ ավելի լավն են, քան մարդկանց նույն կարողությունը:
Արդյունքները ներկայացվել են Ամերիկայի զարգացման գիտության ասոցիացիայի տարեկան ժողովին: Գիտնականները վեցօրյա հանդիպում են ունեցել Մասաչուսեթսի նահանգի Բոստոն քաղաքում։
Իռեն Փեփերբերգը ներկայացրել է իր հետազոտությունը Գրիֆին անունով մի թութակի մասին: Թութակն ապրելիս է եղել Քեմբրիջի տեխնոլոգիական համալսարանի իր լաբորատորիայում:
Միսս Փեփերբերգը ասել է, որ Գրիֆինը կարող է դասավորել առարկաններն ըստ չափսերի: Նա նաև ասել է, որ խոսող թռչունը կարողանում է բառերը ճիշտ համադրել։ Օրինակ՝ նա կարող է ճիշտ դասավորել բառերը, երբ կերակուր է խնդրում։
Հետազոտողը ասել է, թե փորձագետները կարծում էին, որ միայն մարդիկ և մեծ ուղեղ ունեցող այլ կաթնասունները կարող են համեմատել առարկաններն ու բառերը: Նա հավատում է, որ թռչունների ուղեղը կարողանում է հասկանալ, որ բարդ առաջադրանքները պետք է անել ճիշտ հերթականությամբ:
Որոշ թռչուններ ունեն նաև ուրիշ հիշողական հմտություններ: Օրինակ՝ նրանք հավաքում և պահում են հազարավոր սերմեր աշնանը և հետո գտնում են դրանք ձմռանը:
Ալան Կամիլը և Ալան Բոնդը Նեբրաշկայի համալսարանում ուսումնասիրել են ճայերի և ագռավների հիշողությունը: Նրանց փորձերը վկայում են, որ այս թռչունները օգտագործում են բնական օբյեկտները՝ գտնելու համար իրենց պահած սերմերը: Հետազոտողները բացահայտեցին, որ թռչունները օգտագործում են առնվազն երեք օբյեկտ, ինչպիսիք են ժայռերը և ծառերը, որպեսզի գտնեն սերմերը:
Պարոն Կամիլը կարողացել է վարժեցնել մի ճայի, որ ընտրի մեկ օբյեկտ մյուսի փոխարեն: Թռչունը օգտագործել է այս հմտությունը ստանալու համար մրցանակը, օրինակ՝ սնունդ: Գիտնականները ասում են, որ թռչունները կարող են սովորել ավելի քան երկու հազար տարբեր երգեր: Նրանք ասում են, որ երգերը կարող են զարգացման ճանապարհ լինել թռչունների համար՝ հաղորդակցվելու ուրիշ թռչունների հետ:
Վերներ Բիգմանը Օհիոյի Բոուլինգ Գրինի պետական համալսարանից նույնպես ներկայացրել է իր հետազոտությունը Բոստոնի գիտական հանդիպման ժամանակ: Միստր Բիգմանը հավատում է, որ թռչունները պետք է ունենան հատուկ տեղեկատվական համակարգ իրենց ուղեղում: Նա ասում է, որ եթե հասկանանք, թե ինչպես է թռչունի ուղեղը աշխատում, դա կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալու, թե ինչպես է մարդու ուղեղը տեղեկություններ վերամշակում։
Թարգմանությունը՝ Անի Մանուկյանի
Աղբյուրը՝ www.manythings.org
0 մեկնաբանություն:
Post a Comment