Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, October 28, 2016

Մարդու տարիները

Աստված ստեղծում է ավանակին և նրան ասում.
-Դու կլինես ավանակը, անդադար կաշխատես` մեջքիդ կրելով ծանր բեռ: Դու խոտ կուտես և չես ունենա բանականություն: Դու կապրես 30 տարի:
Ավանակը պատասխանում է.
-Այդպես 30 տարի ապրել չի լինի, խնդրում եմ, տուր ինձ 20 տարի:
Եվ այդպես էլ լինում է:
Այնուհետև Աստված ստեղծում է շանը և նրան ասում.
Thursday, October 27, 2016

Նորությունների շարք

Մարդկային աշտարակներ

Հազարավոր մարդիկ են մասնակցել 26-րդ «Մարդկային աշտարակ» մրցույթին Իսպանիայում, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ Կատալոնիայում և գրավում է բյուրավոր թիմերի։ Այս մարզաձևը Իսպանական ավանդույթ է՝ սկիզբ առած 18-րդ դարից: 
Tuesday, October 25, 2016

Անկյան տակ

Հանս Հոլբեյն Կրտսերը գերմանացի հանրաճանաչ նկարիչ է: Իր կտավներից մեկըՄահացած Հիսուսը գերեզմանում», այնքան ուժգին ազդեցություն է թողել ֆյոդոր Դոստոևսկու վրա, որ նա իր կարծիքը նկարի մասին արտահայտել է իր հայտնի վեպի հերոսի՝ իշխան Միշկինի  միջոցով. «Ախր այդ կտավից հնարավոր է հավատը կորցնել»։
Հոլբեյնը եղել է նաև Անգլիայի՝  ամուսնությունների հանդեպ ունեցած սիրով հայտնի արքա Հենրի VIII-ի պալատական նկարիչը:

Sunday, October 23, 2016

Աշխարհի ամենածեր պանդան

1999 թվին մարդիկ մի պանդա նվիրեցին Հոնկոնգին, և նա ապրեց Օուշեն այգում (Ocean Park): Այս տարի նա 38 տարեկան դարձավ: Դա այնքան է, որքան մարդու համար 114 տարին:

Երկու երիտասարդ կյանքեր

Ջորջ Մասս

Ջորջ Մասսը գերմանացի գրող, սցենարիստ, ֆիլմերի տնօրեն, օպերատոր է։ Նա նաև նկարահանում է վավերագրական ֆիլմեր։ Այս վիպակի հիման վրա նկարահանվել է նաև ֆիլմ, որն արժանացել է բրոնզե մրցանակի ֆիլմերի գերմանական փառատոնում։





Գլուխ առաջին
Saturday, October 22, 2016

Ավագ դպրոցներում դասավանդեք փիլիսոփայություն՝ ավելի լավ հասարակություն ունենալու համար

Մայքլ Շամասը (Michael Shammas ) ակտիվ գրառումներ է անում համացանցում։ Հարվարդի իրավագիտության խոլեջում սովորելու տարիներին խմբագրել է «Ամերիկայի օրենքները» ամենահին դպրոցական թերթը, բացի իրավագիտությունից, նրա հետաքրքրությունները ներառում են փիլիսոփայությունը, պատմությունը, քաղաքատնտեսությունը, փորձեր է անում նաև գեղարվեստական գրականության, նաև անհավանական պատմություներ գրելու ասպարեզում։
Թարգմանաբար ներկայացնում եմ նրա՝ փիլիսոփայության ուսումնասիրման մասին հոդվածը։
Friday, October 21, 2016

Կարլ Գուստավ Յունգի 20 ասույթները

Կարլ Գուստավ Յունգին կարելի է անվանել պոզիտիվ հոգեբան և փիլիսոփա։ Ցանկացած նևրոզի կամ դեպրեսիայի մեջ նա գիտակցությունն ընդլայնելու խթան էր տեսնում։
AdMe.ru հավաքել է Ֆրեյդի աշակերտի 20 ասույթներ, որոնք կօգնեն մեզ հասկանալու և ընդունելու ինքներս մեզ այնպես, ինչպիսին կանք։
Tuesday, October 11, 2016

Փարիզի ամենամեծ թանգարանը՝ Լուվր

Լուվրը աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է։ Այն նաև Փարիզի ամենամեծ թանգարանն է։ Գտնվում է Փարիզի սրտում՝ Սենա գետի աջ ափին։ Կառույցը թագավորական հին պալատ է եղել։ Լուվրում կարելի է տեսնել նկարներ, քանդակներ, հնագույն առարկաներ․․․

2017 թվականից ակնոցը կդառնա ոչ պիտանի, իսկ աչքերի վիրահատությունները կմնան անցյալում

Ապագան աստիճանաբար մոտենում է։ Դա հատկապես զգում է բժշկությունը: Երկրի վրա շատ մարդիկ ունեն տեսողության թերություններ. հիմա դրանք հնարավոր է ուղղել առանց ակնոց կրելու և առանց վիրաբուժական միջամտության: Կարդացեք մանրամասները զարմանալի գյուտի, որը կդառնա մատչելի արդեն եկող տարի:
Monday, October 10, 2016

Չտպված գրքերը

Ժամանակակից առակ

Ուսուցիչը պնդում էր, որ սպառազինության արդիականացմանն ուղղված ահռելի միջոցների շատ փոքր մասը բավարար կլիներ մարդկության նյութական բոլոր խնդիրների լուծման համար:
Ինչպես սպասվում էր, դասախոսությունից հետո ուսանողները հարցրին.
Sunday, October 2, 2016

Էվկալիպտի ծառերը գրոհում են թշնամուն

Ծառերի մեծ մասի համար հրդեհը իսկական աղետ է:  Ոչ մի բան այնքան լավ չի այրվում, ինչպես չոր փայտը: Ավելին,  բույսը չի կարողանա պաշտպանել ինքն իրեն, եթե հանկարծ խարույկ անեն տակը, ու կրակը պատի ծառը: Ավստրալական էվկալիպտը կարող է օգտագործել հրդեհը հօգուտ իրեն՝ օգտվելով մրցակիցների թուլությունից: 

Նորությունների շարք

Հնդկաստանում օձը խայթել է մի մարդու

Հնդկաստանում մի պիթոն մտել է դպրոց: Փրկարարները հեռացրել են այն դպրոցից: Բայց դրանից հետո, մարդիկ ցանկացել են նկարվել օձի հետ: Մի մարդու, որը փորձում էր ինքնանկար անել՝ հարմար դիրք ընդունելով,  օձը խայթեց։ Փրկարարներն այդ անգամ էլ հեռացրին օձին, բայց այդ մարդը դեպքը երբեք չի մոռանա։

Փարիզում ձերբակալել են հակերի, ով հակատեռորիստական տագնապ էր հնչեցրել

Риа Новости-ն գրում է, որ ոստիկանները ձերբակալել են մի երիտասարդի, ում կասկածում են  կեղծ ահազանգ կատարելու մեջ։  Այդ ահազանգի պատճառով ոստիկանական մեծ օպերացիա կատարվեց Փարիզում։ Շաբաթ երեկոյան ֆրանսիայում պաշտոնական հեռախոսային ծրագրի միջոցով տարածվել է տեղեկություն, որ ֆրանսիական Սեն-Լո եկեղեցում պատանդ են վերցրել մարդկանց: Այդտեղ շուտափույթ ուղարկվեցին  իրավապհ մարմիններ և տարածքը շրջփակեցին: Բայց  ստուգումից հետո պարզվեց, որ ահազանգը կեղծ էր:

Բարության բեկորները

Ժամանակակից առակ

Մի ընտանիքը հանգստյան օրը անցկացնում էր լողափում: Երեխաները լողում էին ծովում և ավազից ամրոցներ էին կառուցում: Հանկարծ հեռվում երևաց մի փոքրիկ, ծեր կին: Նրա ճերմակ մազերը քամուց ծածանվում էին, հագուստը կեղտոտ էր և պատառոտած: Ինչ-որ բան էր քրթմնջում ինքն իրեն՝ ավազից ինչ-որ առարկաներ վերցնելով և դնելով պայուսակ մեջ: Ծնողները մոտ կանչեցին երեխաներին և պատվիրեցին նրանց հեռու մնալ պառավից: Երբ նա անցնում էր ընտանիքի կողքով, կռացավ, որ ինչ-որ բան վերցնի, և ժպտաց մարդկանց, բայց ոչ ոք նրա ողջույնին չպատասխանեց: