Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, October 10, 2016

Չտպված գրքերը

Ժամանակակից առակ

Ուսուցիչը պնդում էր, որ սպառազինության արդիականացմանն ուղղված ահռելի միջոցների շատ փոքր մասը բավարար կլիներ մարդկության նյութական բոլոր խնդիրների լուծման համար:
Ինչպես սպասվում էր, դասախոսությունից հետո ուսանողները հարցրին.
-Ինչո՞ւ են մարդիկ այդքան հիմար:
-Որովհետև,-լրջորեն պատասխանեց վարպետը,- նրանք սովորել են տպագիր գրքեր կարդալ և լիովին մոռացել, թե ինչպես պետք է կարդալ չտպված գրքերը:
-Բերեք մեզ չտպված գրքի օրինակ:
Բայց ուսուցիչը չպատասխանեց:
Մի օր, տեղի տալով ուսանողների համառությանը, ուսուցիչն ասաց.
-Թռչունների երգը, միջատների բզզոցը հռչակում են Ճշմարտությունը: Խոտերն ու ծաղիկները ցույց են տալիս Ճանապարհը: Լսե՛ք, տեսե՛ք, ահա այսպես պետք է կարդալ:

Թարգմանեց Տիգրան Դանիելյանը

0 մեկնաբանություն:

Post a Comment