Կարլ Գուստավ Յունգին կարելի է անվանել պոզիտիվ հոգեբան և փիլիսոփա։ Ցանկացած նևրոզի կամ դեպրեսիայի
մեջ նա գիտակցությունն ընդլայնելու խթան էր տեսնում։
AdMe.ru-ն հավաքել է Ֆրեյդի
աշակերտի 20 ասույթներ, որոնք կօգնեն մեզ հասկանալու և ընդունելու ինքներս
մեզ այնպես, ինչպիսին կանք։
1.
Հետ մի՛ պահիր նրան, ով հեռանում է
քեզանից,
հակառակ դեպքում չի գա նա, ով գալիս էր։
2.
Այն, ինչ ուրիշների մեջ մեզ նյարդայնացնում
է, կարող է հանգեցնել ինքներս մեզ հասկանալուն։
3.
Եթե դուք շնորհալի մարդ եք, դա չի նշանակում, որ դուք ինչ-որ բան եք ստացել։ Դա նշանակում է, որ դուք
կարող եք ինչ-որ բան տալ։
4.
Երկու անհատականությունների իրար հանդիպելը նման է քիմիական նյութերի միացության. եթե կա թեկուզ
ամենաչնչին ռեակցիան, երկու տարրերն էլ փոխվում են։
5.
Երեխայի ուսերին դրվող ամենածանր բեռը նրա ծնողների չապրած կյանքն է։
6.
Այն ամենը, ինչ մեզ դուր չի գալիս ուրիշների մեջ, թույլ է տալիս
հասկանալու ինքներս մեզ։
7.
Քո տեսիլքը պարզ կդառնա միայն այն ժամանակ, երբ կկարողանաս հայացք
գցել քո սրտի խորքերը։ Նա, որ դուրսն է տեսնում, երազ է տեսնում, ով իր ներսն է
նայում, արթնանում է։
8.
Մենակությունը պայմանավորված է ոչ թե մարդկանց
բացակայությամբ, այլ նրանով, որ անհնար է խոսել մարդկանց հետ նրա մասին, ինչ էական
է թվում քեզ, կամ
անընդունելի են քո հայացքները ուրիշների համար։
9.
Ցույց տվեք ինձ հոգեպես առողջ մարդուն, և ես կբուժեմ նրան։
10. Մենք ձգվում ենք դեպի անցյալը՝
մեր ծնողների մոտ և դեպի առաջ՝ մեր երեխաների մոտ, դեպի ապագան, որը մենք չենք
տեսնելու, բայց ուզում ենք հոգալ դրա մասին։
11. Այն, ինչին
դու հակառակվում
ես, մնում է։
12. Դեպրեսիան նման է սևազգեստ տիկնոջ։ Եթե նա եկել է, ոչ թե վանիր, այլ
հրավիրիր սեղանի շուրջ որպես
հյուրի, և լսիր, թե ինչ է մտադիր ասելու։
13. Պատահում է, որ ձեռքերը կարողանում են լուծել այն հանելուկը , որտեղ ինտելեկտը
անզոր է։
14. Երազը մի փոքր, բայց լավ թաքնված դուռ է, որը
տանում է դեպի այն
տիեզերական գիշերը, որ եղել է հոգին նախքան
գիտակցության ծագումը։
15. Ով չի անցել սեփական կրքերի քավարանով, նա մինչև վերջ չի հաղթահարել դրանք։
16. Ձեր հայացքը կպարզվի միայն այն ժամանակ, երբ դուք կարողանաք նայել ձեր սեփական հոգու մեջ։
17. Ես ոչ թե այն եմ, ինչ պատահել
է ինձ հետ, այլ այն եմ, ինչ որոշել եմ դառնալ։
18. Մենք կարող ենք կարծել, թե լիարժեք վերահսկում ենք մեզ։ Սակայն մեր
ընկերը կարող է առանց ջանք թափելու ասել մեր մասին այնպիսի բաներ, որոնցից մենք
գաղափար անգամ չունենք։
19. «Մոգական»-ը ուղղակի «հոգեկան»-ի
իմաստն արտահայտող ուրիշ բառ է։
20. Մեր անհատականությունները մեզ շրջապատող աշխարհի մի մասն են, և դրանց գաղտնիքները նույնպես անսահման են։
Թարգմանությունը՝ Նինա Կարապետյանի, 10-րդ դասարան
0 մեկնաբանություն:
Post a Comment