«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Tuesday, March 26, 2024
Անհարմարավետության մեջ հարմարավետ զգացեք ձեզ
Ձեր հարմարավետության գոտուց դուրս գալը բարելավում է ձեր կյանքը
Մարդիկ անհարմարություն զգալուն մարտահրավեր նետելու էվոլյուցիոն կարիք ունեն։
Սա լրագրող Մայքլ Իսթերի « Հարմարավետության ճգնաժամ» գրքի հիմնական բացահայտումն է, որը վերաբերում է անհարմարությունը ընդունելուն՝ «վերագտնելուն ձեր վայրի, երջանիկ, առողջ ես-ը»:
Իր հետազոտության միջոցով Իսթերը բացահայտում է, որ մեր հարմարավետության գոտուց դուրս ապրելը լավ է մեզ համար. կտրուկ բարելավվում է և՛ մեր առողջությունը, և՛ երջանկությունը:
Մենք կարող ենք չվայելել այն անհարմարությունը, որին մենք ենթարկվում ենք այս պահին, լինի դա ֆիզիկական, մտավոր թե հոգևոր դժվարություն, իսկ այդպես անելը անձնական աճի և նույնիսկ պարզ գոհունակության բանալին է:
Author:
INTEREST
Label:
հոգեբանություն,
Մարիա Տիշաքճեան
Sunday, March 24, 2024
Ժամանակը մեզ ավելի գեղեցիկ է դարձնում
Կանացի գեղեցկության մասին մտածելիս միշտ հիշում եմ այն խոսքը, որ կան վաղ ծաղիկներ և կան ուշ ծաղիկներ: Ոմանք արդեն ծնվել են շիկահեր այնպիսի գեղեցկուհիներ, որ անմիջապես պարզ է դառնում՝ նրան վիճակված է աստղ դառնալ։ Կան ուրիշներ էլ, որոնց գեղեցկությունը չի բացահայտվում անմիջապես և ոչ էլ շուտ, հաճախ ավելի մոտ 30-ին՝ սիրո և ծննդաբերության, դեպի ինքդ քեզ տանող երկար ճանապարհի և հոգու խաղաղության միջոցով:
Author:
INTEREST
Label:
աստղեր ժողովողը,
Լիլիթ Արևշատյան
Sunday, March 17, 2024
Հանգիստ թողեք ինքներդ ձեզ
Ռենե Մագրիտ․ Թերապեւտը |
Հանգիստ թողեք բոլորին, նույնիսկ ինքներդ ձեզ, և դուք կունենաք ամեն ինչ…
Թույլ տվեք շնչել…
Թույլ տվեք սեփական կյանքը աչքի անցկացնել…
Եվ թույլ տվեք ապրել այդ կյանքը …
Բան դուրս չի գալիս, երբ փորձում ենք բոլորին տեղավորել մեր սեփական կանոնների և ակնկալիքների մեջ…
Մենք միշտ ուզում ենք բոլորից ինչ-որ բան ստանալ…
Մենք ուզում ենք բոլորին ինչ-որ բան ապացուցել…
Մենք իրարանցման մեջ ենք, համեմատում ենք, անհանգստանում ուրիշների ձեռքբերումներով, վախենում ենք հետ մնալուց, մրցում…
Եվ մենք քշված ուտիճների պես սուրում ենք կյանքի միջով՝ մեր եռուզեռով վախեցնելով բոլորին և չկարողանալով մեզ համար տեղ գտնել…
Բայց չէ՞ որ իրականում ամեն ինչ պարզ է ու ազնիվ…
Մեզ տալիս են այնքան, ինչքան կարող են և ուզում են… և պետք չէ դա վիճարկել, քանի որ մենք էլ տալիս ենք ճիշտ այնքան, որքան կարող ենք և ուզում ենք…
Եվ հիմարություն է մտածել, որ եթե մարդը կարող է ավելին տալ, ապա մենք պետք է ստիպենք նրան դա անել…
Author:
INTEREST
Label:
Անի Դադայան,
աստղեր ժողովողը