«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Tuesday, December 20, 2022
Երեխայի հետ մաթեմատիկայի մասին խոսելու ձևը նշանակություն ունի
«Դու շատ խելացի ես»
Այս ոգևորող արձագանքը իրականում կարող է ավելի շատ վնասել, քան օգնել երեխաների մաթեմատիկական կատարողականին՝ համաձայն Ջորջիայի համալսարանի մի նոր հետազոտության։
Հետազոտությունը տարվել է համատեղ Mary Frances Early College of Education-ի կրթական հոգեբանության ամբիոնի ասիստենտ Մայքլ Բարգերի կողմից, և հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաներին անձնային հատկանիշների կամ բնածին կարողությունների հետ կապվող արձագանքներով ոգևորելը կարող է ժամանակի ընթացքում թուլացնել մաթեմատիկայի հետ կապված նրանց մոտիվացիան և պակասեցնել ձեռքբերումները։
Monday, December 19, 2022
Բերմունդյան եռանկյունի
Բերմուդյան եռանկյունին տարօրինակ եռանկյունաձև տարածք է Ատլանտյան օվկիանոսում, որտեղ շատ նավեր, որոնք նավարկում են դրա միջով կամ օդանավերը, որոնք թռչում են վերևից, անհետ կորել են: Որոշ դեպքերում, երբ հայտնաբերվել են բեկորներ, անձնակազմն անհետացած է եղել։ Իսկ նման դեպքերը շարունակվում են դարեր շարունակ։ Ավելի քան 1000 նավ և ինքնաթիռներ անհետացել են եռանկյունու տարածքում վերջին հինգ դարերում, և այս առեղծվածային միջադեպերը Ատլանտյան օվկիանոսում շարունակում են տեղի ունենալ նույնիսկ այսօր:
Author:
INTEREST
Label:
Իսպանալեզու գրական ություն,
Մարգարիտա Համբարձումյան,
Ռուզան Սարգսյան
Առասպելներ, որոնց մենք բոլորս հավատում ենք
Մարմին
Մենք օգտագործում ենք մեր ուղեղի միայն 10%-ը։ Առասպել, որը հրաժարվում է մեռնել և նույնիսկ մեկնարկային կետ է վերջին ֆիլմերի համար, ինչպիսին է, օրինակ, «Լյուսին»: The Guardian-ն այն անվանում է «պատմության մեջ ուղեղի ամենամեծ առասպելը», որին հավատում է բրիտանացի ուսուցիչների 48%-ը: Ըստ Snopes-ի՝ դրա ծագումն անգամ պարզ չէ։ Ճշմարտությունն այն է, որ մենք օգտագործում ենք մեր ուղեղի բոլոր հատվածները, նույնիսկ երբ հանգստանում ենք: Ճիշտ է, ուղեղը շատ պլաստիկ է (մենք կարող ենք ապրել շրջակա միջավայրի հետ), և որ մենք ամեն ինչ միաժամանակ չենք օգտագործում, քանի որ որոշ ոլորտներ մասնագիտացված են։ Երբ քայլում ենք, օրինակ, շարժողական
Author:
INTEREST
Label:
Անի Ապրոյան,
Իսպանալեզու գրական ություն,
Ռուզան Սարգսյան
Մինոտավրոսի լեգենդը
Թեսևսի և Մինոտավրոսի առասպելը հունական դիցաբանության մեջ ամենաողբերգական և ամենահետաքրքրաշարժներից մեկն է: Թեսևսը (հունական հերոս) և Մինոտավրոսը (ամենաավերիչ և սարսափելի հրեշներից մեկը) առասպելի գլխավոր հերոսներն են, որում ներառված են աստվածներ և հրեշներ, հերոսներ և թագավորներ և հելլենական աշխարհի երկու հիմնական քաղաք-պետությունները՝ Աթենքն ու Կրետեն։
Author:
INTEREST
Label:
Իսպանալեզու գրական ություն,
Ռուզան Սարգսյան,
Սարգիս Շահինյան
Անվերջության մեջ դատարկ․ Մարիա Կրիստինա Ասկոնա
Կասկածները շփոթեցնում են մտքերը,
Բացակայությունը անտեսանելի կապերի հետ կապված զգացմունքներ ունի,
Հոգին ցնցվում է, որովհետև չի կարողանում գտնել սիրելիին,
Բոլորը փակվում են տարօրինակ ցանցերի մեջ, բայց գրիչը պատռում է դրանք,
Գրիչը հատում է դրանք, որպեսզի լայնանան՝ ելք տալու:
Անսահմանության մեջ դատարկություն կա՝ անհուն փոս,
Որտեղ լուսինը չի կարող ծագել, որովհետև շատ խորն է,
Որտեղ մտքերը հայտնվում են՝ ներսում փլուզվելու համար,
Author:
INTEREST
Label:
Արթուր Պետրոսյան,
Իսպանալեզու գրական ություն,
Ռուզան Սարգսյան