Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, December 19, 2022

Մինոտավրոսի լեգենդը


Թեսևսի և Մինոտավրոսի առասպելը հունական դիցաբանության մեջ ամենաողբերգական և ամենահետաքրքրաշարժներից մեկն է: Թեսևսը (հունական հերոս) և Մինոտավրոսը (ամենաավերիչ և սարսափելի հրեշներից մեկը) առասպելի գլխավոր հերոսներն են, որում ներառված են աստվածներ և հրեշներ, հերոսներ և թագավորներ և հելլենական աշխարհի երկու հիմնական քաղաք-պետությունները՝ Աթենքն ու Կրետեն։

Մինոտավրը և կավիճի լաբիրինթոսը 

Մինոտավրոսը Կրետեի թագավոր Մինոսի և նրա կնոջ՝ Պասիֆայի որդին էր։ Վերջինս քնեց Զևսի ուղարկած ցուլի հետ և ծնեց Մինոտավրոսին՝ կես մարդ, կես ցուլ արարածին: Մինոս թագավորը ամաչում էր, բայց նա չցանկացավ սպանել Մինոտավրոսին, ուստի թաքցրեց նրան Կնոսոսի Մինոյան պալատում Դեդալուսի կառուցած լաբիրինթոսում։ 
Ըստ առասպելի՝ Մինոսը իր թշնամիներին բանտարկում էր լաբիրինթոսում, որպեսզի Մինոտավրը նրանց ուտի։ Ասում են, որ դա այնքան բարդ շինարարություն էր, որ ոչ ոք չէր կարողանում գտնել ելքը և ողջ մնալ։ 
Մինոսի որդին՝ Անդրոգեոսը, մեկնեց Աթենք՝ մասնակցելու Պանաթենյան խաղերին, սակայն մարաթոնի ժամանակ սպանվեց այդ հրեշի կողմից։ Մինոսը զայրացավ և Աթենքի թագավոր Էգեոսից պահանջեց, որ ամեն տարի ուղարկի յոթ տղամարդ և կին՝ կերակրելու մինոտավրոսին և այդպիսով խուսափել Անդրոգեոյի նման ավելի շատ մահերից: 
Երրորդ տարին Էգեոսի որդի Թեսևսը որոշեց լինել այն յոթ երիտասարդներից մեկը, ովքեր կգնան Կրետե՝ սպանելու Մինոտավրոսին և վերջ տալու մարդկային զոհաբերություններին։ Էգեոս թագավորը փորձեց ետ պահել որդուն, բայց Թեսևսը վճռական էր։ Նա հորը խոստացավ, որ Կրետե վերադառնալուն պես իր նավի վրա սպիտակ առագաստներ կբարձրացնի՝ նախապես տեղեկացնելով, որ ողջ վերադարձել է։ Եթե ​​նավը վերադառնար սև առագաստներով, կնշանակեր, որ Թեսևսը սպանվել է։

Թեսևսը և Մինոտավրոսը

Թեսևսը հայտարարեց Մինոս թագավորին, որ պատրաստվում է սպանել հրեշին, բայց Մինոսը գիտեր, որ եթե նույնիսկ նրան հաջողվեր սպանել Մինոտավրոսին, երբեք չէր կարողանալու դուրս գալ լաբիրինթոսից։ 
Թեսևսը հանդիպեց արքայադուստր Արիադնեին՝ Մինոս թագավորի դստերը, որ խելագարի պես սիրահարվում է նրան և որոշում օգնել։ Նա Թեսևսին մի կծիկ է տալիս և ասում, որ արձակի այն, երբ նա մտնում է լաբիրինթոսին, որպեսզի ելքը իմանա: Թեսևսը հետևեց խորհրդին և թելով մտավ լաբիրինթոս։ 
Վերջապես նրան հաջողվեց սպանել Մինոտավրոսին, փրկել աթենացիներին և Արիադնայի կծիկի օգնությամբ գտնել ելքը։ Վերադառնալիս նա իր հետ վերցրեց արքայադստերը և թողեց Կրետե կղզին՝ ուրախ նավարկելով դեպի Աթենք:

Նավի առագաստները և Էգեոսի մահը
Թեսևսի նավը կանգ առավ Նաքսոսում, և աթենացիները երկար տոնակատարություն ունեցան նրանց նվիրված: Երկար ժամեր խնջույքից և խմելուց հետո Արիադնան քնեց ափին և չնստեց Աթենք մեկնող նավը։ Թեսևսը իմացավ, որ Արիադնան իրենց հետ չէ, երբ արդեն ուշ էր, և այնքան վրդովվեց, որ մոռացավ հորը տված իր խոստումը՝ չփոխեց առագաստները։ 
Էգեոս թագավորը սպասում էր հրվանդանում՝ տեսնելու նավի առագաստները։ Նա հեռվից տեսավ սև առագաստները և ենթադրեց, որ որդին մահացել է։ Էգեոսը նետվեց ծովը, ինքնասպան եղավ։  Այդ ժամանակվանից այդ ծովը կոչվում է Էգեյան։

Թեսևսի և Մինոտավրոսի առասպելը դարերի ընթացքում ոգեշնչել է բազմաթիվ նկարիչների, որոնք կերտել են կտավներ և քանդակներ այս առասպելի շուրջ։

Թարգմանությունը՝ Սարգիս Շահինյանի
Խորհրդատու՝ Ռուզաննա Սարգսյան

0 մեկնաբանություն:

Post a Comment