Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, January 16, 2018

Ասույթներ ազատության և միասին խաղաղ ապրելու մասին

«Ապրենք միասին» նախագծի շրջանակներում

1Ազատությունը գալիս է բռնությունից, իսկ բռնությունը՝ ազատությունից։ 
2. Ազատության իրական մեծությունը նրա սրբությունը, աստվածայնությունըանփոխարինելիությունունն են, որոնք տրված են աստծու կողմից հոգևոր էակներին, որպեսզի նրանք ընդունակ լինեն սիրելու։ 

3.Ծիծաղ։ Դա նախևառաջ ազատությունն է, քանի որ իրականում ես չեմ ճանաչում մարդկանց, որոնք ծիծաղում են բանտում։ 
4. Ազատությունը խաղաղությանն է, մինչդեռ հաղթանակը՝ պատերազմինը։ 
5.Ազատությունը մարդուն տրված է բնությունից՝ տիրապետելու իրեն և իր կամքը։ 
6. Չկա ազատություն առանց օրենքի։ 
7. Եթե ուզում եք, որ մարդն ընդունակ լինի ընկալելու ազատության իրական իմաստը, տվեք նրան լավ կրթություն։ 
8.Արդարությունն ու ազատությունն իրարով են պայմանավորված։ Ազատությունն արդար է, իսկ արդարությունն ազատ։ 
9.Ավելի դժվար է պահպանել ազատությունը, քան դրան հասնել։ 
10Ազատությունն առանց բարոյականության վերածվում է անարխիայի։ 


Թարգմանությունը՝ Էրիկ Թելունցի


1. Մենք պետք է սովորենք ապրել միասին որպես եղբայրներ, հակառակ դեպքում մենք կմեռնենք միասին որպես տխմարներ:
2. Մարդկանց միասին ապրելուն նրանց հիմարությունն է խանգարում, ոչ թե տարբերությունը:
3. Մենք կոչված ենք միասին ապրելու, մենք մեկս մյուսի կարիքն ունենք:
4. Ավելի հեշտ բան չկա, քան կապվելն ու ընկերներ լինելը: Միասին ապրել և խախաղ ապրելն  է դժվար:
5. Միշտ ինչ-որ մեկի համար օտար ես, սովորել միասին ապրել, նշանակում է՝ պայքարել ռասիզմի դեմ:
7. Մեկս մյուսի երեխաներին սպանելով չենք սովորի ապրել միասին:
8.  Ժողովրդավար հասարակության մեջ հանդուրժողականությունը միասին ապրելու հույսն է:
9. Միասին ապրելու համար անհրաժեշտ է մի պտղունց սեր և մի պտղունց հումոր:
10.  Ազատ լինել, չի նշանակում միայն շղթաներից ձերբազատվել. պետք է ապրել այնպես, որ հարգես ուրիշների ազատությունը:


Թարգմանությունը՝ Աննա Հարությունյանի

Խորհրդատու՝ Աննա Մարության




0 մեկնաբանություն:

Post a Comment