Շահ Ֆեյսալի մզկիթը Իսլամաբադում |
Ո՞ր թիվն է հիմա։ Հարցը այնքան
էլ պարզ չէ, ինչքան թվում է։ Ամեն ինչ հարաբերական է։ Վերլուծենք՝ Չինաստանի ինչ գործն է, թե Յուպիտերը Արևի շուրջ ինչպես է
պտտվում, ինչու է Ճապոնիայում 30 թվականը, իսկ Հյուսիսային Կորեայում՝
107-րդ։
2018 թվականը՝ Ռուսաստանում
Աշխարհում երկրների մեծամասնությունը
ապրում է գրիգորյան օրացույցով։ Այդ թվում նաև Ռուսաստանը։ Այն մտցվել է Գրիգոր XIII պապի կողմից հուլիոսյան օրացույցի փոխարեն։ Տարբերությունը այս
երկու օրացույցների միջև այսօր կազմում է 13 օր, և ամեն
400 տարին մեկ ավելանում
է 3 օրով։ Ահա թե ինչու գոյություն
ունի այնպիսի տոն, ինչպիսին Հին Նոր տարին է․այդ Նոր տարին
հուլիոսյան օրացույցով է, և որոշ երկրներ դեռևս նշում են այն։ Գրիգորյան
օրացույցը ներկայացված է եղել 1582 թվականին կաթոլիկ երկրներում և այն աստիճանաբար
տարածվել է ուրիշ երկրների միջև։
2561 թվականը՝ Թաիլանդում
Թաիլանդում 2018 թվականը կդառնա
2561 թվական։ Պաշտոնապես Թաիլանդը ապրում է բուդդայական լուսնային օրացույցի համաձայն,
որտեղ ժամանակագրությունը սկսում է այն պահից, երբ Բուդդան հասավ
նիրվանայի։ Սակայն նրանք օգտագործում են նաև գրիգորյան օրացույցը։
2011 թվականը՝ Եթովպիայում
Համզա իբն Ալիի տաճարը Շիրազում (Իրան) |
Եթովպիական օրացույցը 8 տարով փոքր է սովորական օրացույցից։
Ավելին, այն ունի 13 ամիս։ 12 ամիսներն ունեն 30 օր, իսկ վերջին ամիսը շատ կարճ է՝ ընդամենը
5 կամ 6 օր՝ կախված նրանից, տարին նահանջ է, թե՝ ոչ։
Բացի այդ, նրանց նոր օրը սկսում է ոչ թե կեսգիշերին, այլ արևածագին։ Եթովպիական օրացույցը
հիմնված է Ալեքսանդրիայի հնագույն օրացույցի վրա։
5778 թվականը՝ Իսրայելում
Հրեական օրացույցը պաշտոնապես օգտագործվում է Իսրայելում գրիգորյան օրացույցի
հետ միասին։ Բոլոր հրեական տոները, հիշատակի օրերը և հարազատների ծննդյան տարեդարձերը
նշվում են առաջինի հետ համաձայն։ Ամիսները սկսվում են նոր լուսնով, և տարվա առաջին
օրը (Ռոշ-ա-Շանա) կարող է լինել միայն երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի կամ շաբաթ։
Հետևաբար, որ այս ամենը գործի, նախորդ տարին ավելանում է մեկ օրով։ Հրեական օրացույցն իր ժամանակագրության
սկիզբն առնում է առաջին նոր լուսնից,
որը տեղի է ունեցել մ.թ.ա. 3761 թվականի հոկտեմբերի
7-ին։
1439 թվականը՝ Պակիստանում
Իսլամական օրացույցը օգտագործվում է կրոնական տոների ժամանակը հաստատելու համար
և որպես պետական օրացույց՝ որոշ մուսուլմանական երկրներում։ Ժամանակագրությունը
սկսվում է հիջրայից՝ առաջին մուսուլմանների արտագաղթից դեպի Մեդինա
(մ.թ. 622 թվական)։ Օրը սկսվում է մայրամուտին, այլ ոչ թե կեսգիշերին։ Ամսվա սկիզբն այն օրն է, երբ
նորալուսնից հետո կիսալուսինը առաջին անգամ հայտվում է։ Իսլամական օրացույցի
տարվա տևողությունը 10-11
օրով քիչ է արևային տարուց։
1396 թվականը՝ Իրանում
Պարսկական կամ արևային հիջրայի օրացույցը պաշոնական օրացույց է Իրանում
և Աֆղանստանում։ Այդ աստղագիտական արևային օրացույցը ստեղծված է աստղագետների խմբի,
այդ թվում՝ հայտնի
պոետ Օմար Խայամի կողմից։ Ժամանակագրությունը սկսվում է հիջրայից այնպես, ինչպես իսլամական
օրացույցը, բայց այն նույնպես հիմնված է արևային տարվա վրա, այդ պատճառով ամիսները
մնում են նույն եղանակներում։ Շաբաթները սկսում են շաբաթ օրվանից և վերջանում ուրբաթ։
«Երջանիկ երիտասարդություն» |
1939 թվականը՝ Հնդկաստանում
Հնդկաստանի միասնական ազգային օրացույցը ստեղծված է եղել ոչ այնքան վաղուց և ներդրվել է 1957 թվականին։
Այն հիմնված է Սակա դարի հաշվարկների, հին ժամանակագրության վրա, լայնորեն տարածված
Հնդկաստանում և Կամբոջայում։ Հնդկաստանում կան նաև տարբեր ժողովուրդների
և ցեղերի կողմից օգտագործվող ուրիշ օրացույցներ։ Շատերը իրենց ժամանակագրությունը սկսում են Կրիշնայի մահից
(3102 թվական մ.թ.ա.), ուրիշները՝ Վիկրամի՝ 57 թվականին
իշխանության գալուց, երրորդ խումբը, համաձայն բուդդայական օրացույցի ժամանակագրությունը, սկսվում
է Գաուտամա Բուդդայի մահվան օրվանից (543 թվականին մ.թ.)։
30 թվականը՝ Ճապոնիայում
Ճապոնիայում գոյություն ունեն երկու զուգահեռ ժամանակագրություններ՝ մեկը սկսվում է Քրիստոսի ծնունդով և ավանդականը։ Վերջինը հիմնված է ճապոնական կայսրերի կառավարության տարիների հետ։ Ամեն կայսր անուն է տալիս իր ժամանակաշրջանին, կարգախոս՝ իր թագավորմանը։ Սկսած 1989 թվականից սկսվել է «Խաղաղության և հանգստության դարաշրջան», իսկ գահը պատկանում էր Ակիհիտո կայսրին։ Նախորդ դարաշրջանը ՝Լուսավորված աշխարհը, տևել է 64 տարի։ Պաշտոնական փաստաթղթերի մեծամասնությունում օգտագործվում է երկու ամսաթիվ՝ մեկը ըստ Գրիգորյան օրացույցի և մյուսը՝ ըստ Ճապոնիայում այդ պահի դարաշրջանի։

4716 թվականը՝ Չինաստանում
Չինական օրացույցը կիրառվում է Կամբոջայում, Մոնղոլիայում, Վիետնամում և այլ
Չինաստան |
ասիական երկրներում։ Ժամանակագրությունը սկսվում է այն թվականից, երբ կայսր Հուանդին սկսեց իր կառավարումը մ․թ․ա․ 2637 թվականին։ Օրացույցը ցիկլային է և հիմնված է Լուսնթագի (Յուպիտերի) աստղագիտական ցիկլերի վրա։ 60 տարվա ընթացքում Լուսնթագը պտտվում է Արեգակի շուրջը 5 անգամ, և դրանք չինական օրացույցի 5 տարրերն են։ Լուսնթագի մեկ պտույտը Արեգակի շուրջ տևում է 12 տարի, և այդ տարիները ստացել են իրենց կենդանակերպի անունները։ 2018 թվականը (Գրիգորյան) կլինի Շան տարի։
107 թվականը Հյուսիսային Կորեայում
Չուչհեի օրացույցը օգտագործվել է Հյուսիսային Կորեայում 1997 թվականի հուլիսի 8-ից Քրիստոսի ծննդյան ժամանակագրության հետ միասին։ Հետ հաշիվը՝ 1912 թվական, Կիմ Իր Սենայի՝ Հյուսիսային Կորեայի հիմնադրի և երկրի մշտատև նախագահի ծննդյան թվականն է։ Նրա ծննդյան թվականը՝ 1, այս օրացույցում չկա 0 թվականը։ Ամսաթվերը գրելիս օգտագործվում են երկու օրացույցներն էլ։ Գրիգորյան օրացույցի թվականը գրված է կլոր փակագծերում, թվականի կողքին Չուչհեի համապատասխան օրացույցը։

Թարգմանությունը՝ Ինեսա Թումասյանցի
0 մեկնաբանություն:
Post a Comment