Մոնրեալի սպիտակ բվերը
Կանադայի Մոնրեալ քաղաքում ճանապարհային տեսախցիկը ֆիքսել է սպիտակ բվի ցնցող տեսապատկերը։ Առեղծվածային այցելուն հմայել է դիտողներին՝ հավաքելով մոտ 15,000 հավանում և ֆեյսբուքյան էջի 18,000 տարածում։ Այդպիսի ուշադրության
արժանանալու պատճառը պարզապես այդ տեսահոլովակի գեղեցկությունը չէ, այլ նաև այն, որ սպիտակ բվերը միանգամայն հազվադեպ են, քանի որ նրանք սովորություն ունեն բնակվելու այնպիսի վայրերում, որտեղ մարդ չի ապրում։ Դեռ ավելին, սպիտակ բվերը համարվում են Քեբեքի պաշտոնական
խորհրդանիշը, և Կանադայում մարդիկ պաշտպանում են նրանց որսորդներից, չնայած թռչունները
պարբերաբար զոհվում են՝ բախվելով մեքենաների,
օդանավերի և հոսանքի լարերի։
Թարգմանությունը՝ Աննա Ստեփանյանի (9-րդ դասարան)
Գետանցում ճոպանով
Իտալացի լարախաղացը առաջինն է, որ Հռոմում ճոպանով անցել է Տիբրեր գետը՝ քայլելով 20 մետր բարձրությամբ 135 մետր երկարությունը: Անդրեա Լորինին Իտալիայում ռեկորդ է հաստատել որպես ամենաերկար և ամենաբարձր ճոպանի վրա լարախաղաց:
Կատարողն ասում է, որ դա դժվար էր այնպիսի արտաքին գործոնների պատճառով, ինչպիսիք են քամին, անձրևը և ջրում լուսային համակարգի արտացոլումը. դրանք այնքան մեծ ներդրում ունեին ռիսկի մեջ, որ քիչ էր մնում՝ շփոթություն
առաջանար։ Նա գլուխ է հանել՝ ընտրելով
մեկ կետ և կենտրոնանալով դրա վրա։
Լարված հանդիսատեսները թեթևացած շունչ են քաշել, երբ Լորինին, անցնելով քամու ու անձրևի միջով, հասավ մյուս ափը:
Թարգմանությունը՝ Գագիկ Դավթյանի (11-րդ դասարան)
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment