Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, December 8, 2017

Հինգ ակնհայտ նշան նրա, որ ձեր կյանքը շուտով կփոխվի

Միշտ չէ , որ ուրախանում ենք փոփոխություններից, բայց դրանք անխուսափելի են: Ու երբ մտածում ենք, որ մեր կյանքում քաոս է տիրում, նանից է, որ մեր շուրջն ամեն ինչ վերակառուցվում է, որպեսզի օգնի մեզ հասնելու մեր իրական նպատակներին և նվիրական ցանկություններին:


1. Փոփոխություններին պատրաստ լինելը
Դուք պատրա՞ստ եք փոփոխություններին: Եթե նույնիսկ մեկ վայրկյան մտածեցիք, ուրեմն համամիտ չեք այն կարծիքին, ըստ որի բոլոր փոփոխությունները լավ են։ Ուշացել եք ինքնաթիռի՞ց, բաժանվել եք ընկերոջի՞ց: Առաջին հայացքից դրանք խնդիր են, սակայն ո՞վ գիտե, միգուցե ուշացումը ձեզ փրկել է ինչ-որ փորձանքից, իսկ բաժանումն այդ մարդուց ճանապարհ է բացում նրա համար, ում տեղը զբաղված էր: Կարևորը՝ չվախենաք և հավատաք, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որ պետք է:

2. Դուք սովորել եք բաց թողնել
Դուք առաջ տարիներով հիշում էիք ընկերուհու դավաճանությո՞ւնը, տնօրենի անարդարությունը և կյանքի ուղեկցի հետ իրական մտերմության պակա՞սը, գնացել եք հոգեբանի մո՞տ, վերահսկել եք վիրավորողի սոցիալական ցանցերը, վրեժխնդրության ծրագրեր եք մշակել և զուգահեռ նկատել եք, որ կանգնած եք տեղո՞ւմ: Իհարկե, քանի որ զայրույթը սև անցքի նման կուլ է տվել ձեր ամբողջ էներգիան: Խնայեք ձեզ, բաց թողեք մարդուն կամ իրավիճակը, որը ձեզ ցավ է պատճառել: Ուղղակի ապրեք առանց նայելու դրան: Հավատացեք, երբ դուք ձեզ համար ուժեր ազատեք, անպայման կկատարվի ինչ-որ ճիշտ ու կառուցողական մի բան, որը կպահանջի ձեր էներգետիկ ռեսուրսները:

3. Դուք ազատվել եք զոհի բարդությունից
Դուք դադարե՞լ եք խղճալ ինքներդ ձեզ: Դուք այլևս չե՞ք փորձում խղճահարություն առաջացնել մյուսների մոտ ցածր աշխատավարձի և դժվար մանկության մասին պատմություններով: Ճիշտ է. աշխարհին ուղարկում էիք այն, ինչը հետո ամուր կպչում էր ձեզ որպես դիմակ: Հպարտությունը, արժանապատվությունը, ինքնավստահությունը ձեր իմիջի լավագույն շապիկն են: Չէ՞ որ բոլոր ուսմունքների պարզ ճշմարտությունը հավասարակշռության մասին հնչում է այսպես. դու ստանում ես այն, ինչ ուղարկում ես աշխարհ:

4. Դուք սկսել եք վստահել աշխարհին
Վստահությունը միամտություն ու հիմարությո՞ւն է: Բոլորովին էլ՝ ոչ: Միայն այն մարդը, ով բաց է, հանգիստ ու չի սպասում կեղտոտ հնարքի, կարող է իսկապես վայելել կյանքը: Եթե անընդհատ սպասում եք, որ կխաբվեք հերթական մարդուց , ապա այդպես էլ կլինի , և ապագա փեսացուն ձեզ հետ շփվելիս հաճույք չի զգա, քանի որ դուք տիեզերք եք ուղարկում տեղեկատվություն, որ վախենում եք: Փորձեք դադարել բացասականին սպասելուց, ու կյանքը անմիջապես կխաղա այլ գույներով:

5. Դուք հաղթել եք վախերը

Վախը իռացիոնալ զգացում է: Դրա դրսևորումներից են ֆոբիաները` հիվանդագին վիճակներ, որոնք կապ չունեն իրական իրավիճակների հետ: Վախենում եք ինքնաթիռով թռչելո՞ւց, չնայած գիտեք, որ ինքնաթիռի վթարի հետևանքով մեռնելու հավանականությունն աննշան է: Խուճապի եք մատնվում հանրային ելույթների մասին մտքի՞ց անգամ: Միշտ վախենում եք, որ աշխատանքից կազատե՞ն ձեզ: Բայց չէ՞ որ իրականում այդպիսի վախերից մեծ մասի համար հիմք չկա: Փորձեք վատագույնը պատկերացնել. ի՞նչ կլինի ամենավատի դեպքում: Իրո՞ք դա այդքան ահավոր է: Իսկ այժմ փորձեք գիտակցել, որ անհանգստության պատճառներն այնքան էլ շատ չեն, իսկ կյանքի որակը փչացնելը մշտական անհանգստություններով ամենաանիմաստ բանն է:

Թարգմանությունը՝ Սաբինա Դավթյանի


0 մեկնաբանություն:

Post a Comment