Ճապոնիայի
Օսակա քաղաքում գրասենյակային մի աշխատող՝ Սեիկու Յամաոկան, հայտնի է դարձել մատնանկարչությամբ․ չնայած նա դա անում է ոչ ավանդական ձևով։
Նա ունի
արվեստագետի որակավորում, բայց չի կարծում, որ դրանով կարող է արժանապատիվ ապրել։ Յոթ տարվա դադարից հետո նա վերադարձել է նկարչությանը, բայց շատ զբաղված էր, որ ժամանակ ծախսեր իր արվեստի վրա։ Հետո նա հայտնաբերեց iPad-ը։
Այն հավելվածը, որն օգտագործում է Յամաոկան, արժեր 5 ֆունտից էլ քիչ։ Համ էլ նա դա օգտագործում է ամեն ինչ նկարելու համար՝ դասական գլուխգործոցներից մինչև իր սեփական ինքնատիպ դիմանկարները կամ ստեղծագործությունները։
Նրա թվային նկարչության հմտություններն ավելի հայտնի են YouTube-ում։ Նրա՝ iPad-ով արված տեսահոլովակներն ամեն անգամ դիտվում են շուրջ 100,000 օգտատերերի կողմից։
Թարգմանությունը՝ Գայանե Կարապետյանի
Սպիտակ ընձայռուծի հատուկ հոլովակը
Հյուսիսարևմտյան Չինաստանում վայրի բնության մեջ
մարդիկ հազվադեպ են տեսնում սպիտակ ընձառյուծների, սակայն վայրի բնության լուսանկարիչներից մեկը գտել է, թե իչպես նկարի նրանց: Ձյան մեջ հետևելով նրանց հետքերին և արտազատումներին՝ նա հայտնաբերել է, որ ընձառյուծները գտնվում են այդ տարածքում, և ինֆրակարմիր ֆոտոխցիկ է թաքցնրել 4 600մ բարձրության վրա՝ Բուրհան Բուդիի լեռների ժայռերի մեջ:
Տեսախցիկը ֆիկսել է վտանգված կենդանիների նկարները: Չինաստանում սպիտակ ընձառյուծները գտնվում են պետության մակարդակով պաշտպանության տակ, ինչն էլ շատ հազվագյուտ է դարձնում նրանց նկարները:
Թարգմանությունը՝ Գագիկ Դավթյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment