Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, December 1, 2017

Բարություն



Մենք կայուն չենք. երբեմն նյարդային ու նյարդայնացնող ենք լինում, երբեմն՝ խիստ ու ներամփոփ, իսկ երբեմն էլ շատ բարի, մարդկային ու պատրաստակամ: Այս պատմությունները ներկայացնում են հենց այն դեպքերը, երբ մարդիկ ցուցաբերում են իրենց լավագույն հատկանիշները, երբ հասարակ մարդը իր բարությամբ անսովոր քայլ է անում…


1. Կորած փողերը 
Տուն եմ գնում: Շքամուտքում հայտարարություն կա. «Թանկագի՛ն հարևաններ, այսօր՝ մոտ ժամը 8:30, մուտքի դռան մոտ կորել է 150 ռուբլի: Եթե գտնեք, խնդրում եմ, տարեք 76 բնակարան՝ Ելենա Սեմյոնովնային: Թոշակը շատ չէ, այդ գումարը շատ է պետք»:
Հենց սա կարդացի, դրամապանակիցս 150 ռուբլի հանեցի, բարձրացա անհրաժեշտ հարկն ու 76 բնակարանի զանգը տվեցի: Դուռը մի հաճելի տատիկ բացեց՝ հագին գոգնոց: Հենց ես նրան մեկնեցի գումարը, տատիկը սկսեց լաց լինել ու գրկեց ինձ: Հենց զգացմունքները մի քիչ նահանջեցին, Ելենա Սեմյոնովան պատմեց, որ ես այսօր արդեն յոթերորդն եմ, ով «գտել» է իր գումարը: Շնորհակալ եմ, մարդի՛կ, որ այսքան կարեկցող եք: Ես ձեզ սիրում եմ:

2. Փափուկ խաղալիքները
Մի անգամ ես ու ընկերուհիս փափուկ խաղալիքներ էին շահել առևտրի կենտրոնում: Երբ արդեն ուզում էինք գնալ, մեզ հանդիպեց մի հայրիկ՝ մտվոր հետամնաց որդու հետ։ Մենք խղճացինք տղային ու որոշեցինք շահած խախալիքները նրան նվիրել: Տղան վերցրեց ու ասաց. «Շնորհակալություն»: Ու այդ պահին հայրը քիչ էր մնում լաց լիներ: Պարզվում է, այդ բառը առաջինն է, որ տղան վերջին մի քանի ամսում ասել է:

3. ՄանուշակըԱյդ օրը փողացում տատիկ տեսա, ով փորձում էր իր սենյակային ծաղիկը վաճառել. մանուշակ էր: Այքան խղճացի նրան, որ գնեցի խեղճի ծաղիկն ու դրա համար վճարեցի ավելի քան նա էր ասում: Տատիկը աչքերը լցրեց ու ասաց.
-Շնորհակալ եմ տղաս, կգնամ խանութից ծերուկիս համար երշիկ կգնեմ:
Մանուշակը բերեցի տուն ու հաջորդ օրը՝ առավոտյան, այն ծաղկեց:

4. Սուրճը
Ես արդեն վաղուց աշխատում եմ արագ սննդի կետում: Երեկ մի տղամարդ պատվիրեց ու կամաց ձայնով ասաց.
- Հերթում՝ ինձնից հետո, մի աղջիկ է կանգնած: Ես նրան չեմ ճանաչում, բայց կուզեի հաճելի բան անել: Ես հիմա նրա սուրճի համար ձեզ կվճարեմ: Ու նրան իմ կողմից լավ օր մաղթեք:
Սկզբում այդ աղջիկը շատ զարմացած էր, բայց հետո նա իր հետևում կանգնածի սուրճի համար վճարեց: Ամենազարմանալին այն է, որ սա կատարվեց 6 անգամ: Մի խոսքով, հրաշալի օր էր:


Թարգմանությունը՝ Դիանա Տատինցյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment