- Անհնար է մի կրոնի դրախտի հույսն ունենալ առանց մյուս բոլորի դժոխքներն ընկնելու վտանգի։ Ժուլյեն Ֆալկենարե
- Ես չեմ պատկանում նրանց դասին, ովքեր, ընտրելով խաչը, չեն տեսնում դրա վրա մարդուն։ Ստանիսլավ Լեց
- Կրոնը մեզ ավելի լավը չի դարձնում, բայց խոչընդոտում է ավելի վատը դառնալուն։ Անրի Բոդրիրալլար
- Մարդը կրոնական կենդանի է, միակ կենդանին, որ սիրում է մերձավորին, ինչպես ինքն իրեն ու կկրծի նրա կոկորդը, եթե նրա հետ աստվածաբանական տարաձայնություններ ունենա։ Մարկ Տվեն
- Աստված կրոն չունի։ Մահաթմա Գանդի
- Որքան սահմանափակ է մարդու աշխարհայացքը, որքան քիչ է նա ծանոթ պամությանը, բնությանն ու փիլիսոփայությանը, այնքան անկեղծ է նրա կապվածությունը կրոնին։ Լյուդվիգ Ֆեյերբախ
- Աշխարհում չկա այնպիսի մի անկյուն, որտեղ կրոնական տեսակետների բազմազանությունը հողը ոռոգած չլինի արյունով։ Դենի Դիդրո
- Կրոնը հավատի տարածված փոխնակն է։ Օսկար Ուայլդ
- Կրոնները նման են լուսատտիկի․ լույս տալու համար մթություն է պետք։ Արթուր Շոպենհաուեր
- Զարմանալի է, թե ինչ պատրաստակամորեն են մարդիկ կռվում հանուն կրոնի ու որքան ոչ պատրաստակամ են դրա կաննոներով ապրելու համար։ Գեորգ Լիխտենբերգ
- Ցանկացած հավատի էությունը կյանքին այնպիսի իմաստ հաղորդելն է, որը մահը չի վերացնում։ Լև Տոլստոյ
- Մենք բավարար չափով կրոնական ենք, որ միմյանց ատենք, բայց ոչ բավարար կրոնական ենք միմյանց սիրելու համար։ Ջոնաթան Սվիֆթ
Թարգմանությունը՝ Դիանա Տատինցյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment