Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, January 2, 2016

Ֆանատիզմ և առողջ կրոնասիրություն, ո՞րն է սահմանը

(հատվածներ  հոգեբան-կոնսուլտանտ Նատալյա Ինինայի՝ ֆանատիզմի վերաբերյալ վերլուծական հոդվածից)

Կրոնական ֆանատիզմ և իրական հավատ
Սկսենք ֆանատիզմից: Հիշեցնեմ, որ մեր նախնիները ֆանատիկ են անվանել հեթանոսական քրմերին, ովքեր տրանսի մեջ էին մտնում՝ ապագան գուշակելու համար: Այդ ժամանակ մարդիկ կարծում էին, թե այդ անձանց միջոցով աստվածներն են խոսում իրենց հետ: XVII դարի կաթոլիկ եպիսկոպոս Ժակ Բոսյուեն, հիմք ընդունելով անմիջական կապը հոգեկան աշխարհի հետ, բողոքականներին, ովքեր նախընտրում էին անմիջական՝ առանց միջնորդների շփումը Աստծո հետ, անվանել է ֆանատիկներ: XVIII դարի վերջում լույս տեսած «Ֆրանսիական բառարանում» Վոլտերը սկզբունքորեն նոր սահմանում է տալիս «ֆանատիզմ» հասկացողությանը. «Նրան, ում հատուկ են էքստազները և տեսիլքները, ով իր երազները ընդունում է որպես իրականություն և իր երևակայության պտուղները՝ որպես մարգարեություն, կարելի է անվանել էնտուզիաստ, իսկ նրան, ով սպանելով է պաշտպանում իր խելագար մտքերը՝ ֆանատիկ»:

Կրոնական խորհրդանիշները արվեստում




Հատված փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կսենյա Կոլկունովայի «Религиозные символы в пространстве светского искусства» հոդվածից

Ժամանակակից արվեստում՝ կինո, նկարչություն, թատրոն, կրոնական պաշտամունքի առարկայի օրինակ, միաժամանակ կրոնական հաճախ հանդիպող խորհրդանշան է խաչը: Այս խորհրդանիշն այնքան կարևոր դեր ունի քրիստոնեական ժառանգության մեջ, որ դարձել է մի տեսակ ընդհանուր մշակութային ծածկագիր և լեզու (օրինակ՝ «իր խաչը տանել» արտահայտությունը եվրոպական տարբեր լեզուներում ունի համարժեքը): Խաչելության՝ ոչ եկեղեցական նկարչության մեջ պատկերելու ռուսական քննարկումների պատմությունը արդեն մեկ դարից ավելի է ձգվում։