Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, February 11, 2015

Հայտնի մարդկանց ասույթները


***
«Եղիր այն, ինչ կաս և ասա այն, ինչ զգում  եսքանզի նրանքովքեր դեմ են, կարևոր չեն, և ովքեր կարևոր են, դեմ չեն»։
Բերնարդ Մ. Բարուխ


***
«Դու պետք է պարես, կարծես ոչ ոք քեզ չի նայում,
Սիրես այնպես, կարծես երբեք ցավ չես զգացել
Երգես, կարծես ոչ ոք քեզ չի լսում,
Եվ ապրես՝ կարծելովթե երկիրը դրախտ է
Ուիլյամ Վ. Փարքեյ

***
«Դուք հասկանում եք, որ սիրահարվել եք, այն ժամանակ, երբ չեք կարողանում քնել, որովհետև իրականությունը վերջապես ավելի լավ է, քան ձեր երազները»։
Բժիշկ Սյուս

***
«Ինչքա՜ն շատ գրքեր, ինչքա՜ն քիչ ժամանակ
Ֆրենկ Զապպա

***
«Ապրում են մեկ անգամ, սակայն եթե ճիշտ են ապրում, մեկն էլ հերիք է»։
Մեյ Ուեստ

***
«Կատարիր քո մեջ այն փոփոխությունը, ինչն ակնկալում ես աշխարհից»։
―  Մահաթմա Գենդի

****
«Ընկերությունը ծնվում է այն պահին, երբ մեկը մյուսին ասում է. «Լու՞րջ. Դո՞ւ էլ: Ես կարծում էի, թե ինձնից բացի ոչ ոք …»
Ք. Ս. Լեվիս, «Չորս սերեր»

***
«Ընկերը նա է, ով գիտի քո մասին ամեն ինչ և շարունակում է սիրել քեզ»։
Ալբերտ Հաբըրդ

***
«Եթե դուք ճշմարտությունն եք ասում, ապա անհրաժեշտություն չունեք մտապահելու այն»:
Մարկ Տվեն

***
«Ապրիր՝ մտածելով, թե վաղը մեռնելու ես: Սովորիր՝ մտածելով, թե ապրելու ես ընդմիշտ»։
Մահաթմա Գանդի

***
«Ես այնքան խելացի եմ, որ երբեմն չեմ հասկանում իմ ասած ամենապարզ բառերը»։
Օսկար Վիլդ, «Երջանիկ արքայազնը և ուրիշ պատմություններ»

***
«Կյանքն առանց երաժշտության սխալմունք կլիներ»։
Ֆրիդրիխ Նիցշե
***
«Եթե դու մտադիր ես երկերեսանի լինել, ապա դրանցից մեկը գեղեցիկ դարձրու»։
Մերլին Մոնրո
***
«Ավելի լավ է՝ լինես ատելի նրա համար, ինչ կաս, քան սիրելի լինես նրա համար, ինչ դու չես»։
Անդրե Գայդ, «Աշնան տերևներ»

***
«Մենք ընդունում ենք սերը՝ կարծելով, որ արժանի ենք»։
Ստեփան Չիբոսկի, « Մենակ լինելու առավելությունները»

***
«Ես չեմ սխալվել: Պարզապես ես գտել եմ 10,000 ճանապարհ, որոնք չեն գործում»։
Թոմաս Ա. Էդիսոն

***
«Ես բավականին լավ նկարիչ եմ, որպիսի ազատ նկարեմ իմ երևակայությամբ: Երևակայությունը ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքը սահմանափակ է: Երևակայությունը շրջապատում է աշխարհը»։
Ալբերտ Էյնշտեյն
***
 «Քսան տարի անց ավելի շատ հիասթափություն կապրես այն բաների համար,ինչ չես արել, քան այն բաների, ինչ արել ես: Այնպես որ, ե՛տ նետիր նավի կապանքները: Դո՛ւրս լողա ապահով նավահանգստից: Թող որ առագաստներդ որսան բարեբեր քամիները: Ուսումնասիրիր: Երազիր: Բացահայտիր»։


Հ. Ջեքսոն Բրաուն Ջր.,  Հ.գ. Ես սիրում եմ քեզ։

Թարգմանությունը՝ Սոնա Սահակյանի
Աղբյուրը՝ www.goodreads.com

0 մեկնաբանություն:

Post a Comment