Ավելի քան 600 մարդ օգնեց հաղթահարելու նախկին ռեկորդը՝ Տոկիոյի հյուսիս-արևմուտքում գտնվող Իիյամայում` պատրաստելով 1585 ձնեմարդ,-հաղորդում
է
Kyodo լրատվականը:
«Հաշվառվելու համար ձնեմարդերի բարձրությունը պետք է լիներ ավելի քան 3 ոտնաչափ (91 սմ) և ունենային դեմք ու ձեռքերը»,-գրում է գործակալությունը:
Ոչ մի գործիք չի օգտագործվել, բացի ավանդական ձեռնոցները հագին ձեռքերից: «Շատ դժվար էր, որովհետև ձյունը փշրվում էր, բայց, ամեն դեպքում, ես հիանալի ժամանակ անցկացրի»,-ասում էր ութամյա Իչիկա Օգուչին, ով մասնակցում էր իր ընտանիքի հետ միասին:
Գինեսի համաշխարհային ռեկորդի հանձնաժողովը հաստատեց, որ Իիյամայի փառատոնը անցավ նախկին ռեկորդին՝ 1279 ձնեմարդուն, որոնք ԱՄՆ-ում 2011 թվականին պատրաստել էին 350 հոգի:
Այս ամսվա սկզբին կանադական Օտտավա քաղաքում հազարավոր մարդիկ ցանկանում էին գերազանցել նախկին ռեկորդը՝ 60 րոպեում պատրաստելով 1299 ձնեմարդ, բայց այն պաշտոնապես չհաստատվեց և այժմ տիտղոսը պատկանում է Իիյամային:
Քաղաքը գտնվում է Լեռնային Պրեֆեկտուրայի հյուսիսում, ուր ամեն տարի առատ ձյուն է տեղում: Նոր ռեկորդը գրանցվել է ամենամյա ձյան փառատոնի ընթացքում, որը նաև առանձնանում է հսկա ձյունե քանդակներով:
Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.bbc.com
0 մեկնաբանություն:
Post a Comment