Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, September 25, 2017

Ինչու է կարևոր օտար լեզու սովորելը

Մեր օրերում շատ կարևոր է սովորել մեկ կամ ավելի օտար լեզու, քանզի այսօր միայն անգլերենը այլևս տարբերություն չի ստեղծում, և մի շարք բարձրակարգ դպրոցներում, ուսումնական կենտրոններում պահանջվում է իմանալ մի քանի օտար լեզու։
Օտար լեզուների կարևորությունը քննարկման կարիք չունի։ Դրանք հնարավորություն են տալիս բացահայտելու նոր մշակույթներ և բացում են դեպի այլ երկրներ տանող դռները։ Լեզուները թույլ են տալիս նաև ավելի լավ ըմբռնելու մեր սեփական մշակութային ինքնությունը և գիտակցել ազգերի միջև եղած տարբերությունները։ Նրանք նպաստում են միջազգային փոխհարաբերություններին։ Դրանք նաև նպաստում են որոշակի աշխատանքային դիրքի հասնելուն։ Ի վերջո, մեկ կամ ավելի լեզուների իմացումը բավարարվածություն է և անձի հարստացման աղբյուր։


Բազմալեզվությունն այսօր մարտահրավերներից մեկն է, որ Ֆրանսիան և Եվրոպական միությունը սկսել են իրագործել։ Սա նաև գլոբալ խնդիր է, որի համար ՅՈՒՆԵՍԿՕ-֊ի 146 անդամ երկիր պարտավորվում են  պահպանել և խթանել մշակութային բազմազանության արտահայտումը։
7 պատճառ, որի համար արժե օտար լեզու սովորել
1.Ճամփորդելու և տեղի բնակիչներին հանդիպելու համարԻրական ճամփորդությունն այն է, երբ ինքդ քեզ համար բացահայտում ես տվյալ երկրի մշակույթը և բնակիչներին։ Հակառակ դեպքում կարող ես նստել բազմոցին և տեսանյութ կամ նկարներ դիտել, ավելի քիչ ածխաթթու գազ կարտադրվի։
2. Աշխատանքի համար
Այսօր անգլերենը պարտադիր է շատ աշխատանքներում, և հաճախ ավելի բարձր վարձատրվում են մի քանի լեզու իմացող աշխատողները։
3. Ընկեր, ընկերուհի գտնելու համար
Գլոբալացման և ներգաղթի հետ կապված ավելի հաճախակի են դարձել խառնամուսնություննեը։ Սա ևս կարևոր պատճար է օտար լեզու սովորելու համար։

4. Ուղեղը մարզելու համար
Պետք է աշխատեցնել նեյրոնները՝ խուսափելու համար ուղեղի վաղ ծերացումից։ Մասնագետները վստահեցնում են, որ մի քանի լեզու իմացողներն ունեն ավելի ճկուն և բազմակողմանի ճանաչողականություն, գլոբալ մտածելակերպ, քան մեկ լեզու իմացողները։

5. Լեզվի գեղեցկությունը բացահայտելու համար
Որոշ լեզուներ երգեցիկ են, և հաճելի է լսել, օրինակ՝ֆրանսերենը, իսպաներենը և այլն, որոշներն էլ շատ գրավիչ գրելաձև ունեն, ինչպես ճապոնորենը, մանդարիններենը․․․
6. Հետաքրքրության համար
Հետաքրքրությունը և ցանկությունը այլ մշակույթներ հասկանալու։ Դա կարող է բերել ավելի մեծ հանդուրժողականության և անհատի ինքնության հարստացման։

7. Լեզվաբանությանը կապվածությամբ
Որոշ մարդիկ հետաքրքրվում են մեկ այլ լեզվի լեզվաբանական բնագավառներով և որոշում են այն սովորել լեզվաբանության հանդեպ հետաքրքրությունից ելնելով։

Աղբյուրը
Թարգմանությունը՝ Արման Մարտիրոսյանի և Աննա Հարությունյանի
Խորհրդատու՝ Աննա Մարության

0 մեկնաբանություն:

Post a Comment