Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, September 23, 2017

Նեյրոկենսաբանների 8 խորհուրդներ, թե ինչպես մեկընդմիշտ երջանիկ լինես

Գոյություն ունեն հազարավոր խորհուրդներ և հոգեբանական մեթոդիկաներ, որպեսզի մարդ իրեն երջանիկ զգա և ուրախանա ամեն նոր օրվա համար: Իսկ ի՞նչ է հանձնարարում մեզ մեր սեփական ուղեղը:
Adme.ru-ն հավաքել է այն նեյրոկենսաբանների մշակումները, ովքեր հստակ գիտեն՝ ինչու և երբ է ուղեղը պարգևում մեզ լիարժեք բավարարվածության զգացում:




1.      Սովորել «շնորհակալություն» ասել
Ինչ է կատարվում. երբ մենք շնորհակալ ենք որևիցե մեկին կամ նույնիսկ ճակատագրին ինչ-որ բանի համար, ապա կենտրոնանում ենք կյանքի դրական կողմերի վրա: Հաճելիի մասին հիշողությունները գործարկում են գլխուղեղի առաջնային կեղևում սերոտոնինի արտադրումը: Այսպիսի մեթոդը հաճախակի օգտագործվում է ընկճախտի բուժման ընթացքում:

2.      Խնդիրները լուծել հենց որ դրանք ծագում են
Ինչ է կատարվում. ուղեղը 24 ժամ շարունակ փնտրում է մեզ անհանգստացնող յուրաքանչյուր խնդրի լուծումը: Դա շատ էներգիա է տանում, այդ պատճառով մենք տագնապում և նյարդայնանում ենք, երբ ուղեղը հոգնել է, բայց արդյունք չկա: Սակայն յուրաքանչյուր որոշման ընդունումը նա խրախուսում է նեյրոմեդիտորների չափաբաժնով, որոնք հանգստացնում են լիմբիկ համակարգը և օգնում մեզ կրկին աշխարհը տեսնել լավագույն կողմերով: Այդ պատճառով խնդիրները իրոք ավելի լավ է լուծել մեկը մյուսի հետևից:

3.      Ելք տալ կուտակված ամբողջ վատին
Ինչ է կատարվում. երբ մենք պարզապես տեսնում ենք ինչ-որ տհաճ բան, գործում է ուղեղի մի բաժին, իսկ երբ խոսում ենք նրա մասին, ինչ մեզ դուր չի գալիս՝ բոլորովին ուրիշ բաժին: Երկրորդ դեպքում տհաճ զգացումները ավելի քիչ ազդեցություն են ունենում մարդու վրա: Այդ պատճառով օգտակար է ելք տալը այն ամենին, ինչ կուտակվել է. ուղեղը գործի կդնի սերոտոնինի արտադրումը և նույնիսկ դրական կողմեր կգտնի ցանկացած անախորժության մեջ:
4.      Հպումներ և գրկախառնություններ
Ինչ է կատարվում. մարդու համար կարևոր է հասարակական փոխներգործությունը։ Հասարակական սատարումը, մասնավորապես հպումներն ու գրկախառնություններն օգնում են մարդկանց ավելի արագ ապաքինվելու հիվանդությունից: Եթե կյանքից վերացվի շոշափողական շփումը, ուղեղը դա կընկալի այնպես, ինչպես ֆիզիկական ցավը. դրա համար պատասխանատու են նույն գոտիները: Եվ արդյունքում սկսվում են պրոցեսներ, որոնք ազդում են տրամադրության վրա և նպաստում են դեպրեսիայի զարգացմանը:

5.      Սովորել, սովորել և կրկին սովորել
Ինչ է կատարվում. ուղեղի համար նոր ինֆորմացիան նշանակում է շրջապատող միջավայրի անընդհատ փոփոխություն: Այդ պատճառով նա աշխատում է հարմարվել, զարգանում է և պարգևատրում է իրեն դոֆամինով՝ ուրախության հորմոնով, նոր ինֆորմացիան ստանալու և մշակելու համար: Եթե ուզում եք երջանիկ լինել, մի վախեցեք նոր բան փորձելուց, իրավիճակը փոխելուց և սովորելուց այն, ինչը դեռ չգիտեք:

6.      Սպորտով զբաղվել
Ինչ է կատարվում. ֆիզիկական բեռնվածությունը սթրես է մարմնի համար: Սթրեսային բեռնվածության ավարտից անմիջապես հետո էնդորֆինների արտանետում է կատարվում: Նրանք արտադրվում են ուղեղի հիպոֆիզի կողմից որպես պարգևատրում և նման են օպիատների (օրինակ՝ մորֆին), որոնք թուլացնում են ցավը և բարձրացնում տրամադրությունը: Կարիք չկա մարաթոններ վազելու. անգամ սովորական զբոսանքը ի զորու է հրաշքներ գործելու: Իզուր չէ, որ բազմաթիվ գրողներ և կոմպոզիտորներ համարում են այն ստեղծական պրոցեսի պարտադիր պայման:

7.       Խորը քնել
Ինչ է կատարվում. քանի դեռ մենք քնում ենք մթության մեջ, արտանետվում է մելատոնին հորմոնը: Նա դանդաղեցնում է օրգանիզմի բոլոր պրոեսները, օգնում է վերականգնվել ու բարձրացնում է սերատոնինի պարունակությունը հիփոթալամուսում: Եթե ուղեղը արձանագրում է լուսավորության փոփոխություն, գործի է դրվում սթրեսի հորմոնի արտադրությունը, որպեսզի արագ արթնացվի մարմինը: Ուստի, կարևոր է քնել օրվա մեջ 6-8 ժամ բացառապես մութ սենյակում:

8.      Միշտ սպասել որևիցե հաճելի բանի

Ինչ է կատարվում. հաճելիին, օրինակ՝ ուտելիքին, սեքսին, սպասելու գործընթացը, նման է նախնական թքարտադրության ռեֆլեքսին, որը բացահայտել է Պավլովը: Երբ ակնկալվում է հաճելի իրադարձություն, մեր ուղեղը զգում է հատուկ հաճույք: Այդ պատճառով մենք այդքան սիրում ենք ինչ-որ հատուկ պահից առաջ հաշվել ժամերն ու րոպեները, օրինակ՝ ծննդյան, հարսանիքի օրը, ընկերոջ հետ հանդիպելը կամ աշխատանքային օրվա ավարտը: 

Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment