Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, April 12, 2020

10 ասույթ երջանկության մասին

«Երջանկությունն այն է, երբ քո միտքը, խոսքն ու արաքները ներդաշնակ են»։ Մահաթմա Գնադի

«Կա միայն մեկ երջանկություն այս կյանքում․ սիրիր և եղիր սիրված»։ Ջորջ Սենդ

«Հիմա երջանիկ եղիր։ Այս պահը քո կյանքն է»։ Օմար Խայամ

«Երջանկությունը կայանում է ձեռքբերումների, ուրախության և ստեղծագործական ջանքերի շնորհիվ»։ Ֆրանկլին Ռուզվելտ

Երջանկություն. կյանքի տևողությամբ ձգվող հետազոտություն

Ի՞նչն է մեզ երջանիկ դարձնում: Փո՞ղը, աշխատա՞նքը, հայտնի լինե՞լը: Հրապարակում ենք հոգեբույժ Ռոբերտ Վալդինգերի հայտնի ելույթը TED- ում (technology, entertainment, design), որտեղ նա խոսում է մարդկանց և նրանց՝ կյանքից բավարարվածության շուրջ  75 տարի ձգված յուրահատուկ ուսումնասիրության արդյունքներից,  ինչը ցույց է տվել, որ մեզ և մեր բարեկեցության համար կարևոր նշանակություն ունեն ոչ թե նվաճումներն ու ձեռքբերումները, այլ մարդկանց հետ կապը, փոխըմբռնումը և հարաբերությունների որակը:
Tuesday, February 26, 2019

Երջանկությունը չի գալիս դրսից


Մտերիմները (ամուսին, կին, երեխա, հայր, մայր, մտերիմ ընկեր և այլն) մեր կյանքում նրա համար չեն, որ մեզ երջանիկ դարձնեն և բավարարեն մեր ակնկալիքները։
Եթե դուք այլ կեպ եք մտածում՝ որ ինչ-որ մեկը պետք է ձեզ սիրի, հոգ տանի ձեր մասին, լինի հավատարիմ, ուշադիր, հասկացող, ապա տառապանքները անխուսափելի են։
Ենթադրենք, որ դուք մի քանի անգամ հայտնվում եք նույն իրավիճակում մտերիմը, որին այդքան վստահում էիք, հանկարծ հարվածում է (կրկին) ամենացավոտ տեղին։ Իսկ նա իրականում օգնում է հասկանալ՝ երջանկությունը չի գալիս դրսից։ Այն ինչ-որ մեկի հոգատարության, ըմբռնման կամ հավատարմության մեջ չէ։
Saturday, September 23, 2017

Նեյրոկենսաբանների 8 խորհուրդներ, թե ինչպես մեկընդմիշտ երջանիկ լինես

Գոյություն ունեն հազարավոր խորհուրդներ և հոգեբանական մեթոդիկաներ, որպեսզի մարդ իրեն երջանիկ զգա և ուրախանա ամեն նոր օրվա համար: Իսկ ի՞նչ է հանձնարարում մեզ մեր սեփական ուղեղը:
Adme.ru-ն հավաքել է այն նեյրոկենսաբանների մշակումները, ովքեր հստակ գիտեն՝ ինչու և երբ է ուղեղը պարգևում մեզ լիարժեք բավարարվածության զգացում:
Friday, March 18, 2016

Գուցե այսօր հենց այդ օրն է

Մի օր պատահաբար հանդիպեցի իմ ծանոթին։ Վերջին անգամ մենք հանդիպել էինք հինգ տարի առաջ։ Շատ անսպասելի հանդիպեցի նրան։  Շատ պատահաբար։ Եվ սա այն ծանոթն էր, ում հետ համալսարանում, վերջին նստարանին նստած, ծիծաղում ու խաչբառ էինք լուծում։ Դե, ես շատ ուրախ էի նրան տեսնելուս։ Շատ։