Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, April 21, 2020

Շա՞տ եք շեղվում. ի՞նչ է ասում երազկոտությունը ձեր ինտելեկտի մասին

Մեզանից ո՞վ չի սիրում սավառնել երկնքում, բաց թողնել ուղեղը և հանձնվել երազանքներին։ Բայց արդյո՞ք հեշտ է վերադառնալ այդ իրավիճակից և անցնել երազանքներից դեպի իրական խնդիրների լուծում։ Ֆիլլիպ Պերրին, հիմնվելով Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտության արդյունքների վրա, պատմում է, թե ինչու երազկոտների ուղեղը ավելի արդյունավետ է աշխատում, քան թե նրանց, ում խորթ է երազկոտությունը, և որն է դրա բացասական կողմը։

Ինչու են բարության համար վճարում կրկնակի և եռակի. Աննա Կիրյանովա

Աննա Կիրյանովան ռուս հոգեբան, գրող և հեռուստահաղորդավար է։ 

Ցանկանու՞մ եք ինչ-որ մեկին ինչ-որ բան տալ և բարություն անել: Լավ մտադրություն է: Ես նույնպես հաճախ եմ դա անում, չնայած՝ ես կանխատեսում եմ ռիսկերը, որոնք կարող են առաջանալ: Երբեմն բարության համար պետք է վճարել, ժամանակ առ ժամանակ՝ կրկնակի: Եվ նույնիսկ եռակի: Ոմանք ընդհանրապես ողջ կյանքում վճարում են բարության համար: Ոչ թե նրա համար, որ նրանց արաել են, այլ նրա համար, որ ինչ-որ մեկին տվել են կամ պարգևել են ամենայն բարի նպատակներով: Եվ սկզբում նրանց ջերմորեն շնորհակալություն են հայտնել, նույնիսկ ի սրտե: Իսկ հետո՝ ստիպված ես վճարել:
Sunday, April 12, 2020

10 ասույթ երջանկության մասին

«Երջանկությունն այն է, երբ քո միտքը, խոսքն ու արաքները ներդաշնակ են»։ Մահաթմա Գնադի

«Կա միայն մեկ երջանկություն այս կյանքում․ սիրիր և եղիր սիրված»։ Ջորջ Սենդ

«Հիմա երջանիկ եղիր։ Այս պահը քո կյանքն է»։ Օմար Խայամ

«Երջանկությունը կայանում է ձեռքբերումների, ուրախության և ստեղծագործական ջանքերի շնորհիվ»։ Ֆրանկլին Ռուզվելտ

Երջանկություն. կյանքի տևողությամբ ձգվող հետազոտություն

Ի՞նչն է մեզ երջանիկ դարձնում: Փո՞ղը, աշխատա՞նքը, հայտնի լինե՞լը: Հրապարակում ենք հոգեբույժ Ռոբերտ Վալդինգերի հայտնի ելույթը TED- ում (technology, entertainment, design), որտեղ նա խոսում է մարդկանց և նրանց՝ կյանքից բավարարվածության շուրջ  75 տարի ձգված յուրահատուկ ուսումնասիրության արդյունքներից,  ինչը ցույց է տվել, որ մեզ և մեր բարեկեցության համար կարևոր նշանակություն ունեն ոչ թե նվաճումներն ու ձեռքբերումները, այլ մարդկանց հետ կապը, փոխըմբռնումը և հարաբերությունների որակը: