Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, April 21, 2020

Ինչու են բարության համար վճարում կրկնակի և եռակի. Աննա Կիրյանովա

Աննա Կիրյանովան ռուս հոգեբան, գրող և հեռուստահաղորդավար է։ 

Ցանկանու՞մ եք ինչ-որ մեկին ինչ-որ բան տալ և բարություն անել: Լավ մտադրություն է: Ես նույնպես հաճախ եմ դա անում, չնայած՝ ես կանխատեսում եմ ռիսկերը, որոնք կարող են առաջանալ: Երբեմն բարության համար պետք է վճարել, ժամանակ առ ժամանակ՝ կրկնակի: Եվ նույնիսկ եռակի: Ոմանք ընդհանրապես ողջ կյանքում վճարում են բարության համար: Ոչ թե նրա համար, որ նրանց արաել են, այլ նրա համար, որ ինչ-որ մեկին տվել են կամ պարգևել են ամենայն բարի նպատակներով: Եվ սկզբում նրանց ջերմորեն շնորհակալություն են հայտնել, նույնիսկ ի սրտե: Իսկ հետո՝ ստիպված ես վճարել:
Իսկ հիմա ես կպատմեմ մի պատմություն բարութան մասին, որի համար կրկնակի են վճարում: Կամ եռակի: Վերջերս այս պատմությունը տեղի ունեցավ: Մի բարի մարդ իրենց բակը մաքրողին նվիրեց պահարան և հեծանիվ: Դե վերանորոգում արեց, նոր պահարան պատվիրեց, իսկ հինը՝ բավականին լավը, տվեց բակը մաքրողին, որպեսզի նա իր տունը գեղեցիկ կահավորի: Եվ հեծանիվն էլ՝ հետը: Որ բակը մաքրողը քշի: Եվ բակ մաքրողը, իհարկե, շատ ուրախացավ: Ի սրտե շնորհակալ էր:
Հետո նա այդ բոլոր իրերը վերցրեց և համացանցում դրեց վաճառքի: Թանկ: Ունի իրավունք, չէ՞ որ նվիրել էին իրեն: Ուզում ես՝ քշիր: Ուզում ես՝ պահարանում կախիր քո կոստյումները: Այն հիմա քոնն է, չէ՞ որ նվիրել են:
Բայց խնդիրն ահա որն է: Նվիրողն այդ իրերը  դրել էր մուտքում, որպեսզի հավաքարարին հեշտ լիներ վերցնել դրանք: Չէ՞ որ ինքը նոր պահարան էր դրել և հինը տեղ չկար դնելու: Իսկ ստացողը, ինչպես գրում էին նոտարները, ոչ մի կերպ չէր կարողանում գտնել լավ գնորդի և իրերը այդպես էլ չէր վերցնում: Միայն դրանց վրա հայտարարություն էր փակցրել. «Ձեռք չտաք, դրանք իմն են»: Եվ մուտքը մի տեսակ անհարմար էր դարձել: Մի տեսակ նեղ: Քանդած մեծ պահարանը և հեծանիվը շատ էին խանգարում հարևաններին միջանցքում:
Հարևանները սկսեցին վիճել: Նրանց վրա քիչ էր մնում պահարանի դուռը ընկներ: Եվ բարի հարևանը մեղմ հարցրեց բակ մաքրողին՝ երբ է նա իրերը վերցնելու: Նա պատասխանեց, որ մտադիր չէ գինը իջեցնել և մինչև էշի զատիկն էլ կսպասի գնորդի: Իմ իրերը չե՞ն: Դուք դրանք ինձ եք տվել, չէ՞:
Մի խոսքով, հարևանը գնեց հավաքարարից պահարանն ու հեծանիվը: Վերջապես դրանք ինչ-որ մի տեղ տեղափոխեցին: Կանչի համար նույնպես հարևանը վճարեց, բա էլ ո՞վ: 
Սա լավ և սովորեցնող պատմություն է բարության մասին, որի համար ստիպված ես վճարել սեփական գրպանից: Այդպես էլ է լինում: Եվ հաճախակի: Պահարանններ ու հեծանիվներ պետք է նվիրել խելքով: Իսկ ավելի լավ է՝ միանգամից տանել դրանք տնից հեռու: Ում պետք է, նա էլ կվերցնի:
Թարգմանությունը՝ Մելինե Ժամկոչյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment