Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, April 27, 2020

Ինչ կա-չկա

Միջատների պաղպաղակ
Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում պաղպաղակի մի խանութ պատրաստում է հատուկ պաղպաղակ: Պաղպաղակը պատրաստվում է փոքր միջատներից։
Նախ ՝ մարդիկ հյութ են պատրաստում միջատներից, հետո լցնում են պաղպաղակի նորմալ բաղադրիչներ, ինչպիսիք են շաքարը և կակաոն, այդ ամենը դնում են պաղպաղակի մեքենայի մեջ: Այնուհետև նրանք վաճառում են միջատ-պաղպաղակը:
Մի մարդ ասում է, որ սա լավ է մոլորակի համար: Սովորաբար, մարդիկ մի կողմ են գցում միջատներին: Այնուամենայնիվ, նրանք միջատներին օգտագործում են սնունդ պատրաստելու համար:
Մի պրոֆեսոր ասում է, որ այս պաղպաղակը ոչ բոլորն են սիրում: Նրանց դուր չի գալիս, որ այն միջատներից է: Նրանք նախընտրում են նորմալ պաղպաղակ, որոշ մարդիկ էլ փորձում են նորը, նրանք ասում են, որ դա լավ է: Բիզնեսը նպատակ ունի աճելու: Այն ցանկանում է խանութներ ունենալ ամբողջ աշխարհում:
Աղբյուր


Ֆրանսիայում տեղի է ունեցել դանակահարում
Ֆրանսիայում, շաբաթ օրը, առևտրի կենտրոնում տղամարդը հարձակվել է մարդկանց վրա: Սպանել է երկու մարդու: Նա օգտագործել է դանակ: Վիրավորել է ևս հինգ մարդու: Ոստիկանները տղամարդուն բռնել են առևտրի կենտրոնի մոտ: Նա խոսում էր արաբերեն և աղոթում էր Աստծուն։
Ֆրանսիայի իշխանությունները չեն ասում տղամարդու անունը: Նրանք ասում են, որ տղամարդը Սուդանից է և 33 տարեկան է:
Ոստիկանությունը գնում է նրա տուն: Գտնում են որոշ փաստաթղթեր: Փաստաթղթերում ասվում է, որ Ֆրանսիայում մարդիկ չեն հավատում Աստծուն: Ոստիկաններն ասում են, որ տղամարդը հարձակումը կատարել է միայնակ, և կարծում են, որ տղամարդը չի պատկանում որևէ ահաբեկչական խմբավորումների:
աղբյուրը


Օլիմպիական մարզիկների դարաշրջան
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարեց, որ վերանայվել են Տոկիոյի խաղերի որակավորման բարձրացումը, այն բանից հետո, երբ միջոցառումը վհետաձգվեց կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Տոկիոյի խաղերն անցկացվելու են 2021-ի ամռանը, մարզիկները կկարողանան պահպանել իրենց տեղը, եթե արդեն իսկ որակավորվել են 2020 թվականի Օլիմպիական խաղերին: Ըստ ԶԼՄ-ների՝ սա վերաբերում է շուրջ 6,500 մարզիկների: ՄՕԿ-ը մարզական ֆեդերացիաներին թույլ կտա որոշում կայացնել ՝ արդյոք երկարաձգել վերին տարիքային սահմանը այն մրցակիցների համար, ովքեր չափազանց մեծ կլինեն մրցելու համար: Նույն ձևով, մարզական ֆեդերացիաները կորոշեն, թե արդյոք այն մարզիկները, ովքեր փոքր-ինչ երիտասարդ էին 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար, կարո՞ղ են հաջորդ տարի մրցել:
ՄՕԿ-ը նշել է, որ մարզիկների առողջությունը հիմնական սկզբունքն է օլիմպիական խաղերի որակավորման և մնացած միջոցառումների պլանավորման մեջ: Ֆեդերացիաները պետք է ապահովեն արդար հասանելիություն և համապատասխան նախապատրաստություն բոլոր մրցակից մարզիկներին և թիմերին:
Թարգմանությունը՝ Եվա Բերբերյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment