Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, April 11, 2020

Քոլեջի ուսանողը դիմակ է կարում խուլերի և թույլ լսողների համար


Քոլեջի վերսալցի մի շրջանավարտ որոշել է օգտագործել տանը մնալու խելագար օրերը  իրականացման համար մի նախագծի, որը միտված է օգնելու խուլ և լսողական խնդիր ունեցող համայնքին՝ պատրաստելով դիմակներ հատուկ նրանց համար։
-Ես պարզապես տեսա, որ ֆեյսբուքում բոլորը դիմակներ են պատրաստում նրանց համար, որոնք միանգամյա օգտագործման դիմակների կարիքն ունեն, և մտածեցի՝ իսկ լսողական խնդիր ունեցողնե՞րը,-բացատրում է 21 տարեկան Էշլի Լորենսը։
Լորենսը շրջանավարտ է, և դասավանդում է խուլ և լսողական խնդիր ունեցող մարդկանց Արևելյան Քենթուքիի Համալսարանում։ Կորոնավիրուսի պատճառով նա հիմա տանն է և իր դասերը տնից է անցկացնում։
-Հինքս ինձ ասացի՝  մարդկանց մի մեծ խումբ մոռացված է, չենք մտածում նրանց մասին։ Մենք հիմա խուճապի մեջ ենք, և շատ մարդիկ կան, որոնք հոգածությունից դուրս են մնում,-ասում է Լորենսը,- ահա՝ ինչու համարեցի, որ շատ կարևոր է, որ այդ մարդիկ էլ այսպիսի ժամանակներում հաղորդակցվելու հնարավորություն ունենան։
Մոր հետ ունեցած զրույցից հետո Լորենսը և մայրիկը սկսեցին գործադրել իրենց ձեռքի հմտությունները։
-Մենք սկսեցինք պատրաստել այդ դիմակները անկողնային սպիտակեղենից, որ ունեինք, և բարեբախտաբար այդ սպիտակեղենը շատ մեծ էր,-պատմում է Լորենսը,-Մի քանի ամիս առաջ էլ մենք ինչ-որ բանի համար պլաստիկի գործվածքի կարիք ունեինք։ Ու մենք հիմա ունենք պլաստիկիգործվածքի մի ամբողջ փաթեթ, այնպես որ բարեբախտաբար, մենք դեռ գործիքների, հումքի կարիք չենք ունեցել։
Լսողական խնդիր ունեցողների համայնքին նվիրված իր նպատակի համար նա գործադրում է իր բոլոր ջանքերը։
-ՄԵնք փորձում ենք տարբեր բաներ հատուկ այն մարդկանց համար, ովքեր ունեն կոխլեար իմպլանտացիաներ, կամ էլ լսողական սարքեր ականջներին։ Նրանց խնդիրն այն է, որ դիմակ հագնելը երբեմն անախորժ է լինում, քանի որ պետք է հագցնեն ականջներին,-պատմում է Լորենսը։-Պատրաստում ենք որոշ դիմակներ, որոնք կապվում են գլխի կամ էլ վզի հետևի մասով։
Լորենսը պատմում է, որ այս ծրագրի սկիզբ դնելու պատճառ էր բժշկական դիմակների՝ պլաստիկ պատուհան ունենալու անհրաժեշտությունը։
-Նրանց համար, ովքեր շրթունքները կարդալով են հաղորդակցվում․․․,-բացատրում է Լորենսը,-և նաև այն մարդկանց համար, ովքեր խուլ են և օգտագործում են ժեստերի լեզու։ Ժեստերի լեզվով հաղորդակցվելու և հասկանալու համար շատ կարևոր է տեսնել և օգտագործել դեմքի արտահայտությունները։ Դեմքի արտահայտությունները կարծես ժեստերի լեզվի քերականության մի մասը լինեն։ Երբ խուլերը չեն տեսնում դեմքը և դեմքի արտահայտությունները, նրանք սկսում են չհասկանալ խոսքի կեսից ավելին, այնպես որ նրանք ունեն դեմքը տեսնելու անհրաժեշտություն։
Երկու օրում Լորենսն արդեն տասնյակ պատվերներ է ստացել ԱՄՆ վեց նահանգներից։ Նրա դիմակներից պատվիրելու համար կարող եք կապվել Լորենսի հետ իր մեյլով՝ dhhmaskproject@gmail.com ։
-Ես փող չեմ պահանջում դիմակների համար, որովհետև ես կարծում եմ, որ եթե դու ունես դրանց կարիքը, ուրեմն դրանք քեզ շատ են պետք, և ես չեմ կարծում, որ դու պետք է վճարես։-ասում է Լորենսը,-այնպես որ, երբ ինչ-որ մեկը խնդրում է այս դիմակներից, մենք տալիս ենք նրան առանց վճար պահանջելու։ Եթե պատվիրատուն արտասահմանից է, կամ հեռու նահանգից, ապա մենք, հնարավոր է, առաքման վճար պահանջենք, բայց, բացի առաքման վճարից, դիմակները լիովին անվճար են։

Թարգմանեց Արամ Պետրոսյանը

0 մեկնաբանություն:

Post a Comment