Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, April 27, 2020

20 մոտիվացնող ասույթ

Եթե լսում եք, որ ձեր ներքին ձայնն ասում է «Դու չես կաող նկարել», ապա, բոլոր միջոցներով նկարեք, և այդ ձայնը կլռի։
Վինսենթ վան Գոգ

Մի ասա, որ չունես բավարար ժամանակ։ Դու յուրաքանչյուր օրվա մեջ ունես նույնքան ժամ, որքան ունեցել են Էլեն Կելլերը, Պաստյորը, Միքելանջելոն, Մայր Թերեզան, Լեոնարդո դա Վինչին, Թոմաս Ջեֆֆերսոնը և Ալբերտ Էյնշտեյնը։
Հ․ Ջեքսոն Բրաուն կրտսեր․


Երբ փակվում է մի դուռ, բացվում է մեկ ուրիշը․ սակայն հաճախ մենք այնքան երկար և ափսոսանքով ենք նայում փակված դռանը, որ չենք տեսնում այն մեկը, որը բացվել էր։
Ալեքսանդր Գրահամ Բելլ

Հաջողությունը առանց խանդավառության կորստի ձախողումից ձախողում քայլելու կատրողությունն է։
– Վինսթոն Չերչիլ

Մեր ամենամեծ թուլությունը հանձնվելու մեջ է։ Հաջողության հասնելու ամենաճիշտ ճանապարհը միշտ ևս մեկ անգամ փորձելն է։
Թոմաս Ա․ Էդիսոն

Եթե չգնաս ուզածիդ հետևից, ապա երբեք չես ունենա այն։ Եթե չհարցնես, պատասխանը միշտ  «ոչ» կլինի։ Եթե մի քայլ առաջ չանես, միշտ նույն տեղում կմնաս։
– Նոռա Ռոբերտս

«Լավ է արվածն» ավելի լավ է, քան «լավ է ասվածը»։
Բենջամին Ֆրանկլին

Կարևոր չէ, թե որքան դանդաղ ես գնում, այնքան ժամանակ, քանի դեռ կանգ չես առել։
Կոնֆուցիոս

Հազարավոր մոմեր կարող են վառվել մեկ մոմից, և այդ մոմի կյանքը դրանից չի կարճանա։ Ուրախությունը երբեք չի պակասի կիսվելուց։
– Բուդդա

Ամենալավ և ամենագեղեցիկ բաները աշխարհում չենք կարող տեսնել կամ անգամ շոշափել. դրանք պետք է զգանք սրտով։
– Էլեն Կելլեր

Կյանքն իսկապես շատ պարզ է, բայց մենք այն բարդացնում ենք։
– Կոնֆուցիոս

Ինչպես արդյունավետ անցկացրած օրը երջանիկ քուն է բերում, այնպես էլ արդյունավետ ապրած կյանքը՝ երժանիկ մահ։
– Լեոնարդո դա Վինչի

Բացիր աչքերդ, նայիր ներսից։ Արդյո՞ք գոհ ես այն կյանքից, որով ապրում ես։
– Բոբ Մարլի

Կյանքում ոչինչ վախենալու համար չէ, այլ հասկանալու համար։ Այժմ այն ժամանակն է, որ հասկանանք ավելին, այդպիսով կարող ենք  ավելի քիչ վախենալ։
Մարիա Կյուրի

Այն, ինչ դեռ արված չէ, միշտ անհնար է թվում։
– Նելսոն Մանդելա

Եթե քեզ դուր չի գալիս ինչ-որ բաներ, փոխի՛ր դրանք։ Դու ծառ չես։
Ջիմ Ռոն

Ամենաարդյունավետ ճանապարհը որևէ բան անելու հենց դա անելն է։
– Ամելիա Էրհարթ

Անցյալը չես կարող փոխել։ Ապագան դեռ ձեռքումդ է։
– Անհայտ

Տաղանդդ Ասծո նվերն է քեզ։ Ինչ կանես դրա հետ՝ քո նվերն է Ասծուն։
– Լեո Բուսկագլիա

Խնդիրները կանգ առնելու նշաններ չեն, դրանք ուղեկիցներ են։
Ռոբերտ Հ․ Շուլլեր

Աղբյուրները՝ 1 ,2, 3, 4 
Թարգմանությունը՝ Ռաիսա Աբդալովայի

0 մեկնաբանություն:

Post a Comment