Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, November 27, 2017

Բժիշկների դատավճռից հետո ավելի շատ ուզեցի ապրել/ Լյուդմիլա Լամոնովա

Ինձ անվասայլակով տանում էին տեղի հիվանդանոցի միջանցքով
-Ո՞ւր,- հարցրեց բուժքույրերից մեկը մյուսին:-Միգուցե ոչ թե առանձին, այլ ընդհանո՞ւր:
Ես լարվեցի:
-Այդ ինչո՞ւ ընդհանուր, եթե կա առանձին պալատի հնարավորություն:
Քույրերը վրաս այնպիսի կարեկցանքով նայեցին, որ ես անգամ զարմացա: Ես հետո իմացա, որ առանձին պալատ տանում էին մեռնողներին, որ նրանց չտեսնեն մնացած հիվանդները:
Friday, November 24, 2017

Ինչ կա-չկա



Շոկոլադե նորաձևություն 
Շոկոլադի սրահը ստեղծել է  շոկոլադից պարաստված  զգեստներ,   և մոդելները հագել են  այդ ստեղծագործությունները Փարիզում նորաձևության ցուցադրության ժամանակ, որը մի շոկոլադի ամենամյա տոնավաճառի  մի մասն է կազմում: Ասում են, որ այս տոնավաճառն  աշխարհում  ամենամեծն է: Աշխարհի չորս կողմերից շոկոլադագործներ ու հրուշակագործներ էին եկել՝ մասնակցելու տոնավաճառին։ «Ֆորեսթ Գամփ» ֆիլմում գլխավոր հերոսը ասում է.«Կյանքը նման է մեկ տուփ շոկոլադի: Երբեք չես իմանա՝ ինչ ես վերցնում»։ Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ նորաձևության ցուցադրումները ևս նման են  շոկոլադի տուփերի:
Monday, November 20, 2017

Լուիզը/ Վիլյամ Սոմերսեթ Մոեմ

Վիլյամ Սոմերսեթ Մոեմ
Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու է Լուիզն ինձ հետ շփվում: Նա ինձ չէր սիրում և հնարավորությունը բաց չէր թողնում իմ մեջքի հետևում իր նուրբ ձևերով ինչ-որ վիճելի բան ասել իմ մասին: Նա շատ նրբազգաց էր, որ իր մտքերը ուղիղ արտհայտեր, բայց մի ակնարկ, հոգոց և իր գեղեցիկ ձեռքերի թեթև շարժումներն օգտագործելով՝ իր ասելիքը պարզ էր դարձնում: Նա սառը գովասանքի տիրուհին էր: Ճիշտ է, որ մենք միմյանց ճանաչում էինք արդեն քսանհինգ տարի, բայց ինձ համար անհնար էր հավատալը, որ հին ծանոթությունները նրա համար որևէ նշանակություն ունեն: Նա ինձ համարում էր կոպիտ, դաժան, ցինիկ և գռեհիկ երիտասարդ: Ես շփոթված էի. ինչո՞ւ նա չէր դադարեցնում ինձ հետ շփումը և բաց չէր թողնում ինձ: Ոչ մի նման բան, իրականում նա ինձ հանգիստ չէր թողնում, հաճախ կանչում էր իր հետ նախաճաշելու և ճաշելու, տարին մեկ կամ երկու անգամ հրավիրում էր հանգստյան օրերը անցկացնելու իր ամառանոցային տանը: Վերջապես  ես կարծեցի, թե հայտնաբերել եմ նրա շարժառիթը:
Thursday, November 16, 2017

Աշխարհի անցուդարձից

Տարօրինակ գյուղը
Էպեկուենը, որը գտնվում է Բուենոս Այրեսի (Արգենտինա) հարավ-արևմուտքից 549 կմ հեռավորության վրա մի ժամանակ եղել է աղային լճին մոտ գտնվող մի գյուղ: Այն անսպասելի կործանվել է 1985 թվի նոյեմբերին, երբ գյուղամերձ լիճը ափերից դուրս եկավ և ջրի տակ առավ գյուղը: Տեղաբնակները և զբոսաշրջիկները ստիպված էին հեռանալ ևչընդամենը մի քանի օր անց նրանց տները և կառույցները գրեթե տաս մետր խորությամբ հայտնվել էին աղի լճի տակ։
Friday, November 10, 2017

Ցուցումներ մոլորակը փրկելու համար և մի հետաքրքիր թատրոնի մասին


Էկոլոգիական քայլեր մոլորակին օգնելու համար:

Ատամները լվանալու ընթացքում պետք է ծորակը փակել։
Երկարատև լոգանքի փոխարեն պետք է ընդունել կարճ ցնցուղ։
Պետք է լույսը անջատել սենյակից հեռանալիս։
Էլեկտրական սարքավորումները անջատել, երբ այդ պահին չեք օգտագործում։
Պետք է էներգիա խնայող լամպեր գնել։
Tuesday, November 7, 2017

Նիկոլո Տեսլայի ութ ասույթներ

Նիկոլո Տեսլա
Մեծագույն ինժեներներից մեկը ծնվել է 157 տարի առաջ՝ 1856 թ. հուլիսի 10 ին: Կենդանության օրոք նրա հայտնագործությունների փառքը հաճախ հասնում էր ուրիշներին, բայց պատմությունը ամեն ինչ իր տեղն է դնում: Թերևս, բոլորից լավ դա գիտնականին իր Ձոնի մեջ արտահայտել է ամերիկացի քաղաքական գործիչ Ֆիորելլո Լա Գուարդիան, ով Տեսլայի մահվան պահին Նյու Յորքի քաղաքապետն էր. «Տեսլան իրականում մահացած չէ: Միայն նրա խեղճ մարմինն է անշարժացել: Տեսլայի իսկական ամենակարևոր մասը ապրում է իր նվաճումներում, որոնք իսկապես մեծ են, համարյա անհաշվելի են և դարձել են մեր քաղաքակրթության, մեր առօրյայի անբաժանելի մասը»: Նիկոլա Տեսլայի ծննդյան օրվա առթով կազմել ենք նրա կյանքի տարբեր բնագավառների մասին ասույթների ոչ մեծ ցուցակ: