Վիլյամ Սոմերսեթ Մոեմ |
Ես երբեք
չեմ հասկացել,
թե ինչու
է Լուիզն
ինձ հետ
շփվում: Նա
ինձ չէր
սիրում և
հնարավորությունը բաց
չէր թողնում
իմ մեջքի
հետևում իր
նուրբ ձևերով
ինչ-որ
վիճելի բան
ասել իմ
մասին: Նա
շատ նրբազգաց
էր, որ
իր մտքերը
ուղիղ արտհայտեր,
բայց մի
ակնարկ, հոգոց
և իր
գեղեցիկ ձեռքերի
թեթև շարժումներն
օգտագործելով՝ իր
ասելիքը պարզ
էր դարձնում:
Նա սառը
գովասանքի տիրուհին
էր: Ճիշտ
է, որ
մենք միմյանց
ճանաչում էինք
արդեն քսանհինգ
տարի, բայց
ինձ համար
անհնար էր
հավատալը, որ
հին ծանոթությունները նրա
համար որևէ
նշանակություն ունեն:
Նա ինձ համարում էր կոպիտ,
դաժան, ցինիկ
և գռեհիկ
երիտասարդ: Ես
շփոթված էի.
ինչո՞ւ նա
չէր դադարեցնում
ինձ հետ
շփումը և բաց չէր
թողնում ինձ:
Ոչ մի
նման բան,
իրականում նա
ինձ հանգիստ
չէր թողնում,
հաճախ կանչում
էր իր
հետ նախաճաշելու
և ճաշելու,
տարին մեկ
կամ երկու
անգամ հրավիրում
էր հանգստյան
օրերը անցկացնելու
իր
ամառանոցային տանը: Վերջապես ես կարծեցի,
թե հայտնաբերել
եմ նրա
շարժառիթը:
Լուիզին
տանջում էր
այն
տհաճ կասկածը, որ
ես իրեն
չեմ վստահում,
և եթե
դա էր
պատճառը, որ
նա ինձ
չէր սիրում,
ապա նույն
պատճառով էլ
իմ ընկերակցությանն էր
ձգտում։ Նրան
զայրացնում էր,
որ ինձ նման մեկը իրեն
վերաբերվում է որպես խեղկատակի: Եվ նա
չէր հանգստանում,
մինչև ես
ինքս ինձ
չհամարեի պարտված
և չընդունեի
իմ սխալը:
Հնարավոր է՝
նա կանխազգում
էր, որ
տեսել եմ
իր դեմքը
դիմակի տակ,
և քանի
որ ես
միակն էի,
որ տարբերվում
էի, նա
որոշել էր,
որ ես
էլ վերջիվերջո
պետք է
շփոթեի դեմքը
դիմակի հետ:
Ես բոլորովին էլ
մինչև
վերջ համոզված չէի,
որ նա
կատարյալ խաբեբա է: Միգուցե
նա հիմարացնում էր ինքն իրեն նույնքան հիմնավորապես,
որքան բոլորին,
կամ էլ
միգուցե սրտի
խորքում հումորի ինչ-ինչ փրփուրներ ուներ: Եթե
դա այդպես
էր, ուրեմն
ես նրան
կարող էի
գրավել այնպես,
ինչպես գրավում
են միմյանց
երկու խաբեբաներ,
որոնք ունեն
մի գաղտնիք,
որ թաքցնում
են բոլորից:
Ես Լուիզին
ճանաչում էի
մինչ ամուսնությունը: Նա
փխրուն, նուրբ
աղջիկ էր՝
մեծ և
թախծոտ աչքերով:
Նրա հայրն
ու մայրը
պաշտում
էին նրան ու դողում նրա
առջև ինչ-որ հիվանդության,
կարծեմ կարմրախտի
պատճառով, որը ազդել
էր նրա՝ ուրիշներին
հոգ տանելու
մեծագույն պահանջով լի սրտի վրա:
Թոմ Մեյթլենդնի
առաջարկությունից հետո
ծնողները սարսափ
ապրեցին, քանի
որ համոզված
էին, որ
նա շատ փխրուն է ամուսնական
ծանր կյանքի
համար: Նրանք
լավ չէին
ապրում, իսկ
Թոմ Մեյթլենդը
հարուստ էր:
Նա խոստացել
էր ամեն
ինչ անել Լուիզի
համար, և
ի
վերջո նրանք աղջկան՝ որպես մի
սրբազան գանձ, վստահեցին նրան:
Թոմ Մեյթլենդը
խոշոր, ամրակազմ
երիտասարդ էր՝
գեղեցիկ արտաքինով,
և հիանալի
ատլետիկ
կազմվածքով: Հիվանդագին սիրով
սիրում էր
Լուիզին: Տղան
հույս չուներ,
որ Լուիզն
իր հիվանդ
սրտով կարող
է երկար
ապրել, և որոշել էր անել ամեն ինչ, որ աղջկա վերջին տարիները երջանիկ լինեն: Նա թողեց այն խաղերը, որոնք հաջողում էր, իհարկե, ոչ աղջկա խնդրանքով (Լուիզն ուրախ էր, երբ տղան գոլֆ էր խաղում կամ գնում էր որսի), այլ այն պատճառով, որ երբ տղան թեկուզ մեկ օր կողքին չէր լինում, պատահականորեն հենց այդ օրը աղջիկը սրտի նոպա էր ունենում: Երբ նրանց կարծիքները տարբեր էին լինում, աղջիկը միանգամից զիջում
էր, որովհետև
ամենահնազանդն կինն
էր, որ
տղամարդը կարող
էր ունենալ,
բայց հետո
սիրտը դավաճանում էր, և
նա մեկ
շաբաթ անկողին
էր ընկնում:
Իհարկե, Թոմը
չէր կարող
այդքան կոպիտ
լինել և
աղջկան հակառակվել:
Հետո նրանք
փոքրիկ վեճ էին ունենում, թե
ով պիտի
զիջի, և
վերջում տղան
դժվարությամբ համոզում
էր, որ
լինի աղջկա
ուզածով: Մի
օր, տեսնելով,
որ Լուիզն
իր ցանկությամբ
քայլում է
ութ մղոն
մի արշավի
ժամանակ, որին
ինքը շատ
էր ուզել
մասնակցել, ես
Թոմին ասացի,
որ կինն
ավելի ուժեղ
է, քան
կարելի էր
կարծել: Նա
թափահարեց գլուխը
և հառաչեց.
-Ոչ, ոչ,
նա սարսափելի
փխրուն է,
նա եղել
է աշխարհի
ամենալավ սրտաբանների
մոտ, և
բոլորն
ասել են,
որ կյանքը
մազից է
կախված, բայց
նա անհաղթելի
ոգի
ունի:
Թոմն ասաց
Լուիզին իմ
կարծիքը իր
դիմադրողականության վերաբերյալ:
-Վաղը ես
դրա համար
պատասխան եմ
տալու,-ասաց
Լուիզն ինձ
իր սրտաճմլիկ
ձևով: – Ես
մահվան շեմին եմ հասնելու:
-Ես
երբեմն կարծում
եմ, որ
Դուք բավականին
ուժեղ եք
անելու այն,
ինչը դուք
եք ուզում,-ասացի:
Ես նկատել
էի, որ
երբ խնջույքը
զվարճալի է,
նա կարող
է պարել
մինչև առավոտյան
հինգը, իսկ
երբ ձանձրալի
է, Լուիզն
իրեն վատ
է զգում,
և Թոմը
պարտավոր է
նրան շուտ
տուն տանել: Վախենամ՝ իմ պատասխանը
նրան դուր
չէր եկել,
չնայած նա
ինձ տխուր
ժպտաց, ես
անուրախություն
տեսա նրա մեծ, երկնագույն
աչքերում:
-Դուք
երևի սպասում
էիք, որ
կընկնեմ ու կմեռնեմ միայն Ձեզ
հաճույք պատճառելու
համար,- հարցրեց
նա:
Լուիզն ավելի
երկար ապրեց,
քան նրա ամուսինը: Վերջինս
մահացու
մրսեց մի ցուրտ
օր, երբ
նրանք նավարկում
էին, և
Լուիզին պետք
էին բոլոր
ծածկոցները
չմրսելու համար: Թոմը
թողեց նրան
մեծ ունեցվածք
և դստերը:
Լուիզն անմխիթար
վիճակում էր:
Զարմանալի էր,
որ նա
դիմացավ հարվածին:
Ընկերները կարծում
էին, թե նա շուտով
Թոմի հետևից
գերեզման կգնա:
Իրականում նրանք
սարսափելի ցավում
էին նրանց
դստեր՝ Իրիսի
համար, ով
որբ
կմնար: Նրանք կրկնապատկել
էին իրենց
ուշադրությունը Լուիզի
նկատմամբ: Թույլ
չէին տալիս,
որ մատը
մատին տար,
պնդում էին,
որ պատրաստ
են ամեն
ինչ անելու,
որպեսզի թեթևացնեն
նրա հոգսերը:
Նրանք ստիպված
էին, որովհետև,
երբ Լուիզը
պետք է
ինչ-որ
բան
աներ, որ իր
համար ձանձրալի
կամ տհաճ
էր, նրա
սիրտը դավաճանում էր, և
նա հայտնվում
էր մահվան
շեմին: Նա
ամբողջովին կորած
էր առանց
տղամարդու, ով
հոգ կտաներ
իր մասին,
ինչպես ասում
էր ինքը,
և չգիտեր,
թե ինչպես
իր թույլ
առողջությամբ դաստիարակի
սիրելի Իրիսին:
Ընկերները հարցնում
էին, թե
ինչու նորից
չի ամուսնանում:
Այդպիսի սրտով
ամուսնության մասին
խոսք անգամ
լինել չէր
կարող, չնայած,
նա գիտեր,
որ սիրելի
Թոմը դեմ չէր
լինի,
և իհարկե,
դա ամենալավ
բանը կլիներ
Իրիսի համար,
բայց ո՞վ
կցանկանար կապվել
իր նման
դժբախտ հաշմանդամի
հետ: Տարօրինակ
էր, բայց
մեկից ավելի
երիտասարդներ պատրաստ
էին իրենց
վրա վերցնելու
այդ բեռը,
և Թոմի
մահից մեկ
տարի անց
նա թույլ
տվեց, որ
Ջորջ Հոբհաուսը
առաջնորդի իրեն
խորան։ Ջորջը
հիանալի, բարձրահասակ
տղամարդ էր
և բոլորովին էլ ոչ աղքատ:
Ես երբեք
ոչ ոքի
այդքան շնորհակալ
չէի տեսել,
ինչքան նա
էր, որ
թույլ էին
տվել իրեն
հոգ տանելու
այդ փխրուն
արարածի մասին:
-Ես
ձեզ երկար
նեղություն չեմ
տա,-ասում
էր Լուիզը:
Նա զինվոր
էր և
բավականին հավակնոտ,
բայց պաշտոնաթող
եղավ: Լուիզի
առողջությունը պահանջում
էր, որ
ձմեռն անցկացներ
Մոնտե Կառլոյում,
իսկ ամառը՝
Դևալույում: Նա
մի քիչ երկմտեց իր կարերիան
թողնելու հարցում,
իսկ Լուիզն
սկզբում անգամ
դրա մասին
լսել չէր
ուզում, բայց
վերջում նա
զիջեց, ինչպես
միշտ էր
զիջում, և
Ջորջը պատրաստվում
էր իր
կնոջ կյանքի
վերջին մի քանի տարին դարձնել
ինչքան հնարավոր
է երջանիկ:
-Հիմա
արդեն քիչ
է մնում,-ասում էր
նա,-ես
կփորձեմ ձեզ
շատ չանհանգստացնել:
Հաջորդ երկու
-երեք տարիների
ընթացքում, չնայած
իր թույլ
սրտին, նա,
գեղեցիկ հագնված
գնում էր
ամենաաշխույժ խնջույքներին,
լավ խաղում
էր, պարում
և սիրախաղ անում
սլացիկ և
բարձրահասակ տղամարդկանց հետ:
Ջորջ Հոբհաուսը առաջին
ամուսնու նման
դիմացկուն չէր
և որպեսզի
կարողանար դիմանալ
հոգսերին, ստիպված
էր իրեն
մխիթարել թունդ
խմիչքով: Հնարավոր
է, որ
այդ սովորությունը գերիշխող դառնար։ Իհարկե,
Լուիզը դրան
կողմ չէր
լինի, բայց
բարեբախտաբար (իր
համար) պատերազմ
սկսվեց: Ջորջը վերադարձավ ջոկատ
և երեք
ամիս անց
սպանվեց: Դա
մեծ հարված
էր Լուիզի
համար: Այնուամենայնիվ, նա
զգաց, որ
նման ճգնաժամի
ժամանակ չպիտի
տրվի սեփական
վշտին, և
եթե նա
նույնիսկ ունեցավ
սրտի նոպաներ,
ոչ ոք
դրա մասին
չիմացավ: Որևէ
կերպ ցրվելու
համար նա
իր Մոնտե
Կառլոյի տունը ապաքինվող սպաների
համար հիվանդանոցի վերածեց: Ընկերները
ասում էին,
որ նա
չի դիմանա
նման լարվածության:
-Իհարկե,
դա ինձ
կսպանի,-ասում
էր նա:
- Ես գիտեմ,
բայց դա
ի՞նչ կապ
ունի, ես
պիտի կատարեմ
իմ պարտքը:
Դա չսպանեց
նրան: Իր
կյանքի ամենալավ
ժամանակն էր:
Դա Ֆրանսիայի
ամենահայտնի հիվանդանոցն
էր: Ես
պատահաբար հանդիպեցի
նրան Փարիզում:
Նա ճաշում
էր Ռիցում
մի բարձրահասակ
և շատ
գեղեցիկ ֆրանսիացու
հետ: Լուիզը բացատրեց, որ
ինքն այդտեղ
է, որպեսզի
բիզնես կապեր
հաստատի հիվանդանոցի
հետ: Ասաց,
որ սպաները
շատ գրավիչ
են իր
համար: Նրանք
գիտեն, թե
ինչ թույլ
է Լուիզը,
և թույլ
չէին տալիս, որ որևէ
բան անի:
Նրանք իր
մասին հոգ
են տանում
այնպես, կարծես
բոլորն իր
ամուսնիններն են:
Լուիզը հառաչեց:
-Խեղճ
Ջորջ, ով
կմտածեր, որ
ես իմ
սրտով նրանից
երկար կապրեմ:
-Եվ
խեղճ Թոմ,-ասացի ես:
Ես չհասկացա՝
ինչու նրան
դուր չեկան
իմ խոսքերը:
Նա ինձ
անմեղ ժպտաց,
և իր
գեղեցիկ աչքերը
լցվեցին արցունքով:
-Դուք
միշտ այնպես
եք խոսում,
կարծես քննադատում
եք ինձ
այն վերջին
տարիների համար,
որ ես
հույս ունեմ
ապրելու:
-Ի
դեպ, ձեր
սիրտը հիմա
ավելի լավ
է, չէ՞:
-Սիրտս
երբեք ավելի
լավ չի
լինելու: Ես
այս առավոտ
եղել եմ
մասնագետի մոտ,
նա ասաց,
որ պետք է ամենավատին սպասել:
-Լավ,
բայց չէ՞
որ դուք
արդեն մոտ
քսան տարի
դրան էիք
սպասում:
Պատերազմից հետո
Լուիզը բնակություն
հաստատեց Լոնդոնում:
Հիմա նա
մոտ քառասուն տարեկան էր, բայց
քսանհինգ տարեկանից
մեկ օր
անգամ մեծ չէր երևում,
ինչպես առաջ՝
նիհար և
փխրուն էր,
մեծ աչքերով
և գունատ
այտերով: Իրիսը,
ով արդեն
ավարտել էր
դպրոցը և
մեծացել էր,
տեղափոխվել էր՝
նրա հետ
ապրելու:
-Նա
իմ մասին
հոգ կտանի,-ասում էր
Լուիզը: -Իհարկե,
դժվար կլինի
ապրելն ինձ
նման հաշմանդամի
հետ, բայց
վստահ եմ,
որ նա
դեմ չի
լինի, չէ՞որ
ինձ քիչ
է մնացել
ապրելու:
Իրիսը լավ
աղջիկ էր:
Նա մեծացել
էր այն
մտքով, որ
իր մոր
առողջությունը վտանգված
է: Երեխա
ժամանակ նրան
երբեք թույլ
չեն տվել
աղմկել: Նա
միշտ հասկացել
է, որ
իր մայրը
ոչ մի
պատճառով չպետք
է անհանգստանա:
Եվ ինչքան
էլ Լուիզն
ասում էր,
որ ինքը թույլ չի տա, որ
աղջիկը կյանքը
զոհաբերի իրեն՝
մի հոգնեցուցիչ
ծեր կնոջ,
Իրիսը
լսել անգամ չէր
ուզում այդ
մասին: Իր
համար դա
զոհաբերություն չէր,
երջանկություն էր,
որ ինքը
կարող է
ինչ-որ
բան անել
իր խեղճ
մոր համար:
Լուիզը հոգոց
էր հանում
և թույլ էր
տալիս, որ
աղջիկը շատ
բաներ աներ:
-Լավ
է՝ երեխան
մտածի, թե
ինձ համար
օգտակար է,-ասում էր:
-Չե՞ք
կարծում, որ
նա պիտի
մի քիչ
ավելի շատ
շփվի մարդկանց
հետ,-հարցրի
ես:
-Ես
էլ
եմ միշտ ասում:
Չեմ կարողանում
ստիպել նրան
վայելել կյանքը:
Աստված վկա,
ես երբեք
չեմ ցանկանում,
որ ինչ-
որ մեկը
տուժի իմ
պատճառով:
Իսկ Իրիսը,
երբ փորձեցի
խոսել հետը,
ասաց.
-Խեղճ
սիրելի մայրիկս
ցանկանում է,
որ ես
իմ ընկերների
հետ լինեմ,
խնջույքների գնամ,
բայց հենց
պատրաստվում եմ
գնալ ինչ-որ տեղ,
նա սրտի
նոպա է
ունենում, և ես
գերադասում եմ
տանը մնալ:
Բայց ի
վերջո նա
սիրահարվեց: Իմ
ընկերներից մեկը՝
բավականին լավ
տղա, նրա
ձեռքն էր
խնդրել, և
նա համաձայնել
էր: Ես
հավանել էի
աղջկան, ուրախ
էի, որ
նա հնարավորություն ունի
իր սեփական
կյանքը
ունենալու: Կարծես թե
նա երբեք
չէր էլ
ենթադրել, որ
նման բան
հնարավոր է:
Բայց մի
օր երիտասարդ
տղան մեծ
վշտով եկավ
ինձ մոտ
և ասաց,
որ ինչ-
որ անհասկանալի
պատճառով իր
ամուսնությունը հետաձգվել
է անորոշ
ժամանակով: Իրիսը
զգում է,
որ չի
կարող թողնել
մորը: Իհարկե,
դա իմ
գործը չէր,
բայց ես
առիթ
գտա գնալու և
տեսնելու Լուիզին:
Նա միշտ
ուրախանում էր՝
տեսնելով իր
ընկերներին թեյախմության
ժամանակ, և
հիմա, երբ
մեծ էր,
իր շուրջը
նկարիչների և
գրողների
էր պահում:
-Ուրեմն՝
ես լսել
եմ, որ
Իրիսը մտադիր չէ ամուսնանալու,-ասացի ես
որոշ ժամանակ
հետո:
-Ես նման բան չգիտեմ: Ես
կցանկանայի, որ
նա արագ
ամուսնանար, բայց
նա դա
չի անում: Ես ծնկաչոք
աղաչում եմ
նրան, որ
ինձ ուշադրություն չդարձնի,
բայց նա
կտրականապես հրաժարվում
է լքել
ինձ:
-Չե՞ք
կարծում, որ
նրա համար
դժվար է:
-Սարսափելի
է: Իհարկե,
մնացել է
մի քանի
ամիս, բայց
ես չեմ սիրում,
որ մեկը
զոհաբերում է
իրեն հանուն
ինձ:
-Իմ
սիրելի Լուիզ,
դուք թաղել
եք Ձեր
երկու ամուսիններին,
չեմ կարող
որևէ պատճառ
գտնել, թե
ինչու չեք
կարող թաղել
առնվազն երկուսին
էլ:
-Կարծում
եք՝ ծիծաղելի՞
է,-ինձ
հարցրեց մի
տոնով, որը
փորձում էր,
ինչքան հնարավոր
է, ավելի
վիրավորված դարձնել:
-Ես
կարծում եմ,
որ երբեք
ձեզ տարօրինակ
չի թվացել,
որ Դուք
միշտ եղել
եք բավականաչափ
ուժեղ՝ անելու
այն բաները,
որոնք որ
սիրում եք,
և որ
Ձեր թույլ
սիրտը դավաճանում
է Ձեզ
միայն այն
ժամանակ, երբ
պիտի անեք
ձեզ ձանձրացնող
բաներ:
-Օ,
ես գիտեմ,
թե դուք
ինչ կարծիք
ունեք իմ
մասին: Դուք
երբեք չեք
հավատացել իմ
հիվանդությանը, այդպես
չէ՞:
Ես ուղիղ
նրան էի
նայում:
-Երբեք,
ես կարծում
եմ, որ
քսանհինգ տարի Դուք մի
հիմար բլեֆ
էիք անում:
Ես կարծում
եմ, որ Դուք ամենաեսասեր
և հրեշավոր
կինն եք,
ում երբևէ
տեսել եմ:
Դուք կործանել
եք Ձեր
երկու ամուսինների
կյանքը և
հիմա մտադիր
եք ավերել
Ձեր դստեր
կյանքն էլ:
Ես չէի
զարմանա, եթե
այդ պահին
Լուիզը սրտի
կաթված ստանար:
Ես վստահ
էի, որ
նա կբարկանա:
Բայց նա
ուղղակի ինձ
նուրբ ժպտաց.
-Իմ
խեղճ ընկեր,
մի քանի
օրից դուք
կզղջաք Ձեր
այս խոսքերի
համար:
-Դուք
արդեն հստակ
որոշե՞լ եք,
որ Իրիսը
չի ամուսնանա
այդ տղայի
հետ:
-Ես
խնդրել եմ
նրան ամուսնանալ,
ես գիտեմ՝
դա ինձ
կսպանի, բայց
ինձ համար
մեկ է:
Ոչ ոք
իմ մասին
հոգ չի
տանում: Ես
բեռ եմ
բոլորի համար:
-Դուք
ասե՞լ եք
նրան, որ
դա կսպանի
Ձեզ:
-Նա
ստիպեց ինձ:
-Մի՞թե
հնարավոր է
ստիպել Ձեզ
անելու այն,
ինչ չեք
ուզում:
-Նա
հենց վաղը
կարող է
ամուսնանալ այդ
տղամարդու հետ, եթե ուզում է: Եթե
դա ինձ
պիտի սպանի, ուրեմն թող սպանի:
-Միգուցե
ռիսկի՞ դիմենք:
-Մի՞թե
դուք ինձ
բոլորովին չեք
խղճում:
-Ինչպես
կարող եմ
խղճալ նրան,
ով զվարճացնում
է ինձ,-պատասխանեցի ես:
Լուիզի գունատ
այտերը կարմրեցին:
Թեև նա ժպտում
էր, աչքերը
ծանր և
բարկացած էին:
– Իրիսը
մեկ ամսվա
ընթացքում պետք
է ամուսնանա,-ասաց նա:
-Եվ եթե
ինձ հետ
ինչ-որ
բան պատահի,
հուսով եմ,
որ Դուք
և աղջիկս
կկարողանաք ներել ձեզ:
Լուիզն իր
խոսքի տերն
էր: Օրը
նշանակված էր, շատ շքեղ օժիտ պատվիրվեց,
հրավիրատոմսեր ուղարկվեցին,
իսկ Իրիսն
ու երիտասարդը
շատ երջանիկ
էին: Ամուսնության
օրը՝ առավոտյան
ժամը 10-ին,
Լուիզը՝ այդ
սատանա-կինը,
սրտի կաթված
ստացավ
և մահացավ: Նա
մահացավ՝մեծահոգորեն
ներելով դստերը
իր մահվան
համար:
Թարգմանությունը՝ Անի Ջանոյանի
Խորհրդատու՝ Սիլվա Հարությունյան
0 մեկնաբանություն:
Post a Comment