Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, November 20, 2017

Լուիզը/ Վիլյամ Սոմերսեթ Մոեմ

Վիլյամ Սոմերսեթ Մոեմ
Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու է Լուիզն ինձ հետ շփվում: Նա ինձ չէր սիրում և հնարավորությունը բաց չէր թողնում իմ մեջքի հետևում իր նուրբ ձևերով ինչ-որ վիճելի բան ասել իմ մասին: Նա շատ նրբազգաց էր, որ իր մտքերը ուղիղ արտհայտեր, բայց մի ակնարկ, հոգոց և իր գեղեցիկ ձեռքերի թեթև շարժումներն օգտագործելով՝ իր ասելիքը պարզ էր դարձնում: Նա սառը գովասանքի տիրուհին էր: Ճիշտ է, որ մենք միմյանց ճանաչում էինք արդեն քսանհինգ տարի, բայց ինձ համար անհնար էր հավատալը, որ հին ծանոթությունները նրա համար որևէ նշանակություն ունեն: Նա ինձ համարում էր կոպիտ, դաժան, ցինիկ և գռեհիկ երիտասարդ: Ես շփոթված էի. ինչո՞ւ նա չէր դադարեցնում ինձ հետ շփումը և բաց չէր թողնում ինձ: Ոչ մի նման բան, իրականում նա ինձ հանգիստ չէր թողնում, հաճախ կանչում էր իր հետ նախաճաշելու և ճաշելու, տարին մեկ կամ երկու անգամ հրավիրում էր հանգստյան օրերը անցկացնելու իր ամառանոցային տանը: Վերջապես  ես կարծեցի, թե հայտնաբերել եմ նրա շարժառիթը: